Մանկապարտեզը հիմնանորոգվելու է, 160 սաներն այդ ընթացքում կմնան առանց նախադպրոցական կրթության. ծնողների բողոքի ցույցը

Երեւանի Արաբկիր վարչական շրջանի համար 22 «Թիթեռնիկ» մանկապարտեզում սույն թվականի մայիսի 3-ից հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, եւ հաստատության դռները փակվելու են 18 ամսով։ Այդ պատճառով, ինչպես ծնողներն են պնդում, ավելի քան 160 երեխա մնալու է առանց նախադպրոցական կրթության, աշխատակիցներն էլ մատնվելու են հարկադիր պարապուրդի: Ծնողները, ինչպես նաև մանկապարտեզի աշխատակիցները, այդ ամենի մասին իմացել են ընդամենը երեք օր առաջ։

Ծնողների խոսքով՝ իրենց նախապես ասել են, որ մանկապարտեզը նորոգվելու է, բայց չեն ասել, որ այն հիմնովին է լինելու եւ փակվելու է: Եվ այս դեպքում չեն առաջարկել որեւէ այլընտրանք, միայն ասել են՝ «Գնացեք, դուք Ձեր գլխի ճարը տեսեք»:

Քաղաքապետարանի մոտ բողոքի ցույց անող ծնողների պահանջը կա՛մ տարածք հատկացնելն էր, որ մանկապարտեզի կոլեկտիվը երեխաների հետ տեղափոխվի այդ տարածք եւ շարունակի իր գործունեությունը, կա՛մ՝ երեխաներին տեղավորել վարչական շրջանի այլ մանկապարտեզներում:

«Մեր վարչական շրջանում իրար մոտ կա երկու մանկապարտեզ եւ երկուսն էլ կրկին հիմնանորոգման մեջ են: Մենք կողմ ենք նորոգմանը, բայց ցանկացած լավ գործ խրախուսելի է այն դեպքում, երբ տուժող կողմ չկա: Այս դեպքում տուժողը ազգի կորիզն է՝ երեխաները, քանի որ գտնվում են նախադպրոցական տարիքում, որովհետեւ նրանց պետք է շփումը, կոլեկտիվում ադապտացվելը: Համաձայն եմ ՝ վերանորոգումը լավ բան է, հաջորդ սերունդները ավելի բարեկարգ մանկապարտեզներ կհաճախեն, բայց ոչ մեր երեխաների տուժելու հաշվին»,- նշեց ծնողներից մեկը:

Վրդովված ծնողներին քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանը ներկայացրեց, որ մանկապարտեզներում երեխաների թվի հետ կապված սահմանափակման պատճառով երեխաներին դեռ չեն կարող տեղավորել այլ մանկապարտեզներում: Քաղաքապետարանն արդեն երեք շաբաթ է, ինչ սպասում է Առողջապահության նախարարության կողմից ուղարկվող փաստաթղթին, որում կնշվի, որ մանկապարտեզների խմբերը կարող են ընդլայնվել: Եվ ըստ այդմ էլ՝ իրենք կկարողանան կազմակերպել երեխաների տեղափոխության հարցը այլ մանկապարտեզներ:

Ծնողները, սակայն, աշխատակցից պահանջում էին կոնկրետ պատասխան՝ երեխաներին ուր տանել երկուշաբթի օրը, սակայն Կարեն Սարգսյանը նշեց, որ կոնկրետ պատասխան հիմա չի կարող տալ.

«Երբ առողջապահության նախարարության կողմից հրահանգ լինի, որ մանկապարտեզների խմբերը կարող են ընդլայնվել, այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք երեխաներին տեղավորել վարչական շրջանի այլ մանկապարտեզներ: Մենք երեք շաբաթ այդ փաստաթղթին ենք սպասում, ամեն օր դիմում ենք նախարարություն, նույնիսկ շինարարությունն այդ  պատճառով մեկ ամիս հետաձգել ենք»,- ասաց նա,- ապա պատասխանելով ծնողների այն հարցին՝ թե եթե ստանան պաշտոնական փաստաթուղթը, լուծումը ե՞րբ կտրվի, ասաց, որ՝ անմիջապես.

«Հենց մենք այդ փաստաթուղթը ունենանք, մեկ ժամ հետո այդ գործողությունը կկազմակերպվի»:

Ծնողները բազմաթիվ հարցեր հնչեցրին, այդ թվում նշելով, որ թաղապետարանից իրենց տեղեկացրել են, որ նույնիսկ այլ մանկապարտեզներում տեղավորվելու դեպքում՝ առաջնահերթությունն իրենց երեխաներին չի տրվելու, այլ այն երեխաներին, որոնք հերթագրված են եւ սպասում են մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին:

Քաղաքապետարանի աշխատակիցը վստահեցրեց, որ այդպես չէ, իրենք հաշվարկ են կատարել, որի արդյունքում՝ այն ծնողների երեխաները, որոնց երեխաները արդեն իսկ հաճախում են, իրենց տրվելու են առաջնահերթություններ:

Ծնողներն առաջարկեցին քննարկել նաեւ այն տարբերակը, որ մի փոքր էլ երկարաձգել հիմնանորոգման ժամկետը, մինչեւ հստակ որեւէ որոշում ունենալը: Նրանք իրենց ստորագրություններն ու խնդրանք-պահանջը փոխանցեցին քաղաքապետարանի աշխատակցին, որը խոստացավ օրվա ընթացքում հնարավորինս շուտ որեւէ լուծում գտնել եւ կապվել նրանց հետ:

Հանդիպումից, սակայն, ծնողներն այդքան էլ գոհ չէին: Նրանց խոսքով ՝ գրեթե նույն պատասխանն իրենց տվել էին նաեւ հեռախոսով, եւ դեռ հարցական է մնացել այն պատասխանը՝ երկուշաբթի օրը ուր պետք է տանեն իրենց երեխաներին:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է որոշվել հիմնանորոգումը ամբողջովին կատարել, այլ ոչ թե, օրինակ՝ մաս-մաս, որին նա պատասխանեց, որ որոշումը կայացնելիս հաշվարկվել են բոլոր հնարավոր տարբերակները եւ ընդունվել է օպտիմալ տարբերակը:Իսկ մանկապարտեզի կեսը վերանորոգելու ժամանակ եւս կլիներ երեխաներին տեղավորելու խնդիր: Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը վերջին երկու-երեք տարիների ընթացքում ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում նախադպրոցական կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ շենքային պայմանների բարելավման միջոցով:

«Համայնքային ենթակայության  մանկապարտեզների զգալի մասը սովետական տարիներից, այսինքն՝ իրենց կառուցումից ի վեր, չեն հիմնանորոգվել, նախորդ տարիներին շատ ժամանակ կոսմետիկ վերանորոգումներ են եղել, որոնք շենքային պայմանների բարելավման վրա էական ազդեցություն չեն թողել, առավել եւս հարցը առանցքային կարեւորություն ունի երեխաների անվտանգության տեսանկյունից: Քաղաքապետարանը բնականաբար չի կարող ժամանակ կորցնել եւ համայնքային միջոցների ներածին չափով, նաեւ միջազգային գործընկերների շատ նկատելի աջակցությամբ խոշորածավալ հիմնանորոգման աշխատանքներ են արվում: Ինչպես վերջերս  քաղաքապետը նշեց՝ անցած տարի 12 մանկապարտեզ է հիմնանորոգվել եւ շահագործման հանձնվել, այս պահի դրությամբ հիմնանորոգվում է 23 մանկապարտեզ:

Եվ բնականաբար, այդ նորոգման աշխատանքները, որի նպատակը երեխայի լավագույն շահն է, որոշակի անհարմարություններ են ստեղծում առանց այդ էլ հերթագրման հետ կապված պրոբլեմատիկ հարցում»,- ասաց նա, ապա հավելեց, որ հայցում է  ծնողների ներողամտությունը, սակայն կարծում է՝ նպատակը լիովին արդարացնում է այդ անհարմարությունը:

«Մենք խոսում ենք 160 երեխայի մասին, բայց Երեւանում շուրջ 10 հազար երեխա կա, որ դուրս են մնացել նախադպրոցական կրթությունից կամ հերթի մեջ սպասում են, եւ բնականաբար ցանկացած ծնողի, ցանկացած երեխայի խնդիրը շատ թե քիչ հավասար չափով կարեւոր է: Քաղաքապետարանը նաեւ այլ կառույցների համագործակցությամբ փորձում է այնպես անել, որ բոլոր մանկապարտեզներում հերթագրված երեխաները կարողանան հաճախել այնտեղ: Իսկ ծնողների դիմումը, որ այսօր փոխանցվեց, կքննարկվի եւ ինչ-որ համապատասխան որոշում կկայացվի»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
2244 դիտում

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ