Երկընտրանքի առջեւ եմ. այս պահին ծանրության կշիռը դեպի մասնավոր հատված է. «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը չի բացառում, որ կարող է առաջիկա ընտրություններում իր անունը չլինել ընտրացուցակներում:

Սողոմոնյանն «Առաքելություն» կուսակցությունից է, որն «Իմ քայլը» դաշինքի մաս է՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ համատեղ:

- Պարոն Սողոմոնյան, ի՞նչ որոշվեց՝ «Առաքելությունն» ու ՔՊ-ն ի վերջո միասի՞ն են գնում ընտրությունների, թե՞ ոչ: 

- Այս պահին դեռ որոշում չկա, ես ինչքան տեղյակ եմ՝ կուսակցությունների մասով քննարկում դեռ չի տարվել, ապագայում չեմ կարող ասել: 

- «Առաքելություն» կուսակցությունը մասնակցելո՞ւ է ընտրություններին: Որոշում չկա՞:

- Պետք է համագումար լինի մոտակա ժամանակներս, որտեղ կորոշվի: 

-  Այսինքն ձեզ համար պարզ չի՞ դեռ՝ մասնակցելու եք ընտրությունների, թե ոչ: 

- Ինձ համար դեռ նույնիսկ որպես Եղիշե Սողոմոնյան անձ պարզ չէ՝ ես ինքս կառաջադրվե՞մ, թե ոչ, եթե դրա կարիքը լինի: Որոշում դեռ չեմ կայացրել:

 

- Հնարավոր է այլեւս չշարունակե՞ք, ինչո՞ւ եք կասկածում մասնակցելու հետ կապված:

- Ես պրոֆեսիոնալ դաշտից եմ եկել, իմ ներուժը մասնավոր հատվածում բավական արդյունավետ օգտագործում էի, եւ դա իր դրական ազդեցությունն էր ունենում տնտեսության զարգացման վրա: Երկընտրանքի առջեւ եմ, պետական համակա՞րգ, թե մասնավոր: Այս պահին ծանրության կշիռը դեպի մասնավոր հատված է:

- Ինչո՞վ է պայմանավորված դա: Անհետաքրքի՞ր է այստեղ աշխատանքը:

- Ոչ, դա մարդու նախասիրություններով է պայմանավորված: Անհետաքրքիր չի: Բյուջետային հանձնաժողովում այն աշխատանքներով ենք զբաղվում, որն ըստ էության իմ մանագիտականն է, բայց այն, որ այս պահին պետք է զարագացնել երկիրը, այս իրավիճակից դուրս բերել... 

- Ազգային ժողովն ազդեցություն չի՞ ունենում:

- Ունի ազդեցություն, բայց անմիջապես, որ տնտեսվարողների կողքին լինել, կուտակած փորձը ծառայեցնել երկրի տնտեսական զարգացմանը, ակտիվացմանը... Այստեղ օրենսդրական կարգավորումներ են, բավական ծանրաբեռնված աշխատանք կա, ինչը սակայն անուղղակի ձեւով է ազդում տնտեսական զարգացման վրա: Իսկ այն դեպքում, երբ մասնավոր հատվածում ես, անմիջական հնարավորություն ունես խորհուրդներով, ներդրումային ծրագրերի մշակմամբ նպաստել տնտեսական զարգացմանը, որն ինձ ավելի հոգեհարազատ է: 

Նշենք, որ Սողոմոնյանն ունի հաշվապահի եւ աուդիտի որակավորում: Մինչ պատգամավոր ընտրվելն աշխատել է մի շարք ընկերություններում, այդ թվում «Արդշինինվեստբանկ»-ում, «Սովռանո»ՍՊԸ-ում, «Գոլդեն Տոբակո»-ում եւ այլն:

 

Տպել
1614 դիտում

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ