Երկրի հակառակ կողմը (2008-11-20)

19/01/2011 schedule14:45

Սկիզբը` նախորդ համարներում 79. Հարց չկա Սրտի մեծ կսկիծով արձանագրեցի, որ չնայած արդեն երկար ժամանակ Թիֆլիսում եմ, ոչ մի անգամ չեմ հարբել իմ սիրած վրացական գինիով։ Ոչ մի անգամ գինի չեմ խմել, էլ ուր մնաց` սպիտակ «Telyany valley»։ Երբ Զուրաբին այս մասին ասացի, նա սարսափով նայեց ինձ. - Ե՞րբ ենք մարդավարի հաց կերել, որ... Ե՞րբ ենք հաց ուտելու տրամադրություն ունեցել, որ։ Զուրաբի փախստական հարազատների հոգսը ծանրության նման կախված էր մթնոլորտում, եւ վրացական սպիտակ գինու մասին հիշեցի այն ժամանակ, երբ այդ հարցը արդեն լուծվել էր։ Ռուսները հեռացել էին, Զուրաբը փախստականներին իր ձեռքով վերադարձրել էր գյուղ եւ մեծ ուրախություն էր ապրել այն բանից, որ գյուղում ոչ ավերածություն էր եղել, ոչ` թալան։ Անասունի գլխաքանակի որոշակի անկում էր արձանագրվել, բայց դե այդ փաստը ոչ ոքի էական չէր էլ թվում։ Ու երբ Զուրաբը իրենց գյուղի մասին էր պատմում, այն գյուղի, որտեղ իրար հետ եղել էինք իմ ճամփորդության ամենասկզբում, իմ քիթը խորովածի հոտ ընկավ։ Իմ ձեռքով արած խորովածի հոտը։ Ակտիվ սկսեցինք քննարկել այս թեման։ Տեղն էլ որոշեցինք` Քռի ափին մի ծառի տակ։ Բայց երբ արդեն մտածում էինք, որ մեր ծրագրին ոչինչ չի խանգարի, հասկացանք, որ առանց Իմաստուն Ծերուկի ոչինչ չի ստացվի։ Այսինքն` կստացվի, բայց մի տեսակ ճիշտ չի լինի։ Ստիպված ենք սպասել։ Յոլա տարանք էդ շաբաթը ու` ոչ մի անգամ Կատոյի մոտ չգնացինք։ Որոշել էի, որ էլ չենք գնալու։ Յոլա տարանք էդ շաբաթը, եւ Իմաստուն Ծերուկը եկավ։ Հաջորդ առավոտյան ես ինքս արթնացրի Ծերուկին ու Զուրաբին եւ մատուցեցի սուրճը։ Որոշեցինք դեպքի վայր գնալ Զուրաբի «Pajero» ջիփով։ - Ի՞նչ ենք վերցնելու,- հարցրեց Ծերուկը։ - Մի հատ շամփուր, 21 կտոր խոզի միս, վեց հատ կարտոֆիլ, երեք բանկա թթու` մի բանկա «Արտֆուդի» շուշան, մի բանկա «Կոնսերվի» կարմիր լոլիկի ու վարունգի մարինադ, մի բանկա էլ` բոխի։ Հինգ շիշ գինի, հինգ շիշ «Բջնի» ու` փայտ։ Բաժակը չմոռանանք։ Առեւտուրն էլ ես եմ անելու. իմ ձեռքով,- ասացի ես։ - Ու վե՞րջ. ընդամենը մի հատ շամփու՞ր,- զարմացավ Զուրաբը։ - Հաց չենք վերցնու՞մ,- մտահոգվեց Իմաստուն Ծերուկը։ - Զանգվածային անկարգությունների հրամանատարը ես եմ. լավ, մի հատ պուրի կվերցնենք,- ասացի ես, ու անցանք գործի։ Թթուները, «Բջնիները», մի հատ շամփուրը, բաժակները, կարտոֆիլը տնից վերցրինք։ Ու գնացինք շուկա։ Թիֆլիսում խոզի միսը պրոբլեմ է, մինչեւ իմ ուզած միսը գտա, հոգիս դուրս եկավ։ Բայց լավն էր, ինքն էր` յուղի բարակ շերտերով։ Մինչեւ վաճառողին բացատրեցի, թե ոնց պետք է կտրտի, հոգիս էլ դուրս եկավ։ Խնդրեցի խորովածի համար պատրաստել` աղ ու սոխ անել։ Մի պահ աչքս թեքեցի, ու աղետ էր տեղի ունենալու. մսավաճառի ձեռքը բռնեցի այն պահին, երբ ուզում էր ինչ-որ համեմունք լցնել մսի վրա. - Գենաց վալե, դու կարողա՞ օրինաց երկիր ես... Միսը բարեհաջող տեղավորեցի տոպրակի մեջ։ Ու մի փոքր կտոր լավ սալ ընտրեցի` թարմ, դոնդողի նման շնչող։ Պատվիրեցի մանր, մանր կտրտել ու մի պտղունց էլ առանձին աղ դնել հետը։ Մսի գործն ավարտեցինք։ Մի հատ պուրի առանք։ Իմ ձեռքով ընտրեցի փայտը. բոխի չկար, ոչինչ, հաճարի վերցրինք. չոր հաճարի։ Հետո մտա սուպերմարկետ, իմ սիրած գինին առնելու։ Շարած էին գինիները. իմ ուզած սպիտակ «Telyany valley»-ն ձեռքս վերցրի, նայեցի, նայեցի` կարոտս առա, դրի մի կողմ ու անցա առաջ։ Կարճ ասած` վեց շիշ «Ֆինլանդիա» օղի գնեցի։ Շարքերի միջով անցնելիս տեսա` լիտրանոց «Բջնի» հանքային ջուր է դրած։ Վաճառողին կանչեցի եւ հարցրի, թե քանի՞ հատ «Բջնի» ունեն։ Գնաց, եկավ ասաց` երկու արկղ, այսինքն` 12 հատ։ Բերեք, ասացի, վերցնում ենք։ Իմաստուն Ծերուկը, «Բջնինները» տեսնելով` զարմացավ. - Ինչո՞ւ ես վերցնում, ունենք, էլի,- ասաց նա։ - Մի շաբաթից գները թռնելու են. էժան առանք, թանկ կծախենք,- ժպտալով ասացի ես։ Զուրաբը իրոք լավ տեղ տարավ մեզ. Թիֆլիսից դուրս, Քռի ափին մի հարթ, ահավոր հարթ տեղ` մի քանի միջին չափի պոպոքի ծառերով։ Ու չնայած պոպոքը հավաքած էր մեծ հաշվով, ծառերի վրա դեռ մնացել էր, ու այդտեղ էլ որոշեցինք մնալ։ Մեքենան կանգնացրինք հենց Քռի պռնկին, ու մեր կողքով հոսում էր Քուռը համարյա լուռ, համարյա անձայն։ Ժամանակ չկորցրի. քիչ այնկողմ կրակ վառեցի։ Ետ եկա, սեղան բացեցի Զուրաբի մեքենայի բեռնախցիկում. սեղանը որն է` թթուները բացեցի, սալը բացեցի` աղը կողքին, միսը, հացը, կարտոֆիլն ու շամփուրը տարա կրակի մոտ, մի շիշ օղի բացեցի, մնացածը տարա մի ծմակ տեղ ու կանչեցի Զուրաբին ու Ծերուկին։ Նրանք շշմեցին` օղին տեսնելով։ Նախորդ երեկոյան ես գլուխ էի տարել, թե որքան լավն է իմ սիրած սպիտակ գինին, ու էսօր մենակ գինի ենք խմելու։ Զուրաբն ու Ծերուկը պարզաբանում էին պահանջում։ Բայց ես պատրաստվել էի. - Չէի լսել, որ Մարտի Ահտիսաարիին Նոբելյան մրցանակ են տվել. խանութում իմացա։ Հասկանալի է, որ այս փաստարկը պատ կծակեր, ու բաժակները վերցրինք։ Զուրաբը ուզում էր հասկանալ, թե ինչո՞վ պետք է զապիվատ անի։ Ես նրան խորհուրդ տվեցի հետեւել ինձ` առանց մտածելու։ Խմեցի արաղը, վերցրի հում սալի կտորը, թաթախեցի աղի մեջ ու սկսեցի դանդաղ ծամել... մուրազ։ Զուրաբի վճռականությունը չհերիքեց, ու նա հետեւեց Ծերուկին. նախընտրեց շուշան ուտել արաղի վրայից։ Իսկ կրակը բորբոքվում էր։ Ոտի վրա խմեցինք եւս մի քանի բաժակ` դեսից-դենից խոսելով։ Հետո գնացի կրակի մոտ. վառվող փայտերի տակից հանեցի շիկակարմիր ածուխները ու մի շամփուր խորովածի տեղ պատրաստեցի։ Շամփուրի վրա շարեցի երեք կտոր միս ու դրեցի կրակին։ Կերուխումը տրամաբանական ընթացք ստացավ. Իմաստուն Ծերուկը բաժակներն ու օղին բերեց կրակի մոտ, Զուրաբը թթուն, ու նստեցինք գետնին։ Մինչ խորովածը պատրաստվում էր, մի բաժակ էլ քցեցինք։ Խորովածը լինում էր, ու սեղանակիցներին հրահանգեցի պատրաստվել, այսինքն` մի կտոր հաց պոկել` տաք խորովածը քաշելու համար։ Շամփուրը առաջինը Իմաստուն Ծերուկին դեմ տվի` առաջին կտորը նրա համար էր նախատեսված։ Հացե ձեռքով բռնեց ու քաշեց իր բաժինը, հյութերը հացի մեջ քաշելով։ Զուրաբը նույնկերպ վարվեց, իսկ իմ բաժին միսը մնաց շամփուրի վրա։ Հենց այդպես էլ սկսեցի ուտել։ Զգացի, որ նախանձ ու չուզողություն կա. պայմանավորվեցինք, որ հաջորդ կռուգներում շամփուրը զիջելու եմ, ու այդ վայելքը հերթով դառնալու է յուրաքանչյուրինս։ Սոված էինք, ու բնականաբար արագ կերանք մեր բաժին կտորները։ Ես զգացի, որ ուտելը շարունակելու քաղաքական կամք կա, եւ կրակին դրեցի եւս երեք կտոր միս` սեղանակիցներին հնարավորություն տալով ընտրել իրենց ուզած կտորները։ Օղու առաջին շշից հետո կենացները սկսվեցին, չնայած բազմազանություն չկար։ Խմում էինք հայերի կենացը, խմում էինք վրացիների կենացը, հետո խմում էինք հայերի ու վրացիների, հետո վրացիների ու հայերի կենացը։ Այդպես շամփուրը 7 անգամ պտտվեց կրակի վրա, եւ մսի երբեմնի գոյության մասին վկայում էին մոտակայքում կուտակված ոսկորները- մաքուր կրծած։ Թթուն իր վերջին րոպեներն էր ապրում, կարտոֆիլը թաղված էր կրակի մեջ, ու զրույց էր ընթանում։ Օղին, իհարկե, հիասթափվեց մեզնից, որովհետեւ երեք շշի սահմանագիծը չէինք հատել, եւ ոնց որ թե դա անելու քաղաքական կամքի պակաս էր զգացվում։ Ու երբ արդեն շիկացած կարտոֆիլը մեր մի ձեռքից մյուս ձեռքն էինք գցում, ես դիմեցի Իմաստուն Ծերուկին. - Ե՞րբ ենք գնում Հայաստան։ - Երբ ասես,- հանգիստ պատասխանեց Ծերուկը` շիկացած կարտոֆիլը ձեռքի մեջ խաղացնելով։ - Հիմա,- ասացի ես `ու փոշմանեցի, որովհետեւ ինձ թվաց` անազնիվ բան եմ անում Ծերուկի հանդեպ։ Բայց իմ պատասխանը նրան չմտահոգեց. նրան կարտոֆիլն էր մտահոգում, որը համառորեն չէր հովանում։ - Զուրաբ, անձնագիր կա՞ մոտդ,- մեր վրացի բարեկամին դիմելով` հարցրեց նա։ Զուրաբը հաստատեց։ - Քշու՞մ ես Հայաստան,- էլի Զուրաբին դիմեց Ծերուկը։ - Հարց չկա,- ասաց Զուրաբը։ - Հարց չկա,- ինձ նայելով` ասաց Ծերուկը։ - Կարտոֆիլը ուտենք` նոր,- ժամանակ խնդրեցի ես։ - Հարց չկա,- ասաց Ծերուկը։ - Հարց չկա,- ասաց Զուրաբը։ - Հարց չկա,- ասացի ես։

Տպել
1051 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը