Հայաստանի և Ռուսաստանի միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությունը 2020 թ․ աճել է 7,7 տոկոսով

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) բուսասանիտարական և սերմնաբուծական վերահսկողության վարչության պետ Նատալյա Սոլովյովան։

Այս մասին գրված է նախարարության ֆեյսբուքյան էջում:

Հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել գյուղատնտեության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանրակարային թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացմանը, սերմնաբուծության, ջերմոցաշինության,  խաղողագործության ու գինեգործության և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։

Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի այցը ՌԴ՝ Սերգեյ Լևինը կարևորել է Արման Խոջոյանի հետ հանդիպումը և նշել, որ նման հանդիպումների հաճախակի կազմակերպումը լրացուցիչ խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և փոխգործակցության ինտենսիվ զարգացման համար։ 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Խոջոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պետության կողմից տնտեսվարողներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությանը, որը 2019 թ․ կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թ․ աճել է 7,7 տոկոսով՝ կազմելով 745,8 մլն ԱՄՆ դոլար: Երկուստեք ընդգծվել է ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառության ավելացման անհրաժեշտությունը։ Այս առումով հայտնաբերված խնդիրներից մեկը լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելը կամ բացակայությունն է, որի լուծումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ տեսակավորել, սորտավորել և կազմակերպել կայուն ու կանխատեսելի մատակարարում։

Անդրադառնալով Հայաստանում սերմնաբուծության ոլորտի զարգացման միտումներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է հատկապես հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության զարգացումը։

Էկոնոմիկայի փոխնախարարը կարևորել է նաև կարտոֆիլի սերմնաբուծությունը և ընդգծել, որ Հայաստանում կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի սերմնաբուծության և հավաստագրված տնկանյութի արտադրության զարգացումը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել հանրապետության ներքին պահանջարկը, այլև իրականացնել արտահանումներ դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։

Զրուցակիցները քննարկել են հակակարկտային համակարգերի գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման Ռուսաստանի, ինչպես նաև այս բնագավառում վրացական և մոլդովական առաջադեմ փորձի ուսումնասիրմամբ և նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի այց ՌԴ՝ այս ոլորտում առկա փորձին տեղում ծանոթանալու նպատակով։

Քննարկված թեմաների թվում էր նաև երկկողմ համագործակցությունը  խաղողագործության և գինեգործության ոլորտներում, որոնցում Հայաստանն ունի բավական մեծ փորձ։ Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներդրված ուսումնական համակարգը հնարավորություն է տալիս, որ արտերկրի ուսանողները նույնպես Հայաստանում կարողանան վերապատրաստվել։

Երկու երկրների գինեգործական արտադրանքի իրացման խթանման ու առաջմղման և առևտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար ռուական կողմին առաջարկվել է կազմակերպել գինեգործական արտադրանքի համատեղ շնորհանդեսներ, գինու համտեսներ, բլոգերների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար շրջայցեր դեպի Հայաստանի և Ռուսաստանի գինու գործարաններ, դասընթացներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ։

Քննարկվել են նաև գիտական ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք արդեն իսկ իրականացվում են հայ և ռուս գործարար շրջանակների միջև։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել համատեղ նախաձեռնությունների և պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։ 

Արծարծվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հողերի արդյունավետ օգտագործման հարցը։ Ռուսաստանն այսօր բավական խիստ է մոտենում հողերի ոչ արդյունավետ օգտագործմանը և առաջիկայում նախատեսում է ավելի խստացնել իր մոտեցումները՝ նպաստելով հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Քանի որ հողերի արդյունավետ օգտագործումը նաև ՀՀ կառավարության առաջնային խնդիրների շարքում է, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով ուսումնասիրել ռուսական փորձը և Հայաստանում հողային բարեփոխումներ իրականացնելիս ակտիվորեն համագործակցել ռուս գործընկերների հետ։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները դիտարկել են նաև գիտահետազոտական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու այս ուղղությամբ  փոխգործակցության լայն հնարավորությունները։

Տպել
3918 դիտում

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը