Ես նպատակահարմար չեմ գտնում հանդիպել նախագահի հետ, առաջիկայում կհանդիպեմ Նիկոլ Փաշինյանի հետ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահական նստավայրում իշխանություն-ընդդիմություն համատեղ հանդիպման առաջարկին: Ծառուկյանն ասել է, որ նախագահականում հանդիպումը նպատակահարմար չէ, քանի որ հանդիպման հստակ ծրագիր  իրենց չի ներկայացվել:

«Նախագահի հրավերն ուղարկել են մեզ, բայց դրանում որևէ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսենք, մի քիչ բաց չէ, արտահայտված չէ: Գրված է հանդիպենք խոսենք, դրա համար ես նպատակահարմար չեմ գտնում, որ գնանք: Գնանք, ի՞նչ խոսենք: Բայց եթե նա հարցադրումները կդնի, կետերը կդնի, կքննարկենք, կասենք:

Ես ասել եմ, որ հանդիպելու եմ Նիկոլ Փաշինյանի հետ, և հանդիպելու եմ: Կարծում եմ, որ շուտով կլինի այդ հանդիպումը, բոլորդ էլ կիմանաք այդ մասին: Անհրաժեշտ է հանդիպում էս վիճակից դուրս գալու համար, անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել: Իմ տեսակետները չեն փոխվել. վարչապետը պետք է հրաժարական տա, տեղի պետք է ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ու շատ արագ: Դա իմ տեսակետն է, կհանդիպենք, Փաշինյանն էլ իրենը կասի:

Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և վարչապետի թեկնածու առաջադրվի Արարատ Միրզոյանը, ԲՀԿ-ն կընտրի՞ նրան: Լրագրողի հարցին ի պատասխան Ծառուկյանն ասաց՝ ԲՀԿ-ն ընտրող լիներ, իր թեկնածուին կառաջադրեր: «Այսօր ընդդիմության ձայները 30 տոկոս են, իսկ 30 տոկոսով վարչապետ չի ընտրվում: Այնպես որ անիմաստ է, մենք թեկնածու չենք դնում: Եթե իմքայլականները կորոշեն էդ քայլը կատարեն, իրենք ի վիճակի են և ներկայացնելու, և ընտրելու»,-ասաց Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին ս/թ մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում:

Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից տարածված հայտարարության՝ հանդիպման հրավերն ընդունելու մասին Ֆեյսբուքում տեղեկացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խմբակցությունը պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խոր ճգնաժամից հանելու համար: 

Հանդիպման հրավերն ընդունելու մասին տեղեկացրել էր նաև ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Վերահաստատում ենք ճանապարհային մեր քարտեզը. սա էլ եղել էր «Հայրենիքի փրկության շարժման» արձագանքը:

Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել,  քիչ առաջ նախագահի աշխատակազմը տարածեց հայտարարություն՝ նշելով, որ այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի: 

Տպել
5790 դիտում

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ