ՍԴ-ն իրավասություն չունի պատասխանել՝ այս կամ այն անձի ազատումը իրավաչա՞փ է, թե՞ ոչ. Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)

Երեկ տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել Հանրապետության նախագահին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ:

Մինչ այս պահը նախագահը դեռ չի ստորագրել Դավթյանի նշանակման հրամանագրի նախագիծը:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ Հանրապետության նախագահը կարո՞ղ է չստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե սպասում է օրենքի սահմանադրականության հարցով իր դիմումի ընթացքին:

«Փոխկապակցվածություն այս գործընթացների միջեւ չկա՝ մեկ, երկրորդ, ԳՇ պետի նշանակման հարցում գործում է նույն ընթացակարգը, ինչ ազատման, այսինքն՝ նախագահը կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ իր առարկությունները ուղարկի վարչապետի աշխատակազմ, վարչապետի աշխատակազմը կա՛մ այդ առարկությունները պետք է ընդունի, կա՛մ չհամաձայնի այդ առարկությունների հետ, խնդիրը վերադառնա նախագահի դաշտ, եւ նախագահը ունի ժամկետ, որի շրջանակներում կա՛մ պետք է ստորագրի այդ հրամանագիրը, կա՛մ դիմի ՍԴ՝ վիճարկելով դրա սահմանադրականությունը»,- պատասխանեց նա:

Վարդանյանին խնդրեցինք պարզաբանել նաեւ՝ նախագահի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հետագա հնարավոր ընթացքը: 

Հարցին՝ պրակտիկայում կա՞ նման դեպք, երբ ամբողջ օրենքի սահմանադրականությունն է վիճարկվում, Վարդանյանը պատասխանեց, որ նախ դեռ չի տեսել նախագահի դիմումը, ուստի տեղյակ չէ՝ ամբողջ օրե՞նք է վիճարկվում, թե՞ առանձին նորմ, ապա հավելեց, որ որեւէ սահմանափակում չկա Սահմանադրական դատարանում ամբողջ իրավական ակտը վիճարկելու հետ կապված: «Որպես կանոն՝ վիճարկվում է օրենքի այս կամ այն դրույթը, բայց սահմանափակում չկա որպես էդպիսին»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով մեր հարցին, թե արդյոք կարո՞ղ է լինել իրավիճակ, որ ՍԴ-ում նախագահի դիմումի քննության արդյունքում Օնիկ Գասպարյանը վերականգնվի իր պաշտոնում՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց.  «Սահմանադրական դատարանը այս դիմումի քննության ընթացքում կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը՝ նորմը համապատասխանում է Սահմանադրությանը՝ ՍԴ տված մեկնաբանությունների շրջանակներում, եւ նորմը չի համապատասխանում Սահմանադրությանը: Ինչ վերաբերում է հետագա գործընթացներին, դրանք այս կանոնակարգման հետ կապ չունեն: Սահմանադրական դատարանի լիազորությունները ամրագրված են Սահմանադրության մեջ, եւ ՍԴ-ն այս գործառույթի իրականացման շրջանակներում չի կարող եւ իրավասություն էլ չունի պատասխանել, թե այս կամ այն անձի նշանակումը կամ ազատումը այս կամ այն պաշտոնին իրավաչա՞փ է, թե՞ ոչ»:

Մեր զրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տպել
2383 դիտում

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա