Այս տարվա մեր տուրիզմի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսվում է 319 տոկոս. Քերոբյան

Այս տարվա մեր տուրիզմի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսվում է 319 տոկոս: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Նախորդ տարի զբոսաշրջության ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել: Անցած տարի մարտ ամսին մենք տուրիստ չունեինք, բայց այս տարի մարտ ամսին արդեն ունենք պարսիկների բավական մեծ խումբ. հիմա Նովրուզ է, եւ շատ մարդ կա: Ապրիլին գիտենք, որ շատ ամրագրումներ կան: Մայիսից արդեն պլանավորում ենք մտնել նորմալ հուն»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում 2019-ի նման չի լինի:

Նա նշեց, որ 2019-ի նկատմամբ կանխատեսվում է զբոսաշրջության ոլորտի 20-25 տոկոս անկում:

Անդրադառնալով կորոնավիրուսին եւ հնարավոր խստացումներին՝ նախարարն ասաց, որ բոլորը պետք է ամեն ինչ անեն, որ խստացումներ չլինեն. «Դա նշանակում է, որ պետք է հնարավորինս շատ պաշտպանենք առողջապահական անվտանգության կանոնները: Խստացումները շատ վատ են տնտեսության համար: Բայց, իհարկե, պետք է բալանսի մեջ լինի, եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում, եւ առողջապահական համակարգն այլեւս չի կարողանում սպասարկել հիվանդներին, ապա պետք է դիտարկել խստացումների տարբերակը»:

Քերոբյանի կարծիքով, այնուամենայնիվ, կկարողանան այդ զարգացումներից խուսափել:

Խոսելով տնտեսական աճի մասին՝ Քերոբյանն ասաց. «Կենտրոնական բանկը կանխատեսում է 1.4 տոկոս աճ, բյուջեի կանխատեսումներով 3.2 տոկոս է: Բայց 2021 թվականի հունվար-փետրվարի արդյունքները ավելի լավն են, քան 2019 թվականի արդյունքները։ Եթե պահենք նույն աճի տեմպը 2019 թվականի նկատմամբ, ապա տարվա վերջին կունենանք 2020 թվականի նկատմամբ ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ»:

Նախարարը նշեց, որ կան բազմաթիվ նախագծեր, որոնք արդեն իսկ ընթանում են՝ ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում, նաեւ ներդրումներ կան արդյունաբերական ոլորտում։

Տպել
1368 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)