Հանրային սննդի ոլորտը բավականին մեծ խնդիրների առաջ է. հույս ունեն նոր սահմանափակումներ չեն լինի

ՀՀ առողջապահության նախարարությունից երեկ ՀԺ-ին հայտնեցին՝ ամենօրյա տվյալները փաստում են, որ կորոնավիրուսի թվերի աճման միտում կա եւ դրա համար կոչ են անում պահպանել համաճարակաբանական կանոնները, որպեսզի այլ պատկեր չունենան: Անդրադառնալով լոքդաունի կամ սահմանափակումների անցնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ նախարարությունից պատասխանեցին, որ այս պահին ոչինչ չի քննարկվում՝ հետեւում են դինամիկային:

Այս պահին 9 հիվանդանոց է զբաղվում կորոնավիրուսային հիվանդների բուժմամբ: Նշենք, որ նախորդ տարի հենց այս ժամանակահատվածում կորոնավիրուսի պատճառով պետությունը ստիպված էր լոքդաունի անցնել, ինչն իրենց վրա էականորեն զգացին նաեւ հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները՝ ռեստորանները, սրճարանները:

Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ կորոնավիրուսի թվերի աճը պետք չէ կապել հանրային սննդի ոլորտի հետ: «Ռեստորաններում պահպանվել եւ պահպանվում են այն պայմանները, որոնք դրվել են առողջապահության նախարարության կողմից: Ամենասկզբում փակվեց ոլորտը, հետո խիստ կանոններ դրեցին եւ նույնիսկ փոքր խախտումների համար տուգանում էին, դրանից հետո ավելի մեղմացան սահմանափակումները՝ թվերի նվազմամբ պայմանավորված»,- նշեց Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ կանոնները շատ տեղերում չէին պահպանվում, բայց հանրային սննդի ոլորտը պահպանում էր. «Ախտահանիչ միջոցները կային, անձնակազմը դիմակներով էր, տարածքները ախտահանվում էին»:

Գեւորգյանը հայտնեց, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին էկոնոմիկայի նախարարության հետ մի փոքր ավելի մեղմացումների գնացին, հետաձգված միջոցառումներ կային՝ հարսանիքներ, մկրտություններ եւ դրանք սկսեցին փետրվարին տեղի ունենալ. «Վերջին մի քանի օրը խոսում ենք այն մասին, որ առողջապահության նախարարությունը ճիշտ թիրախավորում չի ընտրում եւ փորձում է նորից անդրադառնալ հանրային սննդի ոլորտին: Մենք կոչ ենք անում, որ նրանք փնտրեն այդ հնարավոր ավելացման թվերն այլ ուղղություններում»:

Միության գործադիր տնօրենի խոսքով՝ փողոցներում հանրային միջոցառումներ են լինում առանց դիմակների, հազարավոր մարդիկ հավաքվում են՝ Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում, եւ այնտեղ չի պարտադրվում դիմակ կրելու պահանջը: Ըստ նրա՝ ստացվում է այնպես, որ իրենց ոլորտը հնարավորինս պահպանում է կանոնները, բայց ամեն անգամ, երբ թվերի աճ է լինում, միանգամից խոսակցությունը թեքվում է այդ ոլորտի վրա, ինչը բավականին սխալ է:

Հարցին՝ հիմա ի՞նչ իրավիճակ է հանրային սննդի ոլորտում, Գեւորգյանը պատասխանեց. «Մեզ մոտ բավականին բարդ է իրավիճակը: Փետրվարի 1-ից, երբ Ռուսաստանի հետ սահմանները որոշակի պայմաններով բացվեց՝ շատ քիչ զբոսաշրջիկների աշխուժություն նկատվեց հանրային սննդի ոլորտում: Շրջանառության որոշակի աճ է եղել հանդիսությունների սրահներ կամ ավելի մեծ տարածքներ ունեցող ռեստորաններում»: Նա հայտնեց, որ մի քանի հետաձգված միջոցառումներ են անցկացվել, բայց սահմանափակ բյուջեով, մարդիկ, ըստ նրա, շատ ավելի քիչ ծախսերով արել են այն միջոցառումները, որ ծրագրել էին ավելի լավ ժամանակների համար: «Բայց սա չի կարող բնորոշել, թե ոլորտում վերականգնում է տեղի ունենում. վերականգնում չկա: Զբոսաշրջիկներ գրեթե չկան, իսկ ռեստորաններ հաճախող մեր քաղաքացիների քանակը բավականին նվազել է: Բացի այդ, մոտ 40-50 տոկոսով նվազել է նաեւ նրանց կողմից ծախսվող բյուջեն ռեստորանում»:

Հարցին՝ ի՞նչ է անհրաժեշտ ոլորտը վերականգնելու համար, Գեւորգյանը երկու տարբերակ առաջարկեց: «Առաջինն այն է, որ պետք է Զբոսաշրջության կոմիտեն մասնավորի հետ համագործակցելով որպես երկիր ձեւավորի Հայաստանի համար վաուչերային փաթեթներ՝ հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, ավիաընկերությունների հետ համագործակցելով»: 

Նրա խոսքով՝ կարող են լինել երկարաժամկետ վաուչերներ, որոնք կվաճառվեն արտերկրի զբոսաշրջիկներին: Օրինակ՝ զբոսաշրջիկը հնարավորություն կունենա զեղչված գնով ձեռք բերել 2 տարի ժամկետով վաուչեր եւ կկարողանա դրանով ճանապարհորդել Հայաստան:

«Պետք է նաեւ թվային մարքեթինգի միջոցով ինֆորմացիա տարածել թիրախային շուկաներում՝ նշելով, որ Հայաստանում անվտանգ է իրավիճակը: Դեռ շատերի մոտ տպավորություն կա, թե պատերազմը անավարտ փուլում է եւ անվտանգային խնդիրներ կան»,- հավելեց նա:

Անդրադառնալով սահմանափակումներին, Միության գործադիր տնօրենը նշեց՝ պատժիչ գործողությունները հակառակ էֆեկտ են ունենում, դա պետք է արվի այնտեղ, որտեղ կա դրա կարիքը. «Մենք չենք խուսափում, նորից կարող են ստուգել, փորձել մանրուքներ փնտրել, բայց հարցն այն է, որ այս ոլորտը բավականին մեծ խնդիրների առաջ է: Հազիվ մեր աշխատատեղերն ենք կարողանում պահպանել»:

Գեւորգյանն ընդգծեց՝ եթե 1-2 տեղ մարտի 8-ին մարդիկ շատ են եղել, դա չի նշանակում, որ դրանից առաջ եւ հետո այդ տենդենցը շարունակվում է. «Հյուսիսային պողոտայում, Կենտրոնի այլ վայրերում գտնվող հայտնի սրճարաններ եւ ռեստորաններ, եթե մտնեք՝ կտեսնեք, որ շատ լուրջ ընկել է այցելությունների թիվը»: Նրա խոսքով՝ 2020-ին՝ 2019-ի համեմատ 40-50 տոկոս անկում է եղել հանրային սննդի ոլորտում: 2019-ին ոլորտի առեւտրի շրջանառությունը եղել է 194 մլրդ դրամ, իսկ 2020-ին՝ 108 մլրդ դրամ»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ առկա իրավիճակի պայմաններում կարիք չկա գնալու որեւէ սահմանափակման, բայց եթե կորոնավիրուսի թվերը նորից բարձրանան, ապա պետությունը ստիպված է լինելու գնալ դրան. «Այստեղ, թե՛ բիզնեսը, թե՛ հանրությունն անելիք ունեն: Պետք է մաքսիմալ ավելի արդյունավետ պայքարեն կորոնավիրուսի դեմ՝ կրեն դիմակներ, ձեռքերն ավելի շատ ախտահանեն, սա է ամբողջ խնդիրը»:

Հարցին՝ հանրային սննդի ոլորտը ամենատուժածներից է համարվում՝ հատկապես այն պատճառով, որ նվազել է զբոսաշրջիկների այցելությունը, ինչպե՞ս պետք է ոլորտը վերականգնվի, Պապոյանը պատասխանեց. «Կարծում եմ, ոլորտը այս պահին վերականգնված է՝ բացառությամբ այն հատվածի, որն ապահովում էին զբոսաշրջիկները: Բայց եթե հաշվի առնենք, որ սովորաբար զբոսաշրջային առումով փետրվարին եւ մարտի առաջին հատվածում չեն լինում մեր հիմնական հոսքերը, ապա կարծում եմ, ոլորտը լուրջ խնդիրներ չպետք է ունենա»:

Նրա կարծիքով՝ վիճակը ավելի կբարելավվի, եթե նաեւ այդ ոլորտի ներկայացուցիչների ջանքերով կորոնավիրուսային իրավիճակն էլ ավելի լավանա: Հարցին՝ ոլորտն այս պահին անհանգստանալու կարիք չունի՞, եւ պետք է միայն կանոննե՞րը պահպանել, պատգամավորը պատասխանեց, թե կարծում է սահմանափակում մտցնելու կարիք չկա,  երկրի տնտեսությունն աշխատում է, եւ օրական 200, 300, 400 կամ 500 վարակում աշխարհի բոլոր երկրներում էլ արձանագրվում են:

Պապոյանի խոսքով՝ եթե հասարակությանը կարողանան համոզել, որ դիմակ կրեն, ապա ո՛չ պետությունը, ո՛չ բիզնեսը ստիպված չեն լինելու այդ սահմանափակումների միջով անցնել:

Տպել
2092 դիտում

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում