Մեկ տարվա դադարից հետո իրանցիները կրկին Հայաստանում տոնում էին Նովրուզը. ոմանք անգամ սեփական բիզնեսն են հիմնել

Վերջին օրերին Երեւանի կենտրոնական փողոցներում նորից կարելի էր հանդիպել բավականին շատ օտարեկրացի զբոսաշրջիկների: Նրանց թվում հատկապես մեծամասնություն էին կազմում հարեւան Իրանից Հայաստան եկածները:

Համավարակով պայմանավորված սահմանափակումների եւ գրեթե մեկ տարվա դադարից հետո իրանցիները կրկին Հայաստանում էին՝ տոնելու Նովրուզը՝ իրանական Նոր տարին: Հարեւան երկրում Նովրուզը նշվում է մարտի 20-21-ին՝ գիշերահավասարի օրը՝ որպես բնության զարթոնքի ու հողագործական աշխատանքների մեկնարկի կետ: Իրանցիների համար մոտ մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են լինում, շատերն առիթը օգտագործում են երկրից դուրս գալու համար:

Նշենք, որ նոր կորոնավիրուսից աշխարհում ամենից շատ տուժած երկրներից է մեր հարեւան Իրանը: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից «Հայկական ժամանակին» հայտնեցին՝ Իրանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի թույլտվության համար գործում է նույն կարգը, ինչ մեր երկիր մուտ գործող ցանկացած, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու համար (Կառավարության որոշման համաձայն՝ հունվարի 11-ից Հայաստան մուտք գործող անձինք կա՛մ պիտի իրենց հետ ունենան սահմանված ժամկետում վավեր նմուշառման (թեստի) պատասխան, կա՛մ անցակետում նմուշառվեն, իսկ եթե ոչ, պարտադիր պիտի ինքնամեկուսացվեն):

Մեր կատարած շրջայցի ընթացքում հանդիպեցինք հիմնականում խմբերով շրջող իրանցիների: Նրանք այստեղ էին եկել ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: Անգամ մի քանի դեպքերի ականատես եղանք, երբ մեկը մյուսին ինչ-որ շինություն կամ վայր էին ցույց տալիս, բացատրում: Ամեն դեպքում, տպավորությունն այնպիսին էր, որ այս մարդկանցից շատերը Հայաստանում՝ Երեւանում առաջին անգամ չեն:

Սննդի կետերում եւ սրճարաններում էլ ի պատասխան մեր հարցին, թե շա՞տ են արդյոք այս տարի իրանցի զբոսաշրջիկները, դրական արձագանքեցին: Ի դեպ, իրանցիներին տեղի ժամանցի տարբեր վայրերում համարում են բավականին շռայլ հաճախորդներ: «Դե, հիմնականում ունեւոր մասսան է գալիս, որը բավականաչափ գումար է հատկացնում այստեղ լավ ժամանակ անցկացնելու համար, բնականաբար, տեղացի մեր հաճախորդների հետ չես համեմատի»,- ասաց Երեւանի կենտրոնում գործող սրճարաններից մեկի աշխատակիցը:

Մեկ այլ սրճարանում էլ հայտնեցին, որ այս տարի շատ են ականատես լինում իրանցիների այստեղ հաստատվելուն: Մեր զրուցակիցների վստահեցմամբ՝ իրանցիները սկսել են Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում սեփական բիզնեսը դնել, սրճարաններ, բարեր ու սննդի կետեր են սկսել բացվել, որոնց սեփականատերերը իրանցիներ են:

Մեր զրուցակիցները նաեւ փաստեցին, որ Իրանից եկած զբոսաշրջիկները բավականին անկաշկանդ են զգում մեր երկրում եւ փորձում են վայելել ազատությունը:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում առաջատարը հենց Իրանի քաղաքացիներն են:

Չնայած անցյալ տարի հասկանալի պատճառներով զբոսաշրջիկների թվի նվազմանը՝ կարծիքներ կան, որ այս տարի կարողանալու ենք դրան նախորդած տարիների տեմպը վերականգնել: 2020 թվականին զբոսաշրջային գործակալությունների գործունեության անկումը կատաստրոֆիկ է եղել՝ ավելի քան 85 տոկոս։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ, օրերս լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով նախորդ տարվա զբոսաշրջության անկման մասին, ասել էր. «Անցած տարի շռնդալից անկում ենք ունեցել, բայց այս տարի արդեն դուք էլ կարող եք տեսնել՝ փողոցներում բավականին զբոսաշրջիկներ կան: Անցյալ տարի մարտ ամսին մենք զբոսաշրջիկներ չունեինք, այս տարի բավական մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ ունենք»:

Ըստ Քերոբյանի՝ ապրիլին էլ դեպի Հայաստան բավականին շատ ամրագրումներ կան: «Պլանավորում ենք մտնել ընդունելի եւ նորմալ տեմպի մեջ: Այս տարի զբոսաշրջության աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսվել է 319 տոկոս, այսինքն՝ 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, իսկ 2020-ի նկատմամբ՝ 319»,- ասել էր Էկոնոմիկայի նախարարը:

Մեր հարցված տուրիստական գործակալություններից մի քանիսը եւս նշեցին, որ նախորդ տարվա պասիվ վիճակից հետո նկատում են ներհոսքի աճ, սակայն ասել, թե դա մեծ թիվ է կազմում, այնքան էլ ճիշտ չի լինի: 

Ավելի ստույգ տեղեկատվություն ունենալու նպատակով «Հայկական ժամանակը» հարցում էր արել ՀՀ զբոսաշրջության կոմիտե, հետաքրքրվել այս տարի Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվով: Խնդրել էինք նաեւ ասել, թե ներհոսքի ակտիվ տեմպ այս երեք ամիսներին հատկապես ե՞րբ է նկատվել: Կոմիտեից մեզ պատասխանել են, որ զբոսաշրջության ոլորտի պաշտոնական վիճակագրական տվյալները ավարտուն կերպով հավաքագրված եւ մշակված են լինում յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո: Ըստ այդմ՝ 2021 թվականի առաջին եռամսյակի վիճակագրական տվյալները ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվելու են ապրիլին։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից նաեւ հայտնել են, որ վերջին տարիներին դինամիկ զարգացել է իրանական շուկան, եւ ակտիվություն է նկատվել Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում: «Միաժամանակ, Հայաստանում արդեն իսկ զբոսաշրջային սեզոնը երկարաձգվել է, եւ ակտիվ զբոսաշրջային սեզոնը մեկնարկվում է մարտ ամսից (նախկինում՝ ապրիլ ամսվա փոխարեն) հիմնականում շնորհիվ Իրանից Հայաստան այցելությունների: Վերջիններս մարտ ամսին տոնում են իրենց Ամանորը (Նովրուզը) եւ նախընտրում են այն անցկացնել Հայաստանում»,- հավելում են կոմիտեից:

Ստորեւ ներկայացնում ենք վերջին տարիներին Հայաստան-Իրան սահմանային անցակետերով իրանցիների՝ մեր երկիր ժամանումների վերաբերյալ կոմիտեի տվյալները՝

2014 թվականին Հայաստան է ժամանել 116 հազար 324 իրանցի (+22.7%)

2015 թվականին Հայաստան է ժամանել 144 հազար 160 իրանցի (+24 %)

2016 թվականին Հայաստան է ժամանել 188 հազար 851 իրանցի  (+31 %)

2017 թվականին Հայաստան է ժամանել 220 հազար 147 իրանցի (+16.6 %)

2018 թվականին Հայաստան է ժամանել 160 հազար 645 իրանցի (-27 %)

2019 թվականին Հայաստան է ժամանել 160 հազար 676 իրանցի (0.02%)

Ինչպես երեւում է վիճակագրական տվյալներից, վերջին տարիներին Իրանից Հայաստան ժամանումների փոփոխական աճ է գրանցվել: 2018 թվականին արձանագրված ժամանումների 27%-ով նվազումը ՀՀ զբոսաշրջության կոմիտեից բացատրում են տվյալ ժամանակահատվածում Իրանի տնտեսական վատ վիճակի հետ կապված:

Կոմիտեից նաեւ տրամադրել են 2018, 2019 եւ 2020 թվականներին Իրանից Հայաստան ժամանածների եռամսյակային առանձին տվյալները, ներառյալ՝ նաեւ ապրիլը:

2018 թվականին, չնայած տարվա կտրվածքով իրանցիների այցելությունների ընդհանուր թվի նվազմանը, առաջին եռամսյակում ժամանումների բավականին բարձր ցուցանիշ ենք ունեցել՝

2018 թվականի հունվարին գրանցվել է 7770 ժամանում, փետրվարին՝ 7764, մարտին՝ 33.272, ապրիլին՝ 9528:

2019 թվականի հունվարին գրանցվել է 5396 ժամանում, փետրվարին՝ 6009 մարտին՝ 16.318 ապրիլին՝ 7186:

2020 թվականի հունվարին գրանցվել է 5222 ժամանում, փետրվարին՝ 4506 մարտին՝ 311 ապրիլին՝ 0:

Տպել
1757 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է