Մանկապարտեզներում սոցիալական հեռավորության հետ կապված խախտումներ չեն հայտնաբերվել. պարզաբանում են տեսչական մարմնից

Թեեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեղմացվել են ընդունելության պայմանները, մասնավորապես, թույլատրվել է մանկապարտեզներում երեխաների կրթության գործընթացը կազմակերպել առավելագույնը 20 երեխայի համար` 18-ի փոխարեն, սոցիալական հեռավորությունն էլ 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետրը, այնուամենայնիվ շատ ծնողներ դժգոհում են երեխաներին մանկապարտեզ տանելու հնարավորություն չունենալուց՝ համոզված լինելով, որ սահմանված հեռավորությունն էլ շատ դեպքերում ձեւական է:

Չնայած նրանց դժգոհությանը՝ համապատասխան գերատեսչությունները վստահեցնում են, որ իրենց կողմից կատարվող ամենօրյա աշխատանքները, պարբերական ստուգումները, շրջայցերը եւ մանկապարտեզներում կատարվող ամենօրյա վերահսկողությունը միտված է հենց նրան, որ բացահայտվեն առաջացած խնդիրները, ռեալ գնահատական եւ լուծումներ տրվեն խնդիրներին՝ նաեւ հետագա անելիքները ճիշտ կազմակերպելու համար:

Հասկանալու համար, թե վերջին շրջանում ի՞նչ խնդիրներ են բացահայտվում մանկապարտեզներում ստուգումների արդյունքում, եւ առհասարակ ինչքանո՞վ են նախադպրոցական հաստատություններում պահպանվում հակահամաճարակային կանոնները, դիմեցինք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին:

Մեր հարցմանն ի պատասխան՝ նրանք նշեցին, որ Տեսչական մարմնի կողմից իրականացվում են ամենօրյա պարբերականությամբ ստուգայցեր՝ առանց տնտեսավարողին նախապես զգուշացնելու: Առաջնահերթությունը մանկապարտեզներին տրվում է՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի կողմից ներկայացված նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրված COVID-19 հաստատված դեպքերի մասին տեղեկատվությունը, թեժ գծով, համացանցում տեղադրված նյութերը, ինչպես նաև Տեսչական մարմնի նախաձեռնությամբ։ 

Անդրադառնալով վերջին երկու շաբաթվա ընթացքում իրենց իրականացրած աշխատանքներին ու դրանց արդյունքներին՝ Տեսչական մարմնից նշեցին, որ ապրիլի 5-16-ը Տեսչական մարմնի կողմից իրականացվել է 38 ստուգայց Երևան քաղաքի 7՝ Շենգավիթ, Կենտրոն, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Նոր-Նորք վարչական շրջաններում գործող մանկապարտեզներում: Պարզվել է, որ մանկապարտեզներում հնարավորինս պահպանվում են հակահամաճարակային անվտանգության կանոնները, թերություններ հայտնաբերելու դեպքում դրանք տեղում վերացվում են։ Սանիտարական կանոնների խախտումներ չեն արձանագրվել։

Համապատասխան 19 ստուգայցեր են կազմակերպվել նաեւ Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Ստուգայցերի ժամանակ հիմնականում արձանագրվել են աշխատակիցների և սաների ջերմաչափման խախտումներ, ախտահանման աշխատանքների գրանցամատյանների թերի վարման դեպքեր։

Ապրիլի 5-ից մինչև ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է թվով 8 ստուգայց ՀՀ Գեղարքունիքի մարզի 6 մանկապարտեզներում: Ստուգայցի ժամանակ Գեղարքունիքի մարզի մանկապարտեզներում խախտումներ չեն արձանագրվել, մանկապարտեզներում ո՛չ աշխատողների, ո՛չ սաների մոտ հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել։ Սյունիքի մարզի մանկապարտեզներում իրականացվել է թվով 12 ստուգայց. այդտեղ եւս խախտումներ չեն արձանագրվել։

Ըստ Տեսչական մարմնի տեղեկության՝ 2021 թվականին իրականացված ստուգայցերի ժամանակ խախտումներ են արձանագրվել Նշավան, Աբովյան, Ազատավան, Բաղրամյան համայնքների նախակրթարաններում, Արտաշատի թիվ 4 մանկապարտեզում, անհատ որոշ ձեռնարկատերերին պատկանող մանկապարտեզներում։

Ընդհանուր հանդիպող խախտումներից են ՝ փակվող կափարիչով աղբամանների վրա «Օգտագործված դիմակներ» մակնշման բացակայությունը, պտուտակավոր ծորակներով լվացարանների առկայությունը, խմբասենյակներում և սան.հանգույցներում փակվող աղբամանների բացակայությունը, ախտահանման և ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ ձևաչափին անհամապատասխանությունը, գրանցամատյանների թերի լրացումը, որոշ դեպքերում ախտահանիչ միջոցների բացակայությունը, հեռահար ջերմաչափերի բացակայությունը, ինչպես նաև արձանագրվել են դիմակների պարտադիր կրման պահանջի խախտումներ։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից հատնեցին, որ խախտումների արձանագրման դեպքում կազմակերպության տնօրենին տրվում է հանձնարարական և ժամկետներ՝ խախտումների վերացման համար, որից հետո Տեսչական մարմնի կողմից կատարվում է տրված հանձնարարականի կատարողականի ստուգում։ Խախտումները կրկնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի տնօրենը ենթարկվում է վարչական տույժի (սահմանվում է տուգանք)։ Հավելեցին, որ Տեսչական մարմնի կողմից տուգանքներ չեն սահմանվել, քանի որ ստուգայցերի ժամանակ տնտեսավարող սուբյեկտների կողմից տրված հանձնարարականները կատարվել են սահմանված ժամկետներում։

 Ինչ վերաբերում է մանկապարտեզներում սոցիալական հեռավորության պահպանմանը եւ այն հարցին, թե ինչպես կարող են վերահսկել սահմանված սոցիալական 1 մետր հեռավորության պահպանումը, մեզ ասացին, որ սոցիալական հեռավորությունը պահպանվում է տարածքի գծանշումների, ինչպես նաև սեղանների և մահճակալների միջև 1մ հեռավորության պահպանմամբ, եւ ավելացրին,որ այդ առումով՝ խախտումներ չեն հայտնաբերվել։

Մարիամ Գեւորգյան

Տպել
2311 դիտում

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան