Ռուսաստանը հետ է քաշում զորքերն Ուկրաինայի հետ սահմանից. ՆԱՏՕ-ն ողջունել է լարվածության թուլացումը

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշում էր կայացրել հետ քաշել ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանից:

Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ն այսօր ողջունել է լարվածության թուլացումը ռուս-ուկրաինական սահմանին՝ այն կապելով հենց ռուսական զորքերի հետ քաշման հետ: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ալյանսի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք տեսանք, որ լարվածության նվազում կա: Իհարկե, մենք ողջունում ենք դա: Այնուամենայնիվ, կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին», - ասել է նա ՝ նշելով, որ «ՆԱՏՕ-ն անհանգստացած է վերջին շաբաթների ընթացքում ռուս-ուկրաիանականն սահմանին տեղի ունեցածով»:

Ստոլտենբերգի խոսքով ՝ դաշինքը շարունակելու է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Կիևին: «Մենք կշարունակենք օգնել Ուկրաինային արդիականացնել իր ուժերն ու ինստիտուտները, կշարունակենք գործնականում աջակցություն ցուցաբերել», - հավելել է նա:

Անցյալ հինգշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշեց ավարտել ստուգիչ գործողությունները Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում, քանի որ բոլոր նախանշված նպատակները, ըստ նրա, իրագործված են: Նախարարը հանձնարարեց «Գլխավոր շտաբին, ռազմական շրջանների հրամանատարին և օդադեսանտային զորքերին պլանավորել և սկսել ապրիլի 23-ից զորքերի վերադարձը իրենց մշտական տեղակայման կետեր, կատարել մանրամասն վերլուծություն և ամփոփել զորքերի անակնկալ ստուգման արդյունքները»: Շոյգուն կարգադրել է մինչև մայիսի 1-ը վերադառնալ Ռուսաստանի հարավում զորավարժություններին մասնակցած զորքերին՝ իրենց մշտական տեղակայման վայրեր:

Վերջին օրերին արևմտյան երկրները բազմիցս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական ուժերի կուտակման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների կապակցությամբ: Ապրիլի սկզբից ԱՄՆ-ը և եվրոպական երկրները, Բրիտանիան անհանգստություն են հայտնել, իսկ Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդներ Անգելա Մերկելը և Էմանուել Մակրոնը կոչ են արել հետ կանչել ռուսական զորքերը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուսական զորքերի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով չպետք է անհանգստացնի այլ պետություններին, քանի որ դա նրանց ոչ մի կերպ չի սպառնում:

Եվրախորհրդարանում ելույթ ունենալով Ուկրաինայի Պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտարել էր, որ ուկրաինական սահմանների երկայնքով կենտրոնացված է 110 հազար ռուսական զորք: Վաշինգտոնը հայտարարել է, որ զորքերի առավելագույն քանակը կենտրոնացած է սահմանի ռուսական կողմում 2014 թվականից ի վեր, երբ Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտության ամենասուր փուլն էր:

Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սահմանին զորքերի թվի կրճատումը «համամասնորեն նվազեցնում է լարվածությունը»: «Ուկրաինան միշտ զգոն է, բայց ողջունում է ռազմական ներկայությունը թուլացնելու և Դոնբասում իրավիճակը լիցքաթափելու ցանկացած քայլ: Ուկրաինան խաղաղություն է ցանկանում: Շնորհակալություն միջազգային գործընկերներին աջակցության համար», - գրել է նա Twitter- ում:

Զելենսկին ավելի վաղ Պուտինին առաջարկել էր Դոնբասի հարցով հանդիպել հակամարտության գոտու ցանկացած կետում: Վլադիմիր Պուտինը մերժել էր Ուկրաինայի նախագահի այս առաջարկը `նշելով, որ Զելենսկին պետք է քննարկի Ուկրաինայի արեւելքի ապագան բացառապես այսպես կոչված Լուգանսկի ու Դոնեցկի ինքնավար հանրապետությունների  ղեկավարների հետ: Իսկ ուկրաինա-ռուսական հարաբերությունների քննարկման համար, ըստ Պուտինի պատասխանի, ինքը պատրաստ է Մոսկվայում հյուրընկալել իր ուկրաինացի գործընկերոջը:

Այսպիսով, ՌԴ նախագահը մեկ անգամ ևս հասկացրել էր, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Դոնբասում, Ուկրաինայի ներքին գործն է: Սա նշանակում է, որ Զeելենսկին երբեք չի հանդիպի Պուտինի հետ Դոնբասում, չնայած վերջին յոթ տարիներին Կրեմլն է հենց վերահսկում իրավիճակը Ուկրաինայի արեւելքում գտնվող ինքնահռչակ հանրապետություններում:

Վերջին երկու ամիսների ընթացքում Ուկրաինայի նախագահը ապարդյուն փորձեր էր անում շփվել իր ռուս գործընկերոջ հետ: Ըստ Զելենսկու, դեռ մարտ ամսին, Դոնբասում 4 զինծառայողների մահից հետո, նա Պուտինի հետ հեռախոսազրույցի հայտ էր ուղարկել: Բայց Կրեմլից արձագանք էր եղել: Դմիտրի Պեսկովը հերքել է ուկրաինական կողմի խնդրանքի բուն փաստը ՝ ակնարկելով, որ Զելենսկին պարզապես փորձում է այս փաստը շահարկել Ուկրաինայի արեւմտյան գործընկերների մոտ:

Պուտինի հետ հեռախոսազրույցի փոխարեն Զելենսկին  բախվել էր ուկրաինական պետության սահմանների մոտ ռուսական բանակի զորավարժություններին, որոնք, ըստ նրա, սահմանային իրավիճակը ապակայունացնելու փորձեր էին:

Տպել
1805 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել