Երկրի հակառակ կողմը (2008-11-13)

16/01/2011 schedule12:08

սկիզբը` նախորդ համարներում 77. ցավդ տանեմ, Կատո Երբ Իմաստուն Ծերուկի տանը հաստատվելուց հետո առաջին անգամ հանդիպեցինք (զուգարանի դռան մոտ ունեցած մի քանի կիսաքնած հանդիպումները հաշիվ չեն), Զուրաբը ասաց, որ այդ իրադարձությունը պետք է նշել։ Այդ օրը ես ավելի վաղ էի արթնացել ու ջուր էի եռացնում սուրճ պատրաստելու համար։ Ու երբ Զուրաբը արթնացած, հագած, կապած եկավ, ես նրան հարցրի` խմում ես չէ՞ սուրճ։ Այստեղ նա անսպասելի առաջարկություն արեց. թե բա գնանք մեր «հանդիպումը» նշենք մի սրճարանում սուրճ խմելով։ Դա ինձ համար անակնկալ էր, որովհետեւ մտածում էի, թե Թիֆլիսում արդեն ամբողջովին կոնսպիրացիոն ռեժիմով պետք է ապրեմ։ Այդ պատճառով միանգամից չհամաձայնվեցի եւ առաջադրեցի երկու պայման. սրճարանը պիտի Քռի ափին լինի, ու կապուչինո պետք է մատուցեն այնտեղ. եթե ռիսկի ենք դիմում, պիտի իմանանք` ինչի համար։ Երբ դուրս եկանք, զգացի, որ ցուրտ է, բացօդյա սրճարանում նստել չի լինի, ու առաջադրեցի երրորդ պայմանը. սրճարանի սրահում պետք է մեծ վիտրաժ լինի, որտեղից պետք է երեւա Քուռը։ Զուրաբը մի պահ կանգ առավ, կարծես ուզում էր ասել` ուրեմն, ետ ենք դառնում։ Բայց մտածեց ու ասաց` գնացինք։ Սրճարանը իսկապես այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էի. մեծ վիտրաժի միջով հոսում էր տղմուտ Քուռը, ցեխի գույն առած։ Ու ես էդ ջրի հետ գնացի հասա Ղազախի կողմերը, որտեղ Քուռն ու Աղստեւը փարվում են իրար։ Էդպես` բարձրացա Աղստեւի հոսանքն ի վեր, գնացի, գնացի հոսանքին հակառակ ու հասա Իջեւան, հասա մեր տուն, մտա մեր խոհանոց, կանգնեցի մեր «Մինսկ» սառնարանի առաջ, որի սառցարանում ինձ են սպասում հորս բռնած մուրծիները։ Մի ժամանակ ո՛վ կմտածեր, թե մուրծին կարելի է սառցարան տալ. տուն հասնելուն պես այն պետք է եփվեր։ Հիմա էլ եփվում են, բայց միայն մանրերը, իսկ խոշորները պահվում են երեւանցի դառած որդու համար. կամ ինքը կգա, կամ ձկները կուղարկվեն։ Ղազախի ջրամբարը, ասում են, մուրծու հերն անիծեց, որովհետեւ մուրծին ձվադրման սեզոնին Քռից բարձրանում էր Աղստեւ ու այստեղ ձվադրում։ Աղստեւը մուրծու համար ծննդավայր էր, Քուռը` մայրաքաղաք։ Բայց Ղազախի ամբարտակը փակեց նրանց գաղթի, դե` միգրացիայի ճանապարհը, էլի, ու դարձավ մի հսկայական սեպ մուրծու երկու հատվածների մեջ։ Չնայած թիֆլիսեցիք էլ դժգոհում են, որ այդ նույն բախտին է արժանացել նաեւ խրամուլին, որը նույնպես ձվադրում էր Իջեւանի, Դիլիջանի արանքներում ու հետո վերադառնում Թիֆլիս։ Բայց հիմա խրամուլին էլ ձվադրելու հարմար պայմաններ չունի ու մի կերպ յոլա է գնում։ Արդյունքում, այ քեզ պատմություն, իջեւանցի ձկնորս Գենան, ու ոչ միայն Գենան, Թիֆլիսից եկած տղերքին «Քռի խրամուլի» են մատակարարում, որ վրացի տուտուցները թանկարժեք ռեստորաններում այն համտես անելով ասեն. «Դե Քռի ձուկն ուրիշ ա, էլի»։ Ձեզ հույս տվեք, հույս տվեք։ Գենան ձեզ էդ ձուկը կարողանում է մատակարարել, որովհետեւ Իջեւանում դրան շատ տեղ դնող չկա, էդ ձուկը անգամ կարգին ձուկ չի համարվում։ Ախր դա ի՞նչ մի ձուկ է մուրծու, բեղլույի, եւ ամենակարեւորը ղժովամուրծու մոտ։ Ղիժը` գետի վարար տեղն է, ղժովան էլ էն մուրծին է, որ ապրում է արագ հոսանքի մեջ։ Ու էդ ձկանը երբ նայում ես, քեզ թվում է, թե Մոդիլիանին է նկարել։ Ոչ թե իրեն է նկարել, այլ սովորական մուրծուն, ու ահա Մոդիլիանիի վրձնի տակ մուրծին դարձել է ղժովամուրծի. էսպես ձգվել ու ավելի սլացիկ է դարձել... - Կապուչինո չկա,- դատավճռի նման արտասանեց Զուրաբը, ու ես Քռից կտրվելով` տեսա մեր առաջ կանգնած փոքրամարմին, մազերը ծոծրակին ցաքուցրիվ կապած, խաժ աչքերով մի աղջկա։ Մատուցողուհին էր. նրա կրծքերը հազիվ էին իրենց զգացնել տալիս դեղին շապիկի տակից, այնքան փոքրամարմին էր, որ նրան տեսնելիս գրկելու ու գրկիս մեջ տաքացնելու ցանկություն զգացի։ - Կապուչինո նետու՞,- հիմարի առոգանությամբ հարցրի ես։ - Նետ,- մետաքսե ձայնով ասաց աղջիկը, ու ես չէի ուզում նրան բաց թողնել։ - Վաբշե նետու՞,- ավելի հիմարավարի հարցրի ես։ Զուրաբը զարմացած ինձ էր նայում, իսկ մատուցողուհու հայացքի մեջ կարդում էի. «Առանց խոսքի էլ երեւում է, որ հիմար ես, դա ապացուցելու կարիք չկա»։ - Լադնը, էսպրեսո ի «Բջնի»։ «Բջնին» ասացի ոչ թե «ՍԻԼ» կոնցեռնին աջակցություն հայտնելու, այլ նրա համար, որ մատուցողուհին սկսի հարցուփորձ անել, թե էդ ինչ է, ինչի մասին է եւ այլն, ու մեր խոսակցությունը շարունակվի։ Բայց ի զարմանս ինձ նա շրջվեց ու գնաց, որովհետեւ Զուրաբը իր ուզածը արդեն պատվիրել էր։ Մոտ հինգ րոպեից մատուցողուհին վերադարձավ իր հետ բերելով մեր սուրճերը եւ մի շիշ «Բջնի»։ Ու ես էդ պահին մտածեցի, որ ճիշտ է անում Սերոժիկը, որ փակում է «Բջնիի» գործարանը։ Այսուհանդերձ, մատուցողուհու անունը հասցրել էի իմանալ, որովհետեւ նրա կրծքին փակցված էր վկայականը, ու վրան մեծ տառերով գրված էր KATO։ Կատո. էս անունն ընդհանրապես ինձ հանեց հունից։ Կան չէ՞ անուններ, որ մոգական ուժ ունեն։ Ինձ համար այդպիսի անուններից մեկը Կատոն է։ Կատո. սիրուն աղջիկ, փոքրիկ աղջիկ, լավ աղջիկ, մաքուր աղջիկ, սիրելու աղջիկ, հպարտ աղջիկ, չարաճճի աղջիկ։ Կատո. խորունկ աչքերով, փոքրիկ կրծքերով, բարակ ձեռքերով, երկար վզով, հարազատի դեմքով, ճտպտան շարժուձեւերով, հոգնած ոտքերով... Ես «Բջնին» արագ դատարկեցի բաժակների մեջ, որ Կատոն գա դատարկ շիշը տանելու։ Եկավ ու չգիտեմ` ինչու թույլ ժպտաց։ Ինձ թվաց, թե նա հասկացել է «Բջնիի» հետ կապված իմ խորամանկությունը ու իրենից գոհ է, որ այդպես իմ հարցերը լուծեց։ - Կատո։ Ինչ չքնաղ անուն է, սիրում եմ վրացական անունները,- ասացի ես։ Զուրաբի համար այս ամենը խիստ անսպասելի էր. - Իմ անունը ամենեւին էլ վրացական չէ,- մի փոքր կարմրելով ասաց Կատոն։ Ես էլ, Զուրաբն էլ շատ զարմացանք, ու վերջինս ընդվզեց Կատոյի ասածի դեմ. - Ինչպես թե վրացական չէ, բա ինչակա՞ն է,- վրդովվածի երանգով հարցրեց նա։ - Հայկական,- շրջվելով, մի տեսակ ընթացքից շպրտեց Կատոն։ Ես չդիմացա ու փռթկացրի. Զուրաբը մանթոյից մեռնում էր։ Նա երեւի նույն դեմքն է ունեցել երբ լսել է, որ ռուսները գրավել են Ցխինվալը։ Էս ամեն ինչը մեզ հետաքրքրեց, էսպրեսոն էլ առանձնապես հաջող չէր, ու ես Կատոյին կանչեցի սովորական լուծվող սուրճ պատվիրելու համար։ Զուրաբը արդեն երկրորդ բաժակ լուծվողն էր խմելու։ - Կատո, էդ ինչի՞ց ես որոշել, թե քո անունը հայկական է,- հարցրի ես։ Աղջնակը մի պահ ոնց որ մտահոգվեց, երեւի մտածեց, թե հիմա իրենից լուրջ բացատրություններ եւ հիմնավորումներ ենք պահանջելու։ - Եթե ես հայ եմ, ուրեմն` իմ անունն էլ հայկական է,- անվրդով ասաց նա։ Այստեղ արդեն ես էի մանթո վիճակում, որովհետեւ սա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ իմ առաջ հայ է եղել, ու ես առաջին հայացքից դա չեմ հասկացել։ - Ուրեմն հայ ես, հա՞, Կատո ջան, հայերեն գիտե՞ս։ - Շատ քիչ, համարյա չէ։ - Բա թիֆլիսեցին հայերեն չի իմանա՞։ - Մեր ընտանիքը Ցխինվալից է եկել, 94 թվին,- ասաց Կատոն սեղանը մաքրելով։ - Քանի՞ տարեկան ես,- Կատոյին բաց չէի թողնում ես։ - 17։ - Այսինքն` դպրոցը նոր ես ավարտել։ - Հա։ - Բա ինչո՞ւ հիմա համալսարանում չես,- մի տեսակ հայրաբար հարցրի ես։ Կատոն մի փոքր զարմացած ինձ նայեց, բայց պատասխանեց. - Այս տարի բալերս չհերիքեցին ընդունվելու համար, հիմա աշխատում եմ, որ պարապեմ-ընդունվեմ։ - Ճիշտ ե՞ս ասում։ - Ի՞նչ իմաստով։ - Դե որ փողերդ կհավաքես, կպարապես, քեզ լուրջ կպահես։ Կատոն իսկականից շշմել էր, նա մի տեսակ բարկացած ինձ նայեց ու ոչինչ չպատասխանեց։ Բայց դա ինձ վրա արդեն չէր ազդի. - Ստուգելու եմ, եթե հաջորդ տարի համալսարան ընդունված չլինես` ծեծ ես ուտելու։ Կատոն չդիմացավ, սկսեց ծիծաղել ու ծիծաղը պահելու համար հեռացավ։ - Մի ծիծաղիր, կատակ չեմ անում,- նրա ետեւից շպրտեցի ես։ Զուրաբը փայլող աչքերով ինձ էր նայում։ - Հիմա հասկացար չէ՞, որ աղջիկը ուղղակի տեղյակ չէ, որ Կատոն վրացական անուն է,- ի վերջո ասաց նա։ - Ձեզ լինի, ձեզ լինի. էդ էլ ձեզ լինի,- հեգնական պատասխանեցի ես։ Մեկ-երկու սեղանի մոտ էլ հաճախորդներ հայտնվեցին, ու հիմա ավելի հաճախ էր Կատոն հայտնվում իմ տեսադաշտում։ Ես նայում էի նրան, ես ուզում էի նրան գրկել, ուզում էի համբուրել, ուզում էի տաքացնել վերարկուիս մեջ։ Կատոն երբեմն ակնթարթորեն ինձ էր նայում, եւ ես ավելի շատ էի ուզում նրան գրկել, նրան տաքացնել։ Բայց ի վերջո որոշեցինք վեր կենալ. Զուրաբը հաշիվը ուզեց, Կատոն բերեց այն` հաշվեգրքույկի մեջ դրած։ Ես վերցրի, ու Կատոյից թաքուն հարյուր եվրո դրեցի։ Հաշվեգրքույկը վերադարձրի նրան ու ասացի. - Մեր հաշիվը դու կփակես։ Կատոն չհասկացավ, թե ինչ եմ ասում։ Ու շրջվեցինք մենք` մեր, ինքը` իր ուղղությամբ։ Բայց երեւի ընթացքում բացել ու տեսել էր հարյուր եվրոն ու հասավ մեր հետեւից. - Կներեք, էս շատ է, համ էլ լարի տվեք։ Ես շրջվեցի, իմ առաջ կանգնած էր Կատոն։ Նրբորեն ձեռքերիս մեջ առա նրա գլուխը, ու համբուրեցի նրա շուրթերը։ Կատոն մի պահ հնազանդ կանգնած էր, ապա կատվի նման դուրս պրծավ ձեռքերիս միջից` մի զայրույթազարմանքախառը արտահայտություն դեմքին. - Ես քո ախպերն եմ Կատո ջան, քո կորած ախպերը,- հայերեն ասացի ես։ Կատոն ավելի էր շշմել, պակաս շշմած չէր Զուրաբը։ Ես նրա թեւից քաշեցի, ու մենք դուրս եկանք սրճարանից։ Ու երբ արդեն մեքենայի մեջ էինք, Զուրաբին հարցրի. «Որտե՞ղ է ձեր պասիֆլորան»։ - Էդ ի՞նչ է,- հարցրեց նա։ - Ծաղիկների խանութ, առաքումով։ Մի հինգ րոպեից Զուրաբը կանգնեց մի խանութի առաջ։ Մենք ներխուժեցինք այդ բուրումնավետ աշխարհ, ու ես կարճ ու փոքր վարդերի մի փունջ գնեցի։ Ապա վերցրի մի բացիկ, տվեցի Զուրաբին ու նրան խնդրեցի վրացերեն տառերով գրել. «Ցավդ տանեմ, Կատո»։

Տպել
1045 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը