«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս անգամ շատ բաներով կտարբերվի նախորդներից

Առաջիկա օրերին կայանալիք «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը լինելու է հոբելյանական: Մրցանակաբաշխության 20-ամյակն ու մրցանակաների հանձնումը լինելու է նոր ձեւաչափով ու առավել ճոխ: Առաջին անգամ այն անցկացվելու է Օպերային թատրոնում, նախորդ տարիներին միջոցառումն անցկացվել է կա՛մ «Սունդուկյան», կա՛մ «Պարոնյան» թատրոնում: Մասնակցելու է Օպերային թատրոնի նվագախումը, ելույթներով հանդես են գալու թատրոնի մենակատարները: Հանրային հեռուստաընկերությունն էլ ապահովելու է ուղիղ հեռարձակում, որը նախկինում չի արվել:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այս տարի «Արտավազդ» մրցանակը եւս նոր ու յուրահատուկ տեսք ունի: «Նուռ»-ի դիզայնով արված շատ գեղեցիկ մի բան է լինելու, որը տարբերվում է նախորդ տարիների մրցանակներից»,- ասաց ԹԳՄ նախագահը:

«Արտավազդը» նվիրվելու է մրցանակաբաշխության հիմնադիր՝ լուսահոգի Երվանդ Ղազանչյանին: «Քանի որ Արտավազդի 20-ամյակն է, առիթ դարձավ, որ մի քիչ ավելի մեծ շուքով այն նշենք: Արտավազդ մրցանակաբաշխությունը տոնակատարություն չէ, այն ավելի շուտ հաշվետվություն է: Հաշվետվություն է, թե ինչ է արվել վերջին մեկ տարում (տվյալ պարագայում երկու): Որպեսզի միանգամից փարատվեն բոլոր կասկածները ու ավելորդ խոսակցությունների տեղիք չտրվի, թե ինչու է այս օրերին միջոցառման համար ծախսեր արվում, ասեմ, որ դրանց 90 տոկոսն արվել էր մինչեւ համաճարակը: Այսինքն այն ժամանակ, երբ դեռ չգիտեինք, թե ինչ է գալու մեր գլխին»,-նկատեց Հակոբ Ղազանչյանը:

Նկատենք՝ ամեն տարի մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը Երեւանում նշանավորվում է նաեւ «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ: Թատերական գործիչների միությունը հայտարարում է նախորդ տարվա լավագույն թատերական գործիչներին: Անցյալ տարի հայտնի պատճառներով այն չէր կայացել. սկզբում հետաձգվել էր համավարակի, ապա՝ պատերազմի պատճառով:

Այս տարի, մրցանականեր կհանձնվեն ինչպես այս, այնպես էլ նախորդ տարվա համար նախատեսված թատերական գործիչների ու լավագույն գործերի համար: Մրցանակները լինելու են 14 անվանակարգերի համար, կլինի նաեւ 1 հատուկ մրցանակ: Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ այս տարի նույն անվանակարգում մրցանակ կարող են ստանալ միանգամից երկու հոգի, նույն անձը կարող է մրցանակ ստանալ ե՛ւ 2020 թվականի ե՛ւ 2021-ի համար, այսինքն երկու մրցանակ ստանալ նույն անվանակարգում:

Ղազանչյանը ցավով փաստեց, որ անցած 2020 թվականը շատ ծանր հետեւանքներ թողեց, որի ազդեցությունը կթողնի միջոցառման վրա. «Մեր թատրոններից էլ բավականին շատ դերասաններ ենք կորցրել, մի մասը կամավոր, մի մասը ժամկետային զինծառայողներ: Այնուամենայնիվ հայ ժամանակակից աշխարհը հարուստ է բավականին հետաքրքիր աշխատանքներով, ստեղծագործողներով եւ նրանք արժանի են, որպեսզի իրենց կատարած գործը հանրայնացվի ու մարդիկ իմանան: Թատրոններում տաղանդավոր մարդիկ գլուխները կախ աշխատել են՝ իրենց գործն են արել, հետաքրքրիր աշխատանքներ ստեղծել:Այսօր թատերական գործիչների միությունը իրավունք չունի դա անտեսելու: Շնորհակալ ենք Երեւանի քաղաքապաետարանին մեզ հովանավորելու համար»:

Չցանկանալով շատ փակագծեր բացել Ղազանչյանը հայտնեց՝ միանշանակ ուշադրության են արժանանալու Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված թատերական գործընկերները:

Ինչ վերաբերում է մրցանակաբաշխությունը Հանրային հեռուստաընկերության եթերում ուղիղ հեռարձակմանը, Ղազանչյանը նշեց՝ սկզբում այնքան էլ վստահ չէին, որ արժե միջոցառումն ուղիղ հեռարձակել, քանի որ մրցանակաբաշխությունը մոնտաժելուց հետո՝ տեմպոռիթմը պահպանելով ու ավելորդությունները կրճատելով ավելի ճիշտ է ներկայացվում: «Տեսնելով Հ1-ի թիմի պատրաստակամությունն ու այն աշխատանքը, որը հիմա են անում՝ լիահույս եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակով կանցնի: Այստեղ հատուկ ուզում եմ նշել Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի Տիգրան Վիրաբյանի անունը, որը մշակույթի գծով փոխքաղաքապետ եղած ժամանակ նախորդ տարի ձեռնարկեց քաղաքապետարանի աջակցությունը: Տիգրանը հիմա Հ1-ում է եւ վերջին հաշվով թատրոնի մարդ է, նրա ներդրում եւս մեծ է»,- նկատեց Ղազնաչյանը:

Արտավազդ 2020- 2021 մրցանակաբաշխության փորձագետների կազմը հետեւյալն է.

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան

Դրամատուրգ, «Գրական թերթի» եւ «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան

Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյան

Գյումրու Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյան

ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյան

Երեւանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյան

Թատերական եւ կինոբեմադրիչ Արամ Շահբազյան:

 

Տպել
7503 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել