Նախագահի հիմնավորումները ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ անհիմն են. Համազասպ Դանիելյան

«Նախագահը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ չի ստորագրելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ընդ որում՝ հիմնավորումներ է ներկայացրել, որոնք, իմ կարծիքով, անհիմն են և ոչ կառուցողական»:

Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նա նկատեց, որ Սահմանադրությունը նախատեսում է, որ եթե նախագահը չի ստորագրում, ապա Սահմանադրությունը նախատեսում է, որ 21 օր հետո ԱԺ նախագահը օրենքը ստորագրի, այն ուժի մեջ կմտնի, և հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները կկայանան այդ փոփոխությամբ: Հարցին՝ չե՞ն հետաձգվելու ընտրությունները, Համազասպ Դանիելյանն ասաց. «Մենք հենց դրա համար այդ բաղադրիչն առանձնացրեցինք, հաշվի առնելով այն հանգամանքը, քանի որ նման ռիսկ կար, որ նախագահը կարող է չստորագրել, որպեսզի բավարար ժամանակ լինի, որ այն ուժի մեջ մտնի: Մենք այդ մասը առանձնացրեցինք,  քանի որ դրա սահմանադրականությունը վիճարկելու հնարավորություն չէր լինի, եթե դիմեր ՍԴ, ընդհնարապես ուժի մեջ չէր մնա: Դա նաև վաղ արեցինք ավելի, որպեսզի քաղաքական ուժերը նախապես իմանային, թե ինչպես են  անցկացվելու ընտրությունները»:

Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությունը և հիմնավորումներին՝ «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Այնտեղ մի քանի կետեր կային, օրինակ՝ ասվում է, որ նախագիծն ընդունվել է միայն իշխող մեծամասնության կողմից: Նախագծի 4 համահեղինակներից երկուսը նախկինում ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» ցուցակով անցած պատգամավորներ են: Պնդումը, թե միայն մեծամասնության կողմից է ընդունվել, սխալ է:  Ավելին՝ այս նախագիծը ստացել է զրո դեմ, զրո ձեռնպահ ձայներ, բոլորը կողմ են եղել:

Մյուս կետը, թե այս փոփոխությունները պետք է նախորդեին սահմանադրական փոփոխություններին, դեռ դեկտեմբերին առիթ եմ ունեցել անձամբ ՀՀ նախագահին ասելու, որ իրենց բոլոր մտահոգությունները պատրաստ ենք լսել և քննարկել: Մինչ այս պահը ստացել ենք ուղիղ զրո մտահոգություն ու դիտարկում:

Դիտարկումը, թե այս փոփոխությունները վտանգավոր են, քանի որ կուսակցական համակարգը կայացած չէ, և խորհրդարանական երկրի հետ կապված ռիսկեր է տեսնում նախագահը, ինձ մոտ զարմանք է առաջացնում, որովհետև ընդամենը 3 տարի առաջ, երբ նա ընդունում էր նախագահ դառնալու առաջարկը, հետո իր երդմնակալության ժամանակ իր խոսքի մի զգալի մասը նվիրել էր նրան, թե ինչ ճիշտ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարման համակարգ ընտրելիս: Ես չեմ հիշում, որ որևէ մտահոգություն արտահայտած լինի խորհրդարանական համակարգի անցնելու հետ կապված»,- նշեց Դանիելյանը:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի մասին դիտարկմանը՝ «Իմ քայլ»-ի պատգամավորն ասաց, որ պետք է ծանոթանալ հանձնաժողովի կարծիքին.

«Նույն Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերում շատ հստակորեն ֆիքսված է ժամկետների սահմանափակումը չփոխելու մասին, և չի կարող լինել պատրվակ ավելի լավ ընտրական կարգավորումներ ունենալու համար»:

Դանիելյանը շեշտեց, որ Սահմանադրությունը նախագահի համար նախատեսում է շատ սահմանափակ լիազորություններ, որոնց մեջ չի մտնում այն, ինչ տեղի ունեցավ 2 օր առաջ, երբ նախագահը սկսեց մեկնաբանել, թե ինքն ինչ մտահոգություն ունի օրենքի նախագծի հետ կապված. «Հստակ ֆիքսված է, որ եթե ԱԺ-ն ընդունում է օրենքներ, նախագահը այն ստորագրում է, եթե սահմանադրականության հետ կապված խնդիր է տեսնում, ուղարկում է ՍԴ, իսկ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի այս նախագծի հետ կապված սահմանադրականության խնդիր չկա: Դա նաև արտացոլված է իր հայտարարությունում: Իսկ մեկնաբանություններ տալու լիազորություններ նախագահը չունի: Հավանաբար փորձում է դրանով հիմնավորել իր որոշումը: Եթե այս նախագիծն ավելի վաղ ստորագրվեր, օրինակ՝ հնարավորություն կտար, որ Ընտրական օրենսգրքի ավելի մեծ նախագիծը, փաթեթը, շատ ավելի վաղ ընդունենք: Ես բազմիցս ասել եմ, որ մենք նախատեսում էինք դա ապրիլի 13-ի լիագումար նիստին ընդունենք, բայց այս նախագծի ստորագրված չլինելը ստիպեց մեզ հետաձգել դա»:

Տպել
1147 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել