Դատավորները՝ ԲԴԽ-ի նոր լիազորությունների և համակարգի վրա գործադրվող ճնշումների մասին

Այսօր՝ ժամը 14.00-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում նախատեսված էր Դատավորների ընդհանուր ժողովը, որը, սակայն, չկայացավ, քվորում չլինելու պատճառով:

Դատավորների ընդհանուր ժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված նախագծին, որի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար, նշեց.

«Ըստ էության՝ այսպիսի օրենք ընդունելով՝ կարծես թե ԲԴԽ-ն դառնում է չորրորդ ատյան։ Ցանկացած որոշում կայացնելիս կա արդեն այն կանխավարկածը, որ մի կողմը, դժգոհ գնալով, անպայման կդիմի ԲԴԽ՝ հարցը քննարկելու համար։ Արդյունքում կստացվի, որ յուրաքանչյուր կողմ, որը դժգոհ է գնալու դատարանից, ապա ինձ պետք է տանի, կանգնեցնի դատարանի առջև»:

Հարցին՝ դատական համակարգը նախկին և ներկա իշխանություններից անկա՞խ է, Պապոյանը պատասխանեց, որ դատավորի անկախությունը հենց իրենից է կախված. «Միգուցե այլ երկրներում էլ է այդպես, բայց դատավորը, անձը ինքը պետք է փորձի դրանից հեռու մնալ: Ինձ վրա երբևէ չեն եղել ճնշումներ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանության օրոք: Ինչ վերաբերում է ճնշումներին ընդհանուր դատական համակարգի հետ կապված, ես կարող եմ ասել, որ կոնկրետ ճնշումներ մասնավոր անձանց հանդեպ չգիտեմ՝ եղել են, թե ոչ, քանի որ կոնկրետ դեպքի ծանոթ չեմ, բայց հանրային ճնշումներ, իհարկե, լինում են, ինքներդ էլ գիտեք դրա մասին: Դրանք ավելի շատ հանրային ճնշումներ են, որոնք ցանկալի չեն»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիք հնչեցրած անձինք հայտնվում են ազատության մեջ, իսկ նախկին իշխանության օրենք սրա համար կարող էին մինչև 10 տարի ժամկետով պահել անազատության մեջ, դատավորը չհամաձայնեց. «Տարբեր անձինք հայտարարություններ են անում, որ ինչու այս կամ այն դեպքում կալանք չէ։ Կալանքի նպատակը պատիժը չէ, կալանքի նպատակն այլ է, միգուցե չեն եղել այդ հիմքերը, ինչո՞ւ չենք մտածում այդ ուղղությամբ»:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն էլ, անդրադառնալով ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող նախագծին, նշեց, որ չի կարծում, թե նախագծի հեղինակները խոր իրավաբանական գիտելիքներ ունեն կամ գոնե առնվազն հետազոտություններ են իրականացրել նախագիծը կազմելիս.

«Ձևակերպումը մնաց, որ մինչև դատաքննության փուլ մտած գործերը կարող են փոխանցվել այնպիսի դատավորների, ովքեր երևի թե ի վիճակի են կամ հմտություններ ունեն առավել բարդ գործեր քննել: Առավել բարդ գործեր քննելու կատեգորիան, տարանջատումը մեկնաբանման չեն դիմանում, որևէ քննադատության չեն դիմանա, դա ինչ բնորոշում ու դասակարգում է՝ որևէ մեկին հայտնի չէ: Եթե դա ուժի մեջ մտնի, ես չեմ հավատում, թե ԲԴԽ-ն երբևէ կարող է այդ ձևակերպմանը համապատասխան դատավորներին տարանջատել՝ թեթև գործեր քննող դատավորներ, առավել բարդ գործեր քննող դատավորներ»:

Խոսելով դատավորների անկախության և նրանց վրա ճնշումներ գործադրելու մասին՝ Հարությունյանն ասաց. «Ես իմ մասով կարող եմ ասել. նշանակման օրվանից փորձել եմ աշխատել դատավորի երդմանս համապատասխան, և որևէ ճնշում ինձ համար նշանակություն չունի: Ճնշումներ կարող են լինել և լինում են, սակայն կոնկրետ իմ դեպքում այնպիսի ճնշումներ չեն եղել, որի համար անհրաժեշտ լինի, օրինակ, հանցագործության մասին հաղորդում ներկայացնել կամ ԲԴԽ դիմել»:

Տպել
1212 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել