Վերանայելու պատճառ չեմ տեսնում. «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչը՝ ՔՊ-ի հետ դաշինքի մասին

«Անձամբ ես չեմ տեսնում որևէ պատճառ համագործակցության դաշինքային ֆորմատը վերանայելու համար»: ՀԺ-ի հարցին՝ արդյոք հունիսի 20-ի ընտրություններին «Առաքելություն» կուսակցությունը ՔՊ-ի հետ դաշինքո՞վ է մասնակցելու, թե՞ ոչ, ասաց «Առաքելություն» կուսակցության անդամ, սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

Նա, սակայն նշեց, որ հստակ որոշում դեռևս չկա. «ՔՊ-ի մեր գործընկերների հետ բնականոն ու ամենօրյա կապի մեջ ենք, բայց ընտրությունների մասով քննարկումները դեռ չեն սկսվել: Եվ իրականությունից կտրված կլինի հիմա այլ սցենարներ քննարկելը, մանավանդ որ այլ ձևաչափով ներկայանալու, այդ թվում՝ ընտրություններին մասնակցելու, որևէ նախադրյալ այս պահին չեմ տեսնում»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այս երեք տարիների ՔՊ-«Առաքելություն» համագործակցությունը, Խաչատրյանը նշեց՝ արդյունավետ աշխատանքային:

Նշենք, որ օրեր առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ, իր կարծիքով, ճիշտ կլինի, եթե իշխող ուժը ընտրությունների գնա «Քաղաքացիական պայմանագիր» անվանումով, ոչ թե դաշինքով: 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին «Առաքելություն» կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Կուսակցությունից ընտրված պատգամավորներն են Կորյուն Մկրտչյանը, Եղիշե Սողոմոնյանը, Վահե Հովհաննիսյանը և Արտաշես Պետրոսյանը։ «Առաքելություն» կուսակցությունն ունի ներկայացուցիչներ նաև խորհրդարանում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը և փոխնախարար Դավիթ Խաչատրյանը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նույնպես «Առաքելության» անդամ է:

Նշենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին էլ կուսակցությունը մասնակցել է ԲՀԿ-ի և «Ալյանսի» հետ միասին «Ծառուկյան» դաշինքի կազմում:

Անյուտա Աթանեսյան

Տպել
3991 դիտում

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է