Ռեալ շանսեր ունենք, որպեսզի ռուս զբոսաշրջիկների հիմնական մասը Հայաստան այցելի. պատգամավոր

Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը կսահմանափակի դեպի Թուրքիա կանոնավոր եւ չարտերային թռիչքները, ինչը նշանակում է, որ զբոսաշրջային առումով ռուսներն այլ ուղղություններ պետք է փնտրեն:

Պատճառը Թուրքիայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումն է: ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ապրիլի 12-ին հայտարարել է, որ 2 երկրների միջեւ կանոնավոր թռիչքները կսահմանափակվեն շաբաթական երկու չվերթով` փոխադարձ հիմունքներով: Նոր սահմանափակումների կապակցությամբ տուրօպերատորներին առաջարկվել է նշված ժամանակահատվածում կասեցնել դեպի Թուրքիա շրջագայությունների տոմսերի վաճառքը:

Այս որոշումը նոր հնարավորություն է ստեղծում Հայաստանի զբոսաշրջության համար, քանի որ որպես այլընտրանք՝ ՀՀ-ն այն երկրներից է, որը բաց է ռուս զբոսաշրջիկների համար: Երեկ փորձագետները կարծիքներ էին հայտնում սոցցանցերում, որ Հայաստանը, Վրաստանը լուրջ պայքար են մղելու մինչեւ հունիս ռուս զբոսաշրջիկներին իրենց երկիր բերելու համար:

Կորոնավիրուսից առաջ՝ 2019 թ. Ռուսաստանից  Թուրքիա 7 մլն զբոսաշրջիկ է այցելել եւ նրանք ապահովել են Թուրքիայի զբոսաշրջության 16 տոկոսը: 2019-ին ՌԴ-ից ՀՀ է ժամանել 855 612 զբոսաշրջիկ: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ թռիչքների դադարեցման ժամանակահատվածում 533 200 ռուսաստանցիներ տուրեր են ամրագրել դեպի Թուրքիա, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 32 մլրդ ռուբլի:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ հայտարարությունից հետո զբոսաշրջիկներ ներգրավելու ռեալ հնարավորություն կա, այդ թվում՝ Հայաստանի համար:

«Բայց այստեղ մենք ունենք մրցակից զբոսաշրջային ուղղություններ, որոնց թվում են ինչպես Վրաստանը, այնպես էլ Արաբական Միացյալ Էմիրությունները, հնարավոր է նաեւ Մալդիվները: ՌԴ փոխվարչապետը նշել է նաեւ Սերբիան, Կուբան: Մենք պետք է հասկանանք, թե այստեղ որն է մեր մրցակցային առավելությունը»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ առավելություններից է՝ ճանապարհորդության կարճ ժամանակը, մատչելիությունը: Ըստ նրա առավելություն են նաեւ  արեւային եղանակը, էկո տուրիզմը, էնո տուրիզմը՝ գինու զբոսաշրջությունը. «Այստեղ կարեւոր է, որ մենք վարենք շատ ակտիվ մարքեթինգային քաղաքականություն, առաջին հերթին՝ օնլայն: Այսօր ոլորտում թիրախավորումը շատ ավելի մեծ արդյունավետություն ունի թվային տիրույթում, հատկապես կորոնավիրուսի շրջանում»:

Պատգամավորն ընդգծեց՝ կարեւոր է նաեւ, որ չվերթների թիվը մեծացվի. «Մենք ունենք ռեալ շանսեր, բայց միեւնույն ժամանակ ունենք ռեալ անելիքներ, որպեսզի այս նպատակին հասնենք, այսինքն ռուս զբոսաշրջիկների հիմնական հոսքը, որոնք այս ընթացքում չեն կարողանա այցելել Թուրքիա, այցելեն Հայաստան»:

Հարցին՝ 2019-ին ՌԴ-ից Թուրքիա 7 մլն զբոսաշրջիկ էր այցելել, Հայաստանը որքա՞ն հոսք կարող է ներգրավել այդտեղից, Գրիգորյանը պատասխանեց, որ կորոնավիրուսի պայմաններում հոսքը սահմանափակ կլինի. «Ես չէի ցանկանա թվեր նշել: Այստեղ միայն Հայաստանի հյուրընկալելու պոտենցիալի մասին չէ խոսքը, այլեւ այն բոլոր գործոնների, թե օրինակ՝ որքան զբոսաշրջիկ է պատրաստ ճանապարհորդել ՌԴ-ից՝ այս շրջանում»:

Նրա խոսքով՝ անգամ եթե այդ 7 մլն-ից Հայաստան եկողների թիվը հարյուր անգամ քիչ լինի՝ միեւնույն է մեր տնտեսության համար դա շատ կարեւոր է: «Մենք գիտենք, որ զբոսաշրջիկի այստեղ ծախսած գումարը տարբեր շերտերով է մտնում տնտեսություն, միայն հյուրանոց չէ, միայն սնունդ չէ, բազմաթիվ ոլորտներ են»,- նշեց նա:

Պատգամավորի կարծիքով՝ ե՛ւ պետությունը, ե՛ւ մասնավորը պետք է քայլեր ձեռնարկեն, որ այդ զբոսաշրջիկների մի մասին դեպի Հայաստան ներգրավեն: «Այն ռեսուրսը, որը պետությունը ներդնում է երկրի մարքեթինգի մեջ՝ առանձին վերցրած տուրիստական ընկերությունները չեն կարող իրենց թույլ տալ: Սա համագործակցություն է մասնավորի եւ պետության միջեւ: Պետությունը ներգրավում է զբոսաշրջիկին, իսկ մասնավորն արդեն այստեղ հյուրընկալում եւ սպասարկում է»,- ասաց նա:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը էլ է այն կարծիքին, որ Ռուսաստանի որոշումը կարող է իր ազդեցությունն ունենալ նաեւ Հայաստանի վրա: «Բայց պետք է ոչ թե հույսներս դնենք, որ այս կամ այն ուղղությունը փակվի ու դրա հետեւանքով գան մեզ մոտ, այլ մենք մեր գործը պիտի անենք: Ի դեպ որոշակի քայլեր արվում են այդ ուղղությամբ»,- ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիան ՌԴ մարզերի հետ է կապեր հաստատում: Նա ընդգծեց՝ պետք է ակտիվացնել  աշխատանքները. «Երբ մենք լինում ենք քիչ այլընտրանքներից մեկը եւ դրան համապատասխան նաեւ աշխատանքներ են տարվում, ապա դա իր արդյունքը տալիս է»: 

Դիտարկմանը՝ ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիային այլընտրանք մնում է՝ Վրաստանը, Հայաստանը, նա արձագանքեց, որ կա նաեւ Եգիպտոսը եւ որոշ այլ ուղղություններ:

Հարցին՝ մոտավորապես որքա՞ն զբոսաշրջային հոսք է հնարավոր ապահովել սրա արդյունքում, եթե ճիշտ աշխատանքներ տարվեն, Ապրեսյանը պատասխանեց. «Մենք պետք է մտածենք, թե կորոնավիրուսից առաջ ինչքան ունեինք եւ գոնե այդքանը կարողանանք վերականգնել: Այստեղ միայն գովազդ չէ, որ պետք է անենք: Շատ կարեւոր է նաեւ, որ անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումներ անենք, սահմանային անցման գործընթացներն ավելի բարելավենք»:

ՏՀՖ նախագահն ասաց, որ այսօր Հայաստանում այլ երկրների համեմատ բավականին բարենպաստ ռեժիմ է, քանի որ միայն 72 ժամվա կորոնավիրուսի բացասական թեստով հնարավորություն ունեն զբոսաշրջիկները այցելել. «Բայց հիմա էլ մեծ թափով սկսվում է պատվաստումները, իսկ մեզ մոտ այցելելու համար պարտադիր չէ պատվաստում ստացած լինելը: Եթե գտնում ենք, որ անվտանգության ապահովման արդյունավետ միջոց է պատվաստման փաստը հաստատող փաստաթուղթը, այդ դեպքում ինչո՞ւ մենք էլ արագ այդ փոփոխությունը չանենք, որ մարդիկ կարողանան գալ ե՛ւ բացասական թեստի արդյունքով ե՛ւ պատվաստված լինելու դեպքում»:

Հարցին՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանը դառնա այլընտրանք, Ապրեսյանը պատասխանեց, որ պետք է շատ արագ մարքեթինգային խթանման քաղաքականություն իրականացնել, ՌԴ տարբեր մարզերում Հայաստանը ներկայացնել իր ողջ գրավչությամբ. «Պետք է կարողանանք համոզել, որ մեզ մոտ անվտանգ է, լավ պայմաններ են ստեղծված»:

Ըստ նրա՝ մատչելիության առումով եւս Հայաստանը բավականին մրցունակ է, լավ ծառայություններ կան ու դա պետք է ներկայացնել. «Կորոնավիրուսը մեծ վնաս հասցրեց զբոսաշրջությանը: Այս նոր վերականգնվող շուկայում ինչպես մեր դիրքերն ամրապնդելու, այնպես էլ նոր շուկաներ ընդլայնելու հնարավորություն կա: Հատկապես Ռուսաստանը մեծ շուկա է, մենք պետք է կարողանանք գրավել նրանց»:

Ապրեսյանի խոսքով՝ հայաստանյան տուրիստական գործակալություններն արդեն բավականին ակտիվ գործողություններ են իրականացնում եւ շատ կարեւոր է նաեւ շուկան դիվերսիֆիկացնելը:

Տպել
1553 դիտում

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան