Երկրի հակառակ կողմը (2008-11-22)

19/01/2011 schedule18:05

Սկիզբը` նախորդ համարներում 80. ուզում եմ ծիպուլ Մինչ կտեղավորվեինք մեքենայի մեջ, կարգի բերեցինք ողջ տարածքը։ Ոսկորները թողեցինք` մի անհայտ մոլորյալ շան համար։ Հետո լուռ նստեցինք մեքենան ու լուռ սկսեցինք ընթացքը։ Ապա Իմաստուն Ծերուկը զանգեց ինչ-որ մեկին եւ մի կարճ նախադասություն ասաց. «Գալիս ենք. ոնց պայմանավորվել ենք»։ - Փաստորեն, իմ «հիման» քեզ համար անակնկալ չէր,- դիմեցի ես Ծերուկին։ Նա նստած էր դիմացի նստատեղին եւ պատասխանեց առանց շրջվելու. - Քեզ հետ գործ ունեցողը պետք է պատրաստ լինի ցանկացած անակնկալի. սկսած ամենացանկալիից` վերջացրած ամենաանցանկալիով... Խոսակցությունը հայերեն էր, ու Զուրաբը ոչ մի կերպ չարձագանքեց։ Հետո մենք էլի լուռ էինք։ Ես հարկ չէի համարում մանրամասներ պարզել Հայաստան հասնելու մեր ծրագրի մասին։ Խնդիրը միայն այն չէր, որ անվերապահ վստահում էի Ծերուկին։ Մանրամասները ինձ ուղղակի չէին հետաքրքրում. մենք գնում ենք Հայաստան, եւ դա ամենագլխավորն էր։ Մնացածը` ինչպես, որտեղով, կստացվի, թե` ոչ, էական չէր։ Հասկանում էի, իհարկե, որ վտանգում եմ Ծերուկին, Զուրաբին եւ հոգու խորքում ուզում էի Հայաստանում հայտնվել նույնքան աննկատ, որքան աննկատ հեռացել էի այնտեղից։ Ծերուկի կեցվածքը վստահություն էր ներշնչում առ այն, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այսպես, համարյա կատարյալ լռության պայմաններում հասանք Մառնեուլի, եւ ադրբեջանցիներին տեսնելով` ես մի տարօրինակ ջերմություն զգացի. նրանք վկայությունն էին այն բանի, որ Հայաստանը մոտիկ է, չափազանց մոտիկ։ Արդեն մոտենում էինք Հայաստանի սահմանին` Բագրատաշենի անցակետի ուղղությամբ։ Ու մի պահ թվում էր, թե մենք հենց այդպես` անցակետից ենք մուտք գործելու Հայաստան, այն տաղավարի տակով, որի վրա գրված է. «Welcome to Armenia»։ Հարկ չհամարեցի այս մասին խոսակցություն բացել ու երբ արդեն սկսում էի անհանգիստ շարժումներ անել, մեր ավտոմեքենան դուրս եկավ հիմնական մայրուղուց եւ սկսեց շարժվել Ծերուկի նշած երթուղիով։ Մենք ընթանում էինք ինչ-որ բլուրների արանքներով, թփուտներով, դաշտերով։ Ես այդ ժամանակ միայն նկատեցի, որ Զուրաբի մեքենայի վրա լուսարձակները խլացնող սարքեր կան, ինչը հնարավորություն է տալիս գիշերային ժամերին բաց տարածքներով ոչ այնքան նկատելի ձեւով առաջ շարժվել։ Ի վերջո, մենք կանգ առանք ինչ-որ թփուտների մեջ։ Դեմհանդիման կանգնած էր «Նիվա» մակնիշի մի կիսամաշ, վրացական պետհամարանիշերով ավտոմեքենա։ Մենք ի-ջանք, «Նիվայից» էլ իջան երկու հոգի. առաջինն` ակնհայտորեն հայ, երկրորդը` ակնհայտորեն ադրբեջանցի։ Իմ նոր ծանոթները ջերմությամբ դիմավորեցին հատկապես Զուրաբին. ողջագուրվեցին նրա հետ։ Ակնհայտորեն շատ մտերիմ էին ու վաղուց չէին տեսել իրար։ Իմաստուն Ծերուկը ներկայացրեց մեր բարեկամներին. հայի անունը Սաքո էր, ադրբեջանցու անունը` Վեզիր։ Իմաստուն Ծերուկը ինձ ներկայացրեց հետագա պլանը. - Հիմա մենք քեզ հանձնում ենք Սաքոյին ու Վեզիրին. կստանանք Հայաստանում։ Մեքենայով գնալու եք մինչեւ Դեբեդի ափ` մոտ կես ժամվա ճանապարհ, Դեբեդը անցնելու եք` ոտքով, հետո մենք ձեզ կդիմավորենք։ Ոչինչ, չէ՞, որ մի քիչ թրջվես։ - Ձուկ բռնողը թրջվելուց չի վախենա, ոչ էլ` խեղդվելուց,- ասացի ես։ - Ուրիշ բան ունե՞ս ասելու,- դիմեց ինձ Ծերուկը` նկատի ունենալով Սաքոյին ու Վեզիրին։ Նա ուզում էր հասկանալ, թե որքանով եմ դիսկոմֆորտ զգալու անծանոթների հետ։ - Ամեն ինչ նորմալ է. մենակ թե մի շիշ օղի տվեք. կարող է ճանապարհին պետք գալ,- ասացի ես։ - Հարյուր գրամ` քաջության համա՞ր,- ժպտալով հարցրեց Ծերուկը։ - Ոչ, ձվերը չսառեցնելու համար,- ժպտալով պատասխանեցի ես։ Ծերուկը սկսեց ծիծաղել, գրկեց ինձ ու համբուրեց։ Ողջագուրվեցինք, եւ նրանք նստեցին մեքենա։ - Դուք փաստորեն ձեր աչքերով եք տեսնելու, թե ինչպես եմ վերադառնալու Հայաստան` երկրի հակառակ կողմից,- ասացի ես։ - Տես, է, դա միակ բանն է, որ չէի նախատեսել,- ափսոսանքով ասաց Ծերուկը։ - Ի՞նչը,- զարմացա ես։ - Ֆոտոապարատը,- ասաց նա։ - Ոչինչ, հետագայում այդ տեսարանը կպատկերվի գեղանկարների մեջ,- Ծերուկին մխիթարեցի ես։ Իմ այս ռեպլիկի վրա սկսեցինք բարձրաձայն ծիծաղել։ Եւ սա լավ էր. վտանգավոր օպերացիայից առաջ մենք ամբողջովին պարպեցինք լարվածությունը։ Զուրաբի «Pajero»-ն հեռացավ, մենք էլ նստեցինք մեր «Նիվան» ու շարժվեցինք։ Թե ես, թե Սաքոն, թե Վեզիրը գիտեինք, որ ինչ-որ բան պետք է խոսել, բայց նրանք էլ, երեւի, ինձ նման, չգիտեին` ինչ խոսել։ Ի վերջո, Սաքոն խախտեց լռությունը. - Ես ձեզ ճանաչում եմ։ Հիմա ձեզ բոլորն են ճանաչում,- ասաց նա։ - Միլիցեքը ման են կալիս,- հայերեն` բայց ադրբեջանական առոգանությամբ ասաց Վեզիրը։ Ես ժպտում էի, չգիտեի` ինչ ասել։ - Բա հիմա ի՞նչ է լինելու,- հարցրեց Սաքոն։ - Հիմա գնալու ենք Հայաստան,- պատասխանեցի ես, չնայած հասկանում էի, որ հարցը բոլորովին ուրիշ բանի էր վերաբերվում։ - Գնացինք,- ասաց Սաքոն։ Ճանապարհը բարդ էր, դարուփոսերով առատ, եւ մեր առաջխաղացման տեմպը բացարձակապես տպավորություն չէր գործում։ Մոտ քառասուն րոպեից Վեզիրը մեքենան կանգնեցրեց մի թփուտի մեջ. - Այստեղից ոտքով պետք է գնանք,- ասաց Սաքոն։ Մենք իջանք մեքենայից ու ճանապարհը շարունակեցինք ոտքով։ Նրանց ձեռքին ոչինչ չկար, իմ ձեռքին միայն մեկ շիշ «Ֆինլանդիա» օղի էր։ Ոտքի այս ճանապարհն էլ առանձնապես հեշտ չէր. անվտանգության նկատառումներով այն չէինք լուսավորում, եւ մեր ոտքը հաճախ էր քար ու փայտի առնում։ Ամեն ինչ հուշում էր, որ քայլում ենք Դեբեդի ափով, որովհետեւ խորքից լսվում է գետի վշշոցը։ Ի վերջո, սկսեցինք իջնել մի` համարյա գոյություն չունեցող կածանով. գետի վշշոցը սկսեց ավելի ուժեղանալ։ Մենք գտնվում էինք վայրէջքի պռնկին` իսկ ներքեւում արդեն չորացած եղեգնուտներ էին, հատուկենտ ծառեր։ Ի վերջո, հասանք եղեգնուտներին. - Մեզ այստեղ պետք է դիմավորեն,- ասաց Սաքոն։ Եւ իրոք, քիչ անց եղեգների միջից խշխշոց լսվեց։ Մենք կանգնեցինք. Սաքոն գրպանից հանեց ինչ-որ բան ու դրա մեջ փչելով` բադի ձայն հանեց։ Այնկողմից պատասխան լսվեց, եւ խշխշոցը շարժվեց մեր ուղղությամբ։ Մեր առաջ հայտնվեց մի ուրվագիծ. - Լավ ե՞ք հասել,- հարցրեց նա։ - Հա,- ասաց Սաքոն։ - Դե գնացինք,- ասաց նորեկը։ Հիմա արդեն չորսով` մենք շարժվեցինք եղեգնուտների միջոց։ - Վարա՞ր է գետը,- կիսաձայն հարցրի ես։ - Չէ հա,- ասաց Սաքոն։ Ի վերջո, հասանք գետին ու կանգ առանք մի ոչ այնքան հաստաբուն ծառի տակ։ Նորեկը Սաքոյին փոխանցեց մի ինչ-որ ուսապարկ, ինքը կռացավ ու ինչ-որ գործ սկսեց անել։ Սաքոն ուսապարկից հանեց ճռճռացող ինչ-որ բան ու տվեց ինձ. - Հագեք, ձկնորսական կոմբինիզոն է։ Շուտով նորեկը, Սաքոն, ես ձկնորսական կոմբինիզոնով էինք` ռետինե, անջրանցիկ։ Իսկ նորեկը կռացել էր պարանի ծայրը գտնելու, եւ այդ պարանը կապված էր ծառի ոչ այնքան հաստ բնից։ Այդ պարանի մյուս ծայրը կապված էր գետի մյուս ափին, այսինքն` Հայաստանում գտնվող ծառի բնին։ Սաքոն իր ձեռքով ստուգեց պարանի կապը, մի քանի անգամ էլ քաշքշեց` մյուս ափի կապը ստուգելու համար ու նշան արեց, թե` գնացինք։ Վեզիրը մնաց ափին. սկզբից ջուրը մտավ նորեկը։ Սաքոն ասաց, որ ես պետք է լինեմ հաջորդը, եւ ինձ պետք է հետեւեր ինքը։ Ես բռնեցի պարանից ու սկսեցի շարժվել նրան զուգահեռ։ Դեբեդը, ճիշտ է, շատ հյուրընկալ չէր, բայց եւ առանձնապես չէր մերժում ինձ։ Իմ ուղեկիցները ոչ խորը եւ ոչ վարար տեղ էին ընտրել. տարվա այս եղանակին գետը առանձնապես ուժեղ չի լինում։ Ժամանակին ես Աղստեւը հատել եմ ավելի վարար տեղերում եւ` առանց պարանի։ Այնպես որ, այս գործն ինձ համար շատ անծանոթ չէր։ Ինձ ամենաշատը խանգարում էր «Ֆինլանդիայի» շիշը, որ տեղավորել էի կոմբինիզոնի եւ հագուստիս արանքում։ Շուտով զգացի, որ գետը իջնում է. ամենախորը տեղում ջուրը գոտկատեղիցս մի փոքր էր բարձր, իսկ հիմա արդեն գոտկատեղից ներքեւ էր։ Սա նշանակում էր, որ արդեն հասնում ենք Հայաստան, գործնականում արդեն Հայաստանում ենք։ Որքան էի մտածել այս պահի մասին, փորձել պատկերացնել, թե ինչ կլինի ինձ հետ, երբ նորից հայտնվեմ հայրենի հողի վրա։ Անընդհատ մտածում էի` կկարողանա՞մ զսպել, պահել հուզմունքս, թե մանուկի նման լաց կլինեմ։ Բայց եթե անկեղծ ասեմ, Դեբեդը հատելիս միակ բանը, որ զգում էի, լարվածությունն էր, ու ջրի սառնությունը, որը ռետինե կոմբինիզոնի միջով անցնում եւ հասնում էր ոսկորներիս։ Ու երբ դուրս եկանք ափ, սա Հայաստան էր, իսկական Հայաստան, բայց իմ միտքը այդ պահին ոչ թե Հայաստանով էր զբաղված, այլ «Ֆինլանդիայով»։ Ես հանեցի օղու շիշը, բացեցի ու տվեցի Սաքոյին։ Սաքոն խմեց, տվեց ինձ։ Նորեկը պարանը արձակելով էր զբաղված. Վեզիրը հակառակ կողմից այն պետք է քաշեր-հավաքեր։ Ես էլ խմեցի օղին. շատ հաճելի էր, ապա եւ փոխանցեցի Նորեկին. - Բարով ես եկել, ախպեր,- ասաց նա խմելուց առաջ։ - Վեզիրին մոռացա հաջող անել,- ասացի ես։ Ու չնայած «Ֆինլանդիային»` դող ընկավ մարմինս։ Անկեղծ ասած, չէի հասկանում` այդ հուզմունքի՞ց եմ դողում, թե ջրի սառնությունից։ Մինչեւ հիմա էլ չեմ հասկանում եւ, երեւի, երբեք չեմ էլ հասկանա։ Սաքոն խնդրեց հանել կոմբինիզոնը. հանեցի, նրանք էլ նույնը արին եւ այդ հագուստը տեղավորեցին ուսապարկերի մեջ։ Ամեն մեկս վերցրինք մի ուսապարկ ու առաջ շարժվեցինք։ Ահագին ճանապարհ պետք է ոտքով անցնեինք։ Արդեն շատ ուշ ժամ էր, մութ էր ու ցուրտ։ Երեւի մի ժամի չափ քայլեցինք, ու հասանք ինչ-որ մի ծառապատ տեղ, որը, պարզվեց` դեղձի այգի էր, Սաքոյի դեղձի այգին։ Դեռ այգու պռնկին ես ծխի հոտ զգացի, ու մեր քայլերին զուգընթաց այդ հոտը ուժեղանում էր։ Ու քանի որ դա չէր անհանգստացնում իմ ուղեկիցներին, ենթադրեցի, որ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի։ Շուտով մթության մեջ սկսեց հազիվ նշմարվել մի ինչ-որ ուրվագիծ. դա Սաքոյի այգեգործական տնակն էր, որի կողքին նշմարվում էր Զուրաբի «Pajeron», իսկ տանիքի ծխնելույզից կատաղած ծուխ էր դուրս հորդում։ Երբ ընկալեցի, որ ներսում Զուրաբն ու Իմաստուն Ծերուկն են լինելու, սիրտս սկսեց արագ աշխատել նրանց հետ հանդիպելու սպասումից։ Երբ արդեն տնակի մոտ էինք, Սաքոն ինձ ու նորեկին խնդրեց սպասել, որպեսզի ստուգի, թե արդյո՞ք ներսում միայն «մերոնք» են։ Գնաց, դուռը բացեց, ներս նայեց, ու դռնից դուրս հորդող մոմի լույսը ինձ ցույց տվեց մեզ կանչող նրա ձեռքը։ Ես ներս մտա` Զուրաբը թիկն էր տվել տժժացող վառարանի մոտ, իսկ Իմաստուն Ծերուկը դանակով շուռ էր տալիս կարտոֆիլի վառարանի վրա փռված տալաշները. - Հը, ծիպուլ ուզում ես՞, Այսհրապարակումդավաճանչկա,- ինձ այսպես դիմեց Իմաստուն Ծերուկը։

Տպել
941 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը