ՀՓՇ անդամների հարձակումների նպատակն է գործընթացները տեղափոխել հակասահմանադրական դաշտ․ «Իմ քայլի» հայտարարությունը

26/02/2021 schedule19:42

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ  «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հավաքների, անհնազանդության ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավորների, պետական պաշտոնյաների, քաղաքացիների, լրագրողների նկատմամբ արդեն պարբերական բնույթ ստացած հոգեբանական և ֆիզիկական բնույթի հարձակումները նպատակ են հետապնդում քաղաքական գործընթացները տեղափոխել հակասահմանադրական դաշտ, որը հղի է լրջագույն ներքին և արտաքին վտանգներով, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՓՇ շարժման ղեկավարությունը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ․

«Նոյեմբերին 9-ի լույս 10-ի գիշերը ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձից, ՀՀ կառավարության և Ազգային Ժողովի շենքերում տեղի ունեցած անկարգություններից, և, ըստ էության, ձախողված հեղաշրջման փորձից հետո «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող ընդդիմադիր քաղաքական ուժերը ոչ միայն չդատապարտեցին նման գործողությունները, այլ իրենց հանրային ելույթներով և գործողություններով շարունակաբար նպաստում են ներքին անկայունությանը։

Մասնավորապես, ՀՓՇ ղեկավարներն ու անդամներն իրենց ելույթներում ՀՀ քաղաքացիների, պետական պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, ուժային կառույցների ներկայացուցիչների հասցեին պարբերաբար հնչեցնում են արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, հայհոյանքներ, ընդհուպ բռնության և ահաբեկչական գործողությունների դրդող կոչեր։ Ընդդիմադիր ճակատից հանդես եկող ուժերի կազմակերպած ակցիաների ընթացքում հավաքի մասնակիցները հարձակվում են իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողների, այլ կարծիք արտահայտող քաղաքացիների վրա, ընդհուպ հարվածում և հայհոյում նրանց։

Փետրվարի 25-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում վրաններ տեղադրած ՀՓՇ մասնակից անդամներից կազմված մի խումբ այսօր՝ փետրվարի 26-ի առավոտյան, հարձակում է գործել արցախյան երեք պատերազմի մասնակցած եւ դեռ վերջին պատերազմի վիրավորումից ամբողջովին չապաքինված, 67 ամյա, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ։

«Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորի նկատմամբ ընդդիմադիրների կողմից իրականացված հերթական բռնության դեպքը, ինչպես նաև արձանագրում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հավաքների, անհնազանդության ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավորների, պետական պաշտոնյաների, քաղաքացիների, լրագրողների նկատմամբ արդեն պարբերական բնույթ ստացած հոգեբանական և ֆիզիկական բնույթի հարձակումները նպատակ են հետապնդում քաղաքական գործընթացները տեղափոխել հակասահմանադրական դաշտ, որը հղի է լրջագույն ներքին և արտաքին վտանգներով, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՓՇ շարժման ղեկավարությունը։

«Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ լինելով ժողովրդավարության և քաղաքակրթության սկզբունքներին, պատասխանատվություն կրելով պետության կայունության և անվտանգության համար, ընդդիմադիր ուժերին զսպվածության կոչ է անում և հորդորում գործել ՀՀ Սահմանադրության և օրենքների տիրույթում»։

Տպել
1891 դիտում

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան