Մանուկների օրհնության կարգ, օրհնված ճյուղեր. Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 28-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը՝ Ծաղկազարդը։ Տերունական տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր:

Այս առիթով Առավոտյան ժամերգության ավարտին, Սուրբ Գայանե վանքի շրջափակում, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև նորին սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված բազում մանուկներին: Վերջում հավատացյալներին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրառատ տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Արտակ Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց. «Երբ Տերը մուտք է գործում Երուսաղեմ, մարդիկ ամենայն ուրախությամբ և անկեղծ ցնծությամբ օվսաննաներ էին բացականչում, սակայն նույն այդ ժողովուրդն ամբոխ դարձած մի քանի օր անց Պիղատոսի առջև կանգնած պիտի սառնասրտորեն պահանջեր ու գոչեր. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան» (Հովհ. ԺԹ 6): Հիսուս ամեն ինչ գիտեր, սակայն տեղյակ լինելով հանդերձ, մարդ արարածի հանդեպ Իր անհուն սիրով լցված և հնազանդվելով Հոր կամքին՝ Քրիստոս ուղղեց Իր քայլերը դեպի մահ, որը կյանք պիտի տար ողջ մարդկությանը»:

Անդրադառնալով եկեղեցիներում Ծաղկազարդի առիթով տեղի ունեցող արարողություններին՝ սրբազան հայրը նշեց. «Եկեղեցիների այս շքեղ ծաղկազարդումը այսօր պարզապես օրինակ է, առիթ և ներշնչման գրգիռ՝ հավատքի ծաղկուն ոստերով ծաղկազարդելու ինքներս մեզ, մեր ներքին ու հոգեկան և բարոյական անձը:

Հավատքով ծաղկուն ոստերը մեր բարությամբ օծված մտածումներն ու զգացումներն են, մեր աստվածահաճո խոսքերն ու գործերը, առաքինությամբ լցված մեր կենցաղն ու վարմունքը, մեր խաղաղասեր ու խաղաղարար հոգին և մեր սիրով զեղուն նվիրումը, մեր բարեգործ գթածությունն ու առատաձեռն ողորմածությունը, մեր ճշմարիտ աստվածպաշտությունն ու մարդասիրությունը»:

Արտակ սրբազանը անդրադարձավ նաև վերջին տարում աշխարհը փոթորկող համավարակին և պատերազմներին՝ ընդգծելով. «Այս օրերին, երբ բոլորիս մտքերն ու աղոթքներն ուղղված են ներկա կացությունը փոխելուն, մեր ներքին խռովքը փարատելուն, այսօր առավել քան կարիքն ունենք մեր հայացքները դեպի երկինք՝ դեպի մեր Աստծուն ուղղելու, զղջումի, դարձի և ապաշխարության, կարիք ունենք մեր ներքին բարոյական Գողգոթայի ապրումի, բարոյապես նորոգվելու և նոր ոճ ու մնայուն արժեքներ ստեղծելու, որպեսզի Տերը երկնքից լսի մեր աղոթքը, ների մեզ, բժշկի աշխարհը խռոված համավարակը և դադարեցնի ազգամիջյան պատերազմները»:

Քարոզի ավարտին սրբազան հայրը, մեկ անգամ ևս աղոթք վերառաքելով առ Աստված, հայցեց Տիրոջ օրհնոթյունը ամենքի համար, ապա հորդորեց ներկաներին. «Սիրելի մեր ժողովուրդ, այսօր դուք ևս, ձեր հոգևոր պարտեզից վերցված և օրհնված ոստերով ընդունելով Տիրոջը ձեր սրտերում, փառաբանեք և օվսաննաներ վերառաքեք երկնքի ու երկրի Արարչին՝ չմոռանալով երբեք, որ ամեն ինչում միշտ հավատարիմ պիտի մնանք Նրան, Ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար և Նա՝ Ով լինի խաչին գամված և կամ Հարություն առած, մշտապես գրկաբաց սպասում է մեզ այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից. ամեն»:

Սուրբ Պատարագի ավարտից հետո Ս. Տրդատի բաց խորանի առջև կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ընթացքում Ամենայն հայոց հայրապետը վերստին իր օրհնությունը բաշխեց տոնի առիթով Մայր Աթոռ ժամանած երեխաներին՝ այս կապակցությամբ նրանց ընծայելով խաչիկներ:

Տպել
1165 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել