Երկրի հակառակ կողմը (2008-11-15)

16/01/2011 schedule20:40

Սկիզբը` նախորդ համարներում 78. Շորն ու Շորշորը Կատոյի հետ տեղի ունեցած միջադեպը Զուրաբին կանանց մասին խոսակցություն բացելու առիթ տվեց։ Երեկոյան, երբ արդեն տանն էինք, նա սկսեց հետաքրքրվել, թե ի՞նչ կանանց եմ ճանաչել իմ ճանապարհորդության ընթացքում։ Ես նրան պատմեցի Իզաբելի մասին, բաց թողնելով Քվենտինի եւ Ֆրեդի գոյության` ոչ այնքան կարեւոր փաստը, ապա պատմեցի Սեսիլի մասին, հետո պատմեցի, թե Պաուլան ոտքով ինչպիսի խաղեր էր տալիս, հետո պատմեցի Նովոսիբիրսկի խանութի վեց աղջիկների մասին։ Ես ոչ մի բան չէի հորինում, ուղղակի իմ պատմությունից դուրս էի թողնում «անպատեհ» մանրամասներ, պատմում էի այնպիսի տոնով եւ դեմքի արտահայտությամբ, որ Զուրաբը ինձ պատկերացնում էր, ասենք` ջակուզիի մեջ նստած, վեց աղջիկներով շրջապատված եւ հոգնած, հոգնած` փալաս դառած։ Իմ հայացքից նա հասկանում էր, որ պատշաճ չեմ համարում ինտիմ մանրամասներ պատմել. դա կովկասցի տղամարդկանց խոսակցություն չէր լինի։ Ցանկացած կովկասցի տղամարդ կհասկանա, թե ինչ է տեղի ունենում հետո, երբ վեց աղջիկների հետ մի շիշ «Մարտինի» ես խմում... Մի պահ կարելի էր մտածել անգամ, թե Զուրաբը նախանձով է վերաբերվում ցանկացած միջազգային հետախուզման մեջ գտնվողի։ Համենայնդեպս, դեմ չէր լինի իմ կարգավիճակում լինել։ - Իսկ ընդհանրապես քեզ ինչպիսի կանայք են դուր գալիս,- հարցրեց նա։ - Հմայիչ,- պատասխանեցի։ Զուրաբը մտքերի մեջ ընկավ. - Զարմանալի բան է, չէ՞, հմայքը. չես կարող նկարագրել, թե դա ինչ տեսք ունի։ Այսինքն` չես կարող նկարագրել, թե ինչպիսի՞ կանայք են քեզ դուր գալիս,- ի վերջո արձագանքեց նա։ Ես էլ իմ հերթին սկսեցի մտածել նրա ասածի շուրջ, բայց Զուրաբը զարգացնում էր իր միտքը. - Օրինակ, լինում է մի պահ, երբ մտածում ես, թե քեզ դուր են գալիս շիկահեր, լավ կրծքերով, լավ կազմվածքով, բարձրահասակ, երկար ոտքերով կանայք, չէ՞։ Մեկ էլ հանդիպում ես մի կարճլիկ, անկուրծք մեկին ու նրա նկատմամբ անդիմադրելի կիրք զգում, ուզում ես լինել նրա հետ, նրա կողքին. տարօրինակ է, չէ՞։ Էսօրվա աղջիկը, օրինակ, Կատոն։ Եթե որեւէ մեկը ինձ համոզեր, որ կարելի է այդպիսի մի աղջկա նկատել, չէի հավատա։ Բայց խոստովանում եմ, ինձ էլ շատ դուր եկավ... - Կատոն դեռ ոչինչ։ Մի անգամ մի գեր, շատ գեր կնոջ հանդիպեցի` եթե չչափազանցնեմ, երեւի մի 120 կիլո կլիներ։ Բայց ուզում ես` հավատա, ուզում ես` ոչ, այդ պահին ինձ թվաց, թե պատրաստ եմ նրան սիրահետել մինչեւ վերջ։ Չէի կարողանում հայացքս նրանից կտրել։ Նա ինձ ահավոր դուր էր գալիս, եւ ջանք էր պետք գործադրել նրա գիրկը չնետվելու համար,- Զուրաբի ասածը երկրորդեցի ես։ - Է, նետվեիր,- հանդիմանեց նա։ - Ամուսնու հետ էր, գենաց վալե,- արդարացա եւ շարունակեցի,- եւ ես հասկանում եմ այդպիսի կնոջ կողքին ապրող տղամարդուն... - Այո, դա հմայքն է,- ասաց Զուրաբը եւ ամփոփեց,- երբեմն երկրաչափական առումով ճշգրիտ արտաքին ու կազմվածք ունեցող կանայք զուրկ են լինում դրանից, եւ դա ահավոր է... - Այդպիսի կանանց անունը Զտարյուն Պրագմատիզմ է։ Բոլոր հաշվարկներով նա չքնաղ է, անմման։ Եւ նրա այդ գեղեցկությունը նույնիսկ կարելի է ապացուցել մաթեմատիկական բանաձեւի օգնությամբ` 90-60-90։ Բայց միեւնույն է, նրան տեսնելիս սիրտդ չի սկսում արագ աշխատել, որովհետեւ նա չունի այն, ինչ անտեսանելի է, անչափելի, անբանաձեւելի եւ ոչ մի հաշվարկի չի տրվում։ Հենց այսպիսի պահերին է, որ մաթեմատիկան պարտվում է առասպելին, անտեսանելիին, անապացուցելիին... - Բայց միեւնույն է,- հոգոց հանեց Զուրաբը,- մեկին գումարած մեկ հավասար է երկուս... - Այ հենց այդտեղ էլ սխալվում ես, բատոնո։ Մեկին գումարած մեկ միշտ չէ, որ հավասար է երկուսի, եւ կան դեպքեր, երբ գումարելիների տեղափոխությունից գումարը այլանդակ ձեւով փոխվում է... Այս խոսակցության շուրջ մենք կես շշից ավել «Ռեդ լեյբլ» էինք խմել` Իմաստուն Ծերուկի հավաքածուից։ Ու Զուրաբը որոշեց, որ քնելու ժամանակն է։ Ես չփորձեցի նրան հակառակն ապացուցել ու հնազանդ գնացի իմ ննջարան։ Զուրաբի ննջարանը գտնվում էր բնակարանի մուտքի դռնից անմիջապես ձախ։ Ու երբ նոր-նոր աչքս կպել էր, նրա սենյակից կտրուկ շարժումների ձայն լսեցի, ինչ-որ մի բան թրխկոցով ընկավ, ոտքերի դմբդմբոց լսվեց, դռան չխկոց, Զուրաբը ինչ-որ բան համարյա գոռաց։ «Գրուպա զախվատն է»,- մտածեցի ես։ Բայց հաջորդ իսկ պահին իրավիճակը ահագին խաղաղվեց, լսվեց Զուրաբի ու ինչ-որ մեկի խոսակցությունը, ապա եւ դռան մոտ հնչեց իմ անունը։ Իմաստուն Ծերուկն էր. նա իր բանալիով բացել էր իր տան դուռը, եւ Զուրաբը անհանգստացած վեր էր թռել տեղից։ Ես հագա տաբատս ու դուրս եկա։ Մենք գրկախառնվեցինք։ Կարճ հարցուփորձից պարզվեց, որ Ծերուկը ամենեւին էլ իմ առիթով չի Թիֆլիս եկել, այլ պաշտոնական այցի նախապատրաստության շրջանակներում։ Հայաստանի, ամոթ է ասել, առաջին դեմքը պաշտոնական այցով գալու է Թիֆլիս, եւ Իմաստուն Ծերուկը մի պատվիրակության հետ եկել է այցը նախապատրաստելու։ Նա ասաց, որ պետք է գնա, որովհետեւ չի ուզում իր բացակայությունը հյուրանոցում նկատեն։ Հարցուփորձ արեց, թե ինչ կա, ինչ չկա, ամեն ինչ նորմա՞լ է, թե չէ։ Գնաց, բացեց սառնարանը, ասաց, որ հայկական ուտելիքները հատուկ ինձ համար է բերած եղել։ Այս անգամ էլ լավ բաստուրմա էր բերել, մոժոժ ու կոնյակ։ Որոշեցինք մի կտոր բաստուրմայով մի բաժակ կոնյակ խմել։ Բաստուրման արդեն իսկ կտրտված էր, կոնյակը բացեցինք ու քցեցինք։ Մի քիչ նստելուց հետո Ծերուկը գնաց։ Ասաց, որ այցից հետո մեկ-երկու շաբաթվա ընթացքում կերեւա, ու հանգիստ կքննարկենք իմ հետագա անելիքները, իմ Հայաստան վերադառնալու պլանը։ Ինձ աչքով արեց ու գնաց։ Իսկ պաշտոնական այցը, որը նախապատրաստելու էր եկել Ծերուկը, տեղի էր ունենալու հաջորդ օրը։ Այդ երեկո ես Զուրաբի հետ վրացական հեռուստատեսության լուրերի թողարկումն էի դիտում։ Ու մեկ էլ ելույթ է ունենում Ջենգոն, ավելի ճիշտ` նրա ելույթի մասին ռեպորտաժ է։ Ու չնայած այն վրացերեն է, տակից հայերեն բառեր են հնչում, ու նա լուրջ դեմքով ասում է, որ հայերն ու վրացիները ախպերներ են, ու դրա վկայությունն է Հայոսի ու Քարթլոսի մասին հայտնի առասպելը։ Հայոսի ու Քարթլոսի հիշատակումից Զուրաբի դեմքը լարվեց, ու այս լարումը նկատելի էր ինձ համար։ Նա խեթ-խեթ ինձ նայեց ու հարցրեց. - Էդ Հայոսի ու Քարթլոսի պատմությունը կարդացել ե՞ս։ - Դե երեւի ուսանող ժամանակ կարդացած կլինեմ. ինչո՞ւ ես հարցնում։ - Որովհետեւ ով ասես դրա մասին խոսում է, բայց մեկը չի ֆայմում, բացի-կարդա, թե ի՞նչ է գրած այնտեղ։ Եթե ես հիմա այդ դահլիճում լինեի, ձեր էդ դանդուռին մի հատ կչափալախեի։ Բախտդ բերել է, նա իսկական նախագահ չէ, թե չէ այս պահին քեզ էի չափալախելու,- ինձ համար անսպասելի ասաց Զուրաբը։ Ես ծիծաղս չէի կարողանում զսպել, իսկ Զուրաբը ոնց որ թե իսկականից կատաղած էր։ Բայց ես քրքջում էի, որովհետեւ չէի հասկանում, թե պրոբլեմը ո՞րն է։ Իսկ իմ ծիծաղից նա ավելի էր կատաղում, որովհետեւ գիտեր, թե ես գիտեմ, թե ինքը ինչո՞ւ է կատաղած, եւ ես ծիծաղում եմ իր վրա։ Ի վերջո, ես զգացի, որ համը հանում եմ եւ լրիվ լուրջ տեսք ընդունեցի. - Զուրաբ, ախպոր նման, մի կարգին բան ասա, բան հասկանանք,- ի վերջո նրան դիմեցի ես։ - Ի՞նչ է գրած էդ Հայոսի ու Քարթլոսի պատմության մեջ,- հարձակողական հարցրեց նա ինձ։ - Ասացի չեմ հիշում, երեւի չեմ էլ կարդացել,- արդարացա ես։ Զուրաբը դավադիր հայացքով նայեց ինձ. - Ու մեր էշերի երջանիկ հայացքից հասկանում եմ, որ իրենք էլ չեն կարդացել,- ասաց նա։ - Հա բայց ինչո՞ւմն է պրոբլեմը,- չէի հասկանում ես։ - Իրոք չես հիշու՞մ, թե ձեւ ես անում։ - Ազնիվ խոսք, բատոնո, հո թատրոն չեմ խաղալու քեզ հետ։ - Ուրեմն, էդ Հայոսի ու Քարթլոսի պատմությունը գրվել է Վրաստանում հայ Բագրատունիների տիրապետության շրջանում ու նրանց «զակազով», ու այդ առասպելում, ճիշտ է, ասվում է, որ Հայոսն ու Քարթլոսը ախպերներ են, բայց դե մի պուճուր պրոբլեմ կա. Հայոսը, ըստ այդ լեգենդի, մեծ ախպերն է, արքան, իսկ Քարթլոսը` նրա հպատակը։ Ու ստացվում է, որ վրացիք ապրում են հայերի ղեկավարության ներքո, նրանց թեւի տակ, ոնց որ հիմա հայերն են ապրում ռուսների ղեկավարության ներքո։ Եւ Հայոսի ու Քարթլոսի մասին Վրաստանում բարձրաձայնող հայը կամ ապուշ է, կամ էլ` շատ խելոք, ու այնպես է պատերազմ հայտարարում Վրաստանին, որ դրա մասին մեր էշերը գլխի չընկնեն։ Այս պատմությունը լսելով, ես համոզվեցի, որ Հայաստանի պատվիրակությունն էլ խաբար չի Հայոսի ու Քարթլոսի հարաբերությունների բնույթի մասին, եւ մի հոգավորը իր արեւին դիվանագիտական ժեստ է անում։ Բայց Զուրաբի կատաղությունը ինձ ահագին զվարճացրեց։ Ես մի պահ ուզում էի անգամ ասել, որ լեգենդը իրականություն է դարձել, ու հիմա էլ են Վրաստանը ղեկավարում հայերը։ Բայց վերջին պատերազմի ֆոնին այս կատակը կարող էր լրջորեն վիրավորել նրան, եւ ես խուսափեցի դրանից։ Հետո հասկացա, որ իսկականից լավ բան չի ստացվում, եւ միակ մխիթարությունս այն էր, որ ողջ Վրաստանում մի քանի հոգի են ընդամենը հասկանում, որ հայ-վրացական եղբայրության այդ օրինակի հիշատակումը այնքան էլ պատեհ չէ։ Ու պրոբլեմը միայն այն չէ, որ ոչ դիվանագիտական քայլ է արված, պրոբլեմը այն է, որ Հայաստանը էլի ներկայացնում են մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ են խոսում։

Տպել
815 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը