Արցախյան առաջին պատերազմի մասին ֆիլմը նկարել ու 21 տարի չի ցուցադրել. վաղը պրեմիերան է

Տարիներ առաջ խռոված եւ Հայաստանից հեռացած կինոռեժիսոր Կարեն Գեւորգյանը հայրենիք է վերադարձել իր «Երկընտրանք» լիամետրաժ ֆիլմով:

Ֆիլմը Գեւորգյանը նկարահանել է դեռ 2000 թվականին, սակայն այն 21 տարի էկրան չի բարձրացել: Հեղինակի համոզմամբ՝ ֆիլմն այն ժամանակ չէր հասկացվելու ո՛չ իշխանության, ո՛չ հանրության կողմից: 1.5 ժամ տեւողությամբ ֆիլմը կցուցադրվի վաղը՝ ապրիլի 28-ին, Կինոյի տանը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում խոսելով ֆիլմը երկար տարիներ պահելու բուն պատճառների մասին՝ Կարեն Գեւորգյանը ասաց. «Հաղթանակի էյֆորիայի մեջ էինք գտնվում՝ քանդելով մեր սեփական երկիրը: Սա էր փաստը: Վերլուծություն չկար, թե ով ենք մենք, ինչպես պետք է զարգանանք, համընդհանուր քանդելու երեւույթներ էին: 20-30 տարի ապրել ենք՝ քանդելով ու վաճառելով սովետական ժամանակների ստեղծածը»:

Ըստ ռեժիսորի՝ այսօր եկել է ճշմարտությանը բաց աչքերով նայելու ժամանակը:

«Երկընտրանք» ֆիլմում արծարծվում են Արցախյան պատերազմի, պետության ու պետականության, հաղթանակի ու պարտության, անկախության ու ստրկամտության, ազատության ու հպատակության, դավաճանության ու հերոսության, ազգային ինքնագիտակցության եւ բազում այլ հարցեր:

Եզակի արխիվային նյութեր պարունակող ֆիլմում, ըստ ֆիլմի նկարագրության, բազում տաբուներ են փշրվում: Գեւորգյանի խոսքով՝ այս ֆիլմում նաեւ Ադրբեջանի դեմ մղած մեր վերջին պատերազմն է՝ իր իրական դեմքով: «Մենք բարոյապես հասանք պարտության, այս ֆիլմը նաեւ դրա մասին է: Եթե ուզում ենք լինել պետություն, ազգ, ապա պիտի բարոյական հիմունքներ ունենանք: Միայն գովել ու «մենք լավն ենք» ասելով չէ: Մենք «աքիլլեսյան գարշապարի» նշանակության բացեր ունենք մեր պետության ներսում»,- նկատեց Գեւորգյանը:

Ռեժիսորի խոսքով՝ 90-ականներից էր իրեն պարզ, որ մենք դեպի պարտություն ենք գնում. «Թալանով չես կարող երկիր պահել ու դարձնել լուրջ միավոր: Դժբախտաբար, սա է եղել մեր երկրի բռնած ճանապարհը: Հիմա էլ հասել ենք պարտության ու չգիտենք՝ ինչ անել»:

Կարեն Գեւորգյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է: Հայաստանը լքել է 2009 թվականին, երբ հասկացել է, որ այստեղ ոչինչ անել չի կարող, քանի որ ղեկավարության թշնամին է համարվում: «2009 թվին ես հասկացա, որ շաքարի ու ջրի գումար վաստակել էլ չեմ կարող: Գնացի Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ, այսօր այնտեղ ստուդիայի ղեկավար եմ, գեղարվեստական ֆիլմեր եմ անում, այդ ամենի հնարավորությունն այստեղ չունեի»,-պատմեց ռեժիսորը:

Մեր հարցին, թե այստեղ բնակվելու համա՞ր է վերադարձել, Կարեն Գեւորգյանը պատասխանեց. «Ես այստեղ չեմ ապրելու, բայց այստեղ գործելու եմ: Այնտեղ աշխատում եմ, պարտությունից հետո որոշեցի, որ զուգահեռ պետք է աշխատեմ նաեւ այստեղ: Եկա, որովհետեւ գործունյա, մտածող մարդիկ չեմ տեսնում, որոնք տոգորված լինեն լուրջ հարցերով, ոչ թե գրպանի եւ այլ շահի հետեւից ընկած: Երբ, մեղմ ասած, կատաղած հեռացա այստեղից, այդ ժամանակ լուրջ գործեր էինք անում, գրքեր հրատարակեցինք՝ ազգային գաղափարախոսության եւ զարգացման ծրագրի հետ կապված, բայց ոչ ոքի դա չէր հետաքրքրում, մարդիկ այստեղ թալանով էին զբաղված, դրա համար էլ որոշեցի՝ ես այստեղ անելու բան չունեմ»:

Կինոռեժիսոր Կարեն Գեւորգյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր՝ «Տերն ու ծառան» (օպերատոր), «Խաչմերուկ», «Օգոստոս», «Կոչեմ ապրողաց», «Հայոց տուն» եւ այլ ֆիլմեր: Նրա ֆիլմերը հիմնականում ուսումնասիրում են հասարակության խնդիրները: Գեւորգյանն աշխատել է «Մոսֆիլմ», «Ցենտրնաուչֆիլմ», Երևանի փաստա-վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ Հայաստանից հեռանալուց հետո աշխատել է «Լենտելեֆիլմ» Դովժենկոյի անվան ստուդիայում (Կիև) 1993 թվականին հիմնադրել է «Նավիգատոր» ստուդիան:

Տպել
3535 դիտում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցը

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան