Քննարկվել են Հայաստանի հին և ժամանակակից գինեգործության ներկայացմամբ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները

Մարտի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Զորահ» գինեգործական ընկերություն՝ ծանոթանալու ընկերության հիմնադիր տնօրեն Զորիկ Ղարիբյանի՝ հայկական գինեգործության զարգացման հեռանկարով գինու հնեցման համար կարասների պատրաստման ավանդույթը վերականգնելու ծրագրին։ Հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Զորիկ Ղարիբյանը կնոջ՝ Երազի հետ մտադիր է հիմնել կարասագործության դպրոց, որտեղ կպատրաստվեն վարպետներ ոչ միայն իրենց գործարանի և Վայաց ձորի մարզի, այլև Հայաստանի բոլոր գինեգործական ընկերությունների համար։ Նրանք վստահ են, որ այս նախաձեռնությունը կնպաստի, որ Հայաստանը, վերականգնելով իր վեցհազարամյա գինեգործական ավանդույթները և համադրելով դրանք ժամանակակից լավագույն փորձի ու տեխնոլոգիաների հետ, նաև օգտագործելով խաղողի զուտ բնիկ սորտերը, հեղինակավոր և առաջատար դեր ստանձնի համաշխարհային գինեգործության ոլորտում։

Սփյուռքահայ գործարար Զորիկ Ղարիբյանը Հայաստանում խաղողագործությամբ և գինեգործությամբ սկսել է զբաղվել 2001 թվականից՝ նպատակ ունենալով հայկական խաղողից արտադրել բարձրորակ գինի և ներկայացնել այն աշխարհին: Գործարարը գինու հնեցման համար օգտագործում է գյուղացիներից ձեռք բերված հին կարասներ, ինչն էլ Հայաստանում կարասագործության ավանդույթը վերականգնելու գաղափարի հիմք է հանդիսացել։ «Զորահ» գործարանի գինին արտահանվում է 25 երկրներ, այն Bloomberg-ի ցուցակում լավագույնների տասնյակում է:

«Զորահ» գինեգործարանի տնօրենը գործարանին հարակից տարածքում նախաձեռնել է նաև փոքր հյուրանոցային համալիրի կառուցում՝ գինեգործության ոլորտի մասնագետների, ինչպես նաև «Զորահ»-ի բոլոր այցելուների համար, ովքեր, բացի գինի համտեսելուց, հնարավորություն կունենան շրջելու խաղողի այգիներով, ծանոթանալու գինեգործական աշխատանքներին, նաև վայելելու բնության չքնաղ տեսարանները։ Ծրագրերում կա նաև գինեգործարանի տարածքից դեպի Ռինդ գյուղ տանող ճանապարհի կառուցումը։

Վահան Քերոբյանը ողջունել է ներկայացված ծրագրերը և կարևորել դրանց իրականացումը ինչպես Հայաստանի գինեգործության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման տեսակետից։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորության շրջանակում օժանդակել ծրագրերի իրագործմանը։

Էկոնոմիկայի նախարարն այցելել է նաև Գնիշիկի հնագիտական համալիր և Արենի քարանձավ 1։ Հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանը նախարարին ներկայացրել է իրականացվող և նախատեսվող աշխատանքները, նշել, որ կա նպատակ վերականգնելու տեղի վայրի խաղողի այգիները։ Բորիս Գասպարյանը Վահան Քերոբյանին տեղեկացրել է նաև որոշ խնդիրների մասին։

Էկոնոմիկայի նախարարը հանձնարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանին զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակներում ցուցաբերել համապատասխան աջակցություն։

Տպել
1122 դիտում

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)