Առաջին լիգան՝ ընդդեմ Պրեմիեր լիգայի․ «Վեսթ Արմենիան» հաղթեց «Արարատին», ԲԿՄԱ-ն չկարողացավ դիմակայել «Ալաշկերտին»

Մարտի 11-ին տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության առաջին երկու հանդիպումները։ Հետաքրքիր է, որ երկու խաղերում էլ հանդիպեցին Պրեմիեր լիգայում և Առաջին լիգայում առաջատար դիրքեր զբաղեցնող ակումբները։

Նախ, օրվա առաջին խաղում «Վեսթ Արմենիան» Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց Երևանի «Արարատին» և անակնկալ հաղթանակ տարավ՝ 2-0 հաշվով։ Ընդ որում, խաղի ելքը վճռվեց առաջին խաղակեսի միջնամասում․ 22-րդ րոպեին Միխայիլ Ժաբկինի փոխանցումից հետո Չարլզ Մարկ Իկեչուկվուն գլխի հարվածով բացեց հաշիվը։ Հյուրերը չհասցրեցին ուշքի գալ, երբ երկրորդ գնդակը հայտնվեց իրենց դարպասում․ 24-րդ րոպեին խառնաշփոթ իրավիճակում կոպիտ սխալ թույլ տվեց «Արարատի» պաշտպան Իվան Սպիչկան, և Սերգեյ Օռլովը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Մնացած ժամանակում Վարդան Բիչախչյանի սաները այդպես էլ չկարողացան գոնե մեկ գոլ խփել։ Հայկ Հովհաննիսյանի սաները հաղթեցին 2-0 հաշվով։

Մյուս խաղում Երևանի ԲԿՄԱ-ն մրցակցի հարկի տակ հանդիպեց «Ալաշկերտին»։ Փորձառու ալաշկերտցիները ոչ մի շանս չտվեցին երիտասարդ կազմ ունեցող բանակայիններին։ 22-րդ րոպեին Դավիդ Դավիդյանը գերազանց փոխանցումով դարպասապային հրապարակում գտավ Նիկիտա Տանկովին, և ռուս հարձակվողը դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ 11 րոպե անց աչքի ընկավ արդեն Դավիդյանը, որը մոտ 30 մետրից տուգանայինից կատարած ուժեղ հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ։ Երկրորդ կեսում «Ալաշկերտը» շարունակեց մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի վրա։ 64-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպանների ու դարպասապահի անհամաձայնեցված գործողությունների արդյունքում Գագիկ Դաղբաշյանը երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը, իսկ 83-րդ րոպեին փոխարինման մտած Վանգու Գոմե Բատիստան անհատական անցումից հետո ուժեղ հարվածով վերջակետ դրեց հանդիպմանը՝ 4-0։

Այս զույգերի հանդիպումները տեղի կունենան ապրիլի սկզբին։

Տպել
1271 դիտում

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով