Հին տղերքը սաղ նեղված էին, որ ես կարողանում էի մտնել բունկեր, իրենք՝ չէ. Սամվել Բաբայան

«44-օրյա պատերազմում պարտվելու մանրամասն պատճառները՝ ճշմարտությունը ես ինչքան նայում եմ հասարակությանը չի հետաքրքրում, սենսացիան է հետաքրքրում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ 

Ըստ նրա՝ հիմա հրապարակային ելույթներ ունեցող և 20 տարուց ավելի գործող գեներալները պետք է ղեկավարեին բանակը․ «Երբ այդ գեներալների ենթակաները՝ հետախուզության պետերը, կոնտրռազվետկան զեկույցներ են ներկայացրել, թե հակառակորդը ինչով է զինվում, ինչ զորամասեր ունի, ինչ է ավելացրել՝ այդ ժամանակ գեներալները որոշումներ պետք է կայացնեին։ Գլխավոր շտաբի պետը, նախարարը ի՞նչ որոշումներ են կայացրել։ Երբ շտաբի պետն ասում է՝ 3 օրից հետո ես հասկացա, որ մենք պատրաստ չենք, ես առաջարկում եմ նրան՝ գրավոր ներկայացնի՝ ի՞նչն է իրեն բերել նրան, որ 3-րդ օրը հասկացել է՝ բանակը պատրաստ չի պատերազմի»։

Բաբայանի խոսքով՝ ինքը նախաձեռնել է Շուշին փրկելու օպերացիա, որից գիշերվա երկուսին զորամասերը հրաժարվել են. «Որևէ հարց չի եղել, որ ասեն՝ համաձայն չենք, բայց դրա հետ մեկտեղ՝ չէին կատարում։ Ինչ վերաբերում է անուններ տալուն՝ ասեմ, որ բանակը կոլխոզի ժողով չէ, լինում է հրամանատար, երբ ասում են, թե այս հրամանատարին ինչ-որ մեկը եկավ կարգադրեց, նման բան չի եղել, նրանք բոլորը ստում են։ Ջալալ Հարությունյանն ինքն է արգելել բոլորին մտնել հրամանատարական շտաբ, ինքն է  հրամանատարը, ինքն է որոշողը։ Ես առաջարկում եմ Ջալալ Հարությունյանին հրավիրել հարցաքննության, հարցեր տալ։ Այդ օպերացիաները, որի մասին ես հեռուստատեսությամբ ասել եմ, նա համաձայնվել է, բայց չէին կարողանում կազմակերպել, մարդկային ռեսուրսն էին պատճառ բերում, տարբեր պատճառներ կային»:

Սամվել Բաբայանը նշեց, որ  բոլոր այն խոսակցությունները, թե  նախկին քաղաքական գործիչներին կամ գեներալներին թույլ չեն տվել մասնակցել ռազմական գործողություններին, իրականությանը չեն համապատսախանում՝ բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցել են՝ մի մասը Արցախի նախագահի միջոցով, մյուս մասը՝ Ջալալ Հարությունյանի։ «Ի պաշտոնե ինձ չէին կարող արգելել մտնելու այդ հրամանատարական բունկեր, հիմա այդ հին տղերքը սաղ նեղված էին, որ ես կարողանում էի մտնել, իրենք՝ չէ, ոչ թե՝ որ ես լավ տղա էի, այլ՝ ի պաշտոնե պետք է գնայի։ Մարդն ասում է՝ ես 3 օր գնացի, 4-րդ օրը ինձ չթողեցին, բա հարց չի՞ ծագում, այդ ո՞վ չթողեց, ասում են՝ Հայաստանից հրաման եկավ, որ չթողնեն, Հայստանից այնտեղ որևէ մեկը հրաման չի տվել»:

 

Տպել
3522 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է