Հո քեզ չեն ընտրելու՝ որպես լավ տղու. Սերգեյ Բագրատյանը՝ ԸՕ-ի փոփոխությունների մասին

Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ԱԺ-ում այսօր իր ելույթում անդրադառնալով ԸՕ-ի փոփոխությունների նախագծին, նշեց, որ սրանով տրվում է կարևոր գործընթացի «ստարտը».

«Այս նախագծի վրա ես աշխատել եմ 2017 թվականից, երբ ՀՀԿ-ն ուներ մեծամասնություն և առաջարկեց ձևավորել հանձնաժողով՝ այս փոփոխություններն անելու համար: Այս հարցում դեռևս 2017 թվականին եղել է կոնսենսուս: Հետևաբար ասել, որ մենք տեղյակ չենք եղել, չկա նման բան: Փակ համամասնական ընտրակարգը ՀՀ-ի համար խիստ կարևոր է: Բոլոր կարգի խախտումները, որոնք եղել են ընտրությունների ընթացքում, այդ չարիքը եղել է մեծամասնական ընտրակարգի պատճառով: Սա մեր դժբախտությունն է եղել տարիներ շարունակ: Երկար պայքարից հետո իջեցնելով մեծամասնականի տոկոսը՝ ի վերջո հասնում ենք փակ համամասնականի: Մենք մի վատ բնավորություն ունենք՝ նպատակ ենք դնում մեր առաջ, հենց հասնում ենք դրան, նպատակը վերանում է, սկսում ենք այն քննադատել»:

Բագրատյանի խոսքով՝ հանրության ինքնագնահատականի բարձրացման համար քայլեր պետք է ձեռնարկվեն.

«Սա բարձրացման մի ձև է: Քաղաքական ընտրություն ենք առաջարկում, ոչ թե գնանք գյուղ, ասենք՝ ձեր կամուրջը, ասֆալտը ու դպրոցը կվերանորոգենք, այլ ասենք, որ մենք մեր քաղաքական ծրագրով տնտեսությունը կզարգացնենք, կլուծվեն սոցիալական հարցերը: Պետք է գնանք մեկ աստիճան առաջ, չմնանք 17-րդ դարի ճանապարհին»,- ընդգծեց պատգամավորը:

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ կուսակցությունները ներկայացնում են իրենց գաղափարները.

«Ձայները տրվում են կուսակցությանը: Որպես լավ տղու՝ հո չեն քեզ ընտրելու, այլ ընտրելու են՝ որպես կուսակցության անդամի՝ կուսակցության գաղափարախոսությունը կրողին»: Ինչպես նաև Բագրատյանը շնորհավորեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականին հաղթանակի կապակցությամբ. «Սա լավ սկիզբ է, և մենք հաղթելու ենք»,- եզրափակեց խոսքը անկախ պատգամավորը:

Տպել
1425 դիտում

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է