«Արտահերթ ընտրությունները կմեղմեն իրավիճակը». ինչպես կանդրադառնա այն տնտեսության վրա

Պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն իր ազդեցությունն է թողել տնտեսության վրա: Սա անորոշություն է առաջացնում ինչպես ֆինանսական կայունության, այնպես էլ ներդրումային հետաքրքրությունների տեսանկյունից: Հունիսի 20-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ էության, կարող են քաղաքական առումով հստակություն մտցնել, սակայն դա ինչպես կանդրադառնա տնտեսության վրա՝ դժվար է կանխատեսել:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ առհասարակ ընտրությունները սպասումների առումով անորոշություն են առաջացնում:

«Այս արտահերթ ընտրությունները, ի տարբերություն նախորդների, միտված են հենց ամեն ինչ հստակեցնելուն: Կարծում եմ՝ արտահերթ ընտրություններից հետո չափազանց կարեւոր կլինի բիզնեսի համար որոշակիության եւ հեռանկարների պլանավորումը»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այս ընտրությունների կարեւոր բաղադրիչներից մեկը պետք է լինի ոչ թե ականջահաճո խոստումները (օրինակ՝ վարկերը կներվեն), այլ հստակ ռազմավարական տեսլականներ ներկայացնելը, որոնցով քաղաքական ուժերը պատրաստվում են գնալ ընտրությունների:

«Հենց նշվածով պայմանավորված՝ կարծում եմ՝ արտահերթ ընտրությունները կմեղմեն իրավիճակը եւ հնարավորություն կտան, որ կրճատվեն այդ անորոշությունները»,- ընդգծեց Մանուկյանը:

Հարցին՝ հետընտրական շրջանը բիզնեսի համար անկանխատեսելի իրավիճակ կարո՞ղ է ստեղծել, պատգամավորը պատասխանեց՝ դա կախված է զարգացումներից. «Չմոռանանք, որ մի շարք քաղաքական գործիչներ խոսում են ուժի կիրառման մասին, եւ նրանց նպատակը քաոս սերմանելն է: Այս առումով շնորհակալ եմ մեր իմաստուն ժողովրդին նրա համար, որ այս նպատակը աջակցություն չի ստանում»:

Փորձագետները տնտեսության ճգնաժամը խորացնող գործոն են համարում քաղաքական անկայուն վիճակը: Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ կարելի՞ է ասել, որ ընտրություններով, ըստ էության, կարող է հանգուցալուծվել այդ խնդիրը: Ի պատասխան՝ նա ասաց. «Այն, որ առկա է անորոշություն, եւ դա այլ հավասար պայմաններում ներդրումային միջավայրի վրա բացասական է ազդում, աներկբա փաստ է: Բայց կարծում եմ, որ ներկա պահին այլ լուծում այս խնդիրը մեղմելու համար, քան արտահերթ ընտրություններն են, չկա»:

Այս համատեքստում պատգամավորը հայտնեց, որ ուսումնասիրել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանման տվյալները, եւ կարծես որոշակի բիզնես ակտիվություն է նկատվում. «Հունվարին ավելի քան 19 տոկոսով արտահանումն աճել է դեպի ԵԱՏՄ: Չմոռանանք, որ դա համեմատվում է 2020 թվականի հունվարի հետ, իսկ դուք գիտեք, որ այդ ժամանակ ո՛չ կորոնավիրուս կար, ո՛չ պատերազմ: Ապրանքային կառուցվածքը եւս բավականաչափ դիվերսիֆիկացված է»:

Ըստ նրա՝ սա վկայում է այն մասին, որ մրցունակության առումով կա այն պոտենցիալը, որը հնարավորություն կտա անորոշությունների կրճատման պարագայում մեծացնել Հայաստանի տնտեսական հնարավորությունները: 

Դիտարկմանը՝ դոլար-դրամը շարունակում է նախկին մակարդակից բարձր մնալ, եւ մինչ ընտրությունները որոշակիություն կարծես չկա, Մանուկյանն արձագանքեց. «Եթե ուսումնասիրենք միտումները, ակնհայտ է, որ դրամի արժեզրկման մեջ որոշակի տոկոս պայմանավորված է այդ անորոշ վիճակով: Իսկ Կենտրոնական բանկի նպատակը դրամի կարգավորումը չէ, նրանց թիրախները ֆինանսական կայունությունն ու գների կայունությունն են»:

Թե որքան է այդ տոկոսը, պատգամավորի կարծիքով՝ դժվար է գնահատել, բայց նաեւ չպետք է մոռանալ, որ փոխարժեքը տնտեսության հայելին է: Ըստ նրա՝ ճիշտ է, հունվարին տնտեսությունն անկում է արձանագրել, բայց դրա պատճառը նախորդ տարվա հունվարի բարձր աճի ցուցանիշներն են, եւ ներկայումս հեռանկարները բավականաչափ դրական են. «Ընդդիմությունը ավանդաբար, երբ ձեռնտու է, սկսում է Հայաստանը Վրաստանի հետ համեմատել, երբ այդ համեմատությունները ձեռնտու չեն դառնում, համեստորեն սկսում են տեղափոխել եւ քարտեզի վրա այլ երկրներ փնտրել: Հիմա նույն Վրաստանում հունվարին անկումն ավելի մեծ էր՝ 11.5 տոկոս»: Նրա խոսքով՝ անորոշության կրճատումը կազդի տնտեսական վիճակի բարելավման վրա, իսկ տնտեսական վիճակի բարելավումը Կառավարության գերխնդիրն է. «Նախընտրական ծրագրերի մրցավազքը պետք է լինի այն, թե ինչպես անել, որ քաղաքացին ավելի մեծ չափով իր վրա զգա այդ տնտեսական աճի արդյունքները»:

Հարցին՝ այս պահին Հայաստանի ֆինանսական վիճակը թույլ տալի՞ս է հավելյալ ծախս կատարել ընտրությունների համար, Մանուկյանը պատասխանեց, որ սա չպլանավորված ծախս է, բայց, այնուհանդերձ, բյուջետային համակարգերը հնարավորություն են ընձեռում նմանատիպ ֆորսմաժորային իրավիճակներում հընթացս կարգավորել այդ խնդիրը. «Ինչպես նկատում եք, բյուջեի հավելյալ փոփոխության առումով Կառավարությունը որեւէ փոփոխություն չի նախատեսել, այսինքն՝ ենթադրում եմ, որ միջբյուջետային բաշխումներով դա կկարողանան իրականացնել»:

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանի կարծիքով էլ՝ արտահերթ ընտրությունները բացասաբար են անդրադառնում տնտեսության վրա. «Որովհետեւ հասարակության սպասումները մեծանում են, ընդ որում, այդ սպասումներն անորոշությունների ֆոնի վրա են: Ճիշտ է, մենք շատ ընտրություններ ենք անցել, բայց այս ընտրություններն էապես տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից»:

Գագիկ Վարդանյանը նշեց, որ պետք է հստակ դնել, թե ուր ենք գնում՝ արտահերթ ընտրություններ անելով. «30 տարի է՝ մենք չգիտենք՝ ինչ ենք ուզում: Առանց այդ էլ այսօր տնտեսական ցուցանիշները շատ վատ են»: 

Նրա խոսքով՝ ընտրությունները կարող են նաեւ որոշակի աշխուժություն առաջացնել՝ գնալ-գալ, ճանապարհներին ինչ-որ ծախսեր կատարել, բայց ընդհանուր առմամբ խոշոր ձեռնարկությունները սպասումների մեջ կլինեն. «Սպասումը չի նշանակում, թե գործարանը կփակվի: Բայց, ենթադրենք, սեփականատերը պետք է 1 միլիոն դոլար ներդրում կատարի. նա սպասելու է»:

Տնտեսագետն ընդգծեց՝ նկատի ունենալով Հայաստանի փոքր չափերը՝ տնտեսության վրա ընտրությունների ազդեցությունը այնքան էլ էական չի զգացվի. «Տնտեսության մեջ հոգեբանական գործոնը երբեմն շատ մեծ դերակատարում ունի: Եթե ընտրությունները պարկեշտության շրջանակներում ընթանան, ինչպես սպորտային մրցումներում, գուցե ազդեցությունը մեծ չլինի, ոգեւորի մարդկանց: Բայց եթե նորմալ չընթանան, բնականաբար, դա էլ իր հերթին կազդի տնտեսության վրա»:

Տպել
1521 դիտում

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին