Սոցփաթեթի ծրագրերն ու շահառուների ցանկը կընդլայնվի. հնարավորություն կլինի վճարել նաեւ երեխաների մանկապարտեզի վարձը

Սոցփաթեթի  հատկացման կարգը Հայաստանում գործում է 2012 թվականից և առաջին անգամ ենթարկվում է արմատական փոփոխությունների:

Համապատասխան փոփոխությունների նախագծով առաջարկվում է ոչ միայն ընդլայնել սոցփաթեթի ծառայությունները, այլ նաև շահառուների ցանկը:

Եթե գործող կարգով սոցփաթեթի շահառուները կարող են օգտվել հանգստի, հիփոթեքային վարկի մարման, ուսման վարձի վճարման, լրացուցիչ ապահովագրական ծառայություններից, ապա փոփոխություններն ընդունվելուց հետո հնարավորություն կունենան օգտվել նաև լողավազանների, մարզաառողջարանական և այլ սպորտային հաստատությունների ծառայություններից: Ընդ որում, այդ հաստատությունները սահմանվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ցանկում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի վստահեցմամբ, սա կնպաստի, որպեսզի շահառունները իրենց աշխատանքը համատեղեն առողջ ապրելակերպի հետ:

Փոփոխություններ են նախատեսվում նաեւ սոցփաթեթի գումարներով ուսման վարձի փոխհատուցման առումով:Հիմա նախատեսվում է հնարավորություն տալ վճարելու ոչ միայն ուսման վարձերը, այլ նաև ուսման վարձի վճարման համար վերցրած վարկերը:

Մյուս փոփոխությամբ շահառուները կարող են օգտվել առողջության լրացուցիչ ապահովագրության ծառայություններից, որը չնայած գործող կարգով սահմանված է, բայց ապահովագրական ընկերությունները չեն մատուցում: Որպես լրացուցիչ առողջության ապահովության ծառայություն նախատեսված է ատամնաբուժական ծառայությունը: Այսինքն՝ շահառուները կարող են օգտվել ստամատոլոգիական ծառայությունից և սոցփաթեթի գումարը ուղիղ փոխանցել  բուժհաստատությանը: Կազմակերպությունների և բուժհաստատությունների ցանկը կազմվելու է Առողջապահության նախարարության կողմից:

Նախատեսվում է նաև, որ այն շահառունները, ովքեր ունեն նախակրթարան հաճախող երեխա, կկարողանան սոցփաթեթի շրջանակներում վճարել իրենց երեխայի վարձավճարը:

Սարգսյանը նաև նշեց, որ չնայած հանրակրթական հաստատությունների աշխատակիցները նույնպես օգտվում են սոցփաթեթի ծառայությունից, բայց բուհերին կից կան դպրոցներ, որոնք չունեն կազմակերպաիրավական ձև և արդյունքում չեն օգտվում այդ ծառայություններից: Առաջարկվում է այդ դպրոցներին նույնպես տալ հնարավորություն օգտվել սոցփաթեթից:

Այսուհետ նաև փոփոխություն կարվի ընտանիքի անդամների հասկացության մեջ, եթե գործող կարգով սահամանվում է, որ ընտանիքի անդամ են համարվում կին կամ ամուսինը, մինչև 27 տարին չլրացած երեխան, ապա հիմա երեխայի տարիքի սահմանափակումը հանվում է  և ցանկության  դեպքում ծնողը կարող է իր երեխային տրամադրել սոցփաթեթի կողմից իրեն տրամադրվող գումարը: Ընտանիքի անդամներ հասկացության մեջ կներառվեն նաև շահառուի ծնողները, հոգաբարձուները, խնամակալները:

Առաջարկվող մեկ այլ փոփոխության համաձայն շահառուներին հնարավորություն կտրվի վճարել իրենց հիպոթեքային վարկը: Գործող կարգի համաձայն շահառուն սոցփաթեթից տրամադրվող գումարը կարող է ուղղել վարկի մարմանը, եթե այն վերցրել է երիտասարդներին տրամադրվող կամ պետական այլ ծրագրերով: Նախագծով առաջարկվում է, որ շահառուները հնարավորություն ստանան այդ գումարով մարել ցանկացած տեսակի հիպոթեքային վարկ: Սակայն հիփոթեքային վարկ ասելով, ըստ Սարգսյանի, պետք է հասկանալ կառուցապատման կամ որպես գույք ձեռք բերման համար վերցվող վարկը:

Իսկ այն շահառուները, որոնք ազատվել են աշխատանքից և աշխատանքի են անցել մեկ այլ տեղ, կարող են սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը վերականգնել միանգամից եւ ստիպված չլինել դրան սպասել վեց ամիս, ինչպես այժմ է:

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նաեւ նշեց. «Մասնավորապես եղել են շահառուներ, որոնք ունեցել են այդ ծառայություններից օգտվելու իրավունքը, բայց ներկայումս չունեն. Շատ աշխատողներ եղել են պետակական ոչ առևտրական կազմակերպոությունների աշխատող, հետագայաւոմ այդ կազմակրեպությունը դարձել է հիմնադրամ և այդ փոփոխության պատճառով իրենք այլևս չեն կարողացել օգտվել ծառայությունից, որովհետև գործող կարգավորումներով հիմնադամների աշխատողները չեն կարող օգտվել սոցփաթեթեից: Առաջարկվում է, որպեսզի այն հիմնադրամները, որոնք ժամանակին  որպես ՊՈԱԿ-ներ, կարողացել են օգտվել սոցփաթեթի ծառայություններից, ներկայումս ևս օգտվեն»:

Հավելենք, որ նախագիծն ընդունվելուց հետո սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար պարտադիր չի լինի ներկայացնել նույնականացման քարտ: Այդ քարտը չունեցող շահառուների դեպքում անձնագիրը կարող է բավարար լինել:

Այս պահին սոցփաթեթի շահառուների թիվը կազմում է 147 հազար 500 մարդ: Նշված փոփոխություններով նախատեսվում է այս թիվը ավելացնել 700-900-ով: Նախագիծը քննարկվում է, երկու ամիս հետո այն կներկայացվի կառավարություն:

Տպել
4655 դիտում

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)