Արթուր Հովհաննիսյանը գործընկերներին կոչ արեց չքվեարկել Արմեն Հայկյանցի օգտին

Խորհրդարանն այսօր շարունակում է քառօրյայի աշխատանքները: ԱԺ-ն այսօր կրկին Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրում: Թեկնածուներն են Արսեն Մկրտչյանը և Արմեն Հայկյանցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, դիմելով թեկնածուներից Արմեն Հայկյանցին, խնդրեց պատմել իր ունեցած քաղաքական կենսագրության մասին՝ ՕԵԿ-ից մինչև ՀՀԿ. «Եվ խնդրում եմ ասեք՝ քաղաքական կենսագրության ընթացքում ունեցած Ձեր կապերը ինչպե՞ս կերաշխավորեք, որ որևէ կերպ ազդեցություն չեն ունենա հետագայում Ձեր պաշտոնավարման վրա»,- նշեց պատգամավորը:

Հայկյանցն էլ նկատեց, որ հարցը շատ կարևոր է. «Շատ կուզենայի, որ այս հարցը ու նմանատիպ հարցեր, որոնք կբացահայտեին թեկնածուներին, լինեին առաջին փուլում: Առաջին փուլում մենք ունեցանք կորսված հնարավորություն, երբ ընթացակարգային քայլերը, որոնք պետք է բացահայտեին թեկնածուների կերպարը, օգտագործվեցին, թեկուզ կարևոր, բայց հարցի վրա: Ես պետք է դիմանամ այն գայթակղությանը՝ Ձեր հարցին պատասխանելու, բայց նորից հենվելու եմ այն գիտակցմանը, որ երկրորդ էտապում Սահմանադրական օրենքը նման ընթացակարգ՝ հարց-պատասխան ունենալու չի նախատեսում»:

Սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեջբերեց ԱԺ կանոնակարգից հատված, ըստ որի՝ հարցերի քննարկման երկրորդ փուլում նույնպես հնարավորություն կա հարց ու պատասխան անցկացնելու:

Արթուր Հովհաննիսյան էլ ընդգծեց, որ Հայկյանցը հրաժարվում է հարցին պատասխանել. «Հետևաբար ես կոչ եմ անում իմ գործընկերներին ձեր օգտին չքվեարկել»:

Նշենք, որ այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու երկրորդ փուլն է: Հարցն ընդգրկված էր նաև ԱԺ նախորդ քառօրյայում, սակայն Վճռաբեկ դատարանի դատավորներ չէին ընտրվել, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդի կողմ ձայն, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությանը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այդպես իր վերաբերմունքն է արտահայտել ոչ թե դատավորի թեկնածուների, այլ նրանց առաջադրած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ:

Տպել
1342 դիտում

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել