Ոչ ոք չի կարող խլել մեզնից մեր երազանքը․ Խոակին Կապառոսը Marca-ին պատմել է Հայաստանի մասին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել իսպանական հեղինակավոր Marca պարբերականին, որտեղ պատմել է, թե ինչպես գլխավորեց Հայաստանի հավաքականը, ինչ նշանակության ունեն հավաքականի վերջին հաջողություններն ամբողջ հայ ազգի համար։

Ինչպես գլխավորեց Հայաստանի հավաքականը 

«Սևիլյայի» հետ երկուսուկես տարվա պայմանագիր ունեի, երբ Խինես Մելենդեսը՝ այն ժամանակվա ՀՖՖ տեխնիկական տնօրենը, որն իմ ուսուցիչն էր «Ալբասետեում», կապ հաստատեց ինձ հետ։ Փետրվարի 14-ին Մադրիդում հանդիպեց ՀՖՖ նախագահին (Արմեն Մելիքբեկյանին -խմբ․): Օգնականիս՝ Լուչիին, որի հետ աշխատել եմ 18 տարի, ասացի՝ ես հավանում եմ այս առաջարկը։ Նույնիսկ նրանք, ովքեր ինձ լավ են ճանաչում, զարմացած էին, որ ընդունել եմ առաջարկը։ Բայց ինձ նոր մարտահրավեր էր պետք, և ես չսխալվեցի։ Հավանում եմ իմ աշխատանքը, քանի որ մենք լավ թիմ ենք կազմել․ հավաքականում աշխատում եմ նաև ֆիզպատրաստության մարզիչներ Խավյեր Մինյանոյի և Պաբլո Լյանեսի հետ, ինչպես նաև տեխնիկական անձնակազմի հետ։

Կորոնավիրուսով պայմանավորված՝ սկզբնական դժվարությունների և դրանք հաղթահարելու մասին

Երբ ժամանեցի Երևան, վիճակն արդեն բավականին բարդ էր։ Պետք էր վերադառնալ Իսպանիա, այլ ելք չկար։ Բայց անընդհատ կապի մեջ էինք ֆեդերացիայի հետ, խնդրեցինք ազգային հավաքականի վերջին հանդիպումների տեսագրությունները, ինքներս տեսանյութեր պատրաստեցինք յուրաքանչյուր խաղացողի վերաբերյալ։ Մայիսին վերադարձանք, խաղացողների մասին արդեն բավականին տեղեկություններ ունեինք։ Մինչդեռ պայմանագիր կնքելու պահին միայն Հենրիխ Մխիթարյանի մասին գիտեինք։

Երևանի, ՀՖՖ-ի և երիտասարդ ֆուտբոլիստների մասին

Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի պայմանները հիասքանչ են։ 10 խաղադաշտ, երկուսը՝ արհեստական խոտածածկով, խոտածածկերը՝ լավ վիճակում, մարզադահլիճ, 4 կամ 5 աստղանի հյուրանոց, ճաշարան, լողավազան։ Այնտեղ իմ սենյակն ունեմ, բայց բնակվում եմ Երևանի կենտրոնում։ Առավոտյան 9։30-ին վարորդը և թարգմանիչը գալիս են իմ հետևից։ Հարմարվել եմ, թեև շատ բան չեմ կարողացել անել սահմանափակումների պատճառով։ Գրկաբաց քաղաք է, ռուսական ազդեցությունը շատ է, մեկ միլիոնից ավելի մարդ է ապրում այնտեղ, և այնտեղ շատ լավ գինիներ կան։ Ասում են՝ գինիների հայրենիքը հենց Հայաստանն է։

ՀՖՖ նախագահը մեծ աշխատանք է կատարում՝ լուծելով արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների երկքաղաքացիության հարցը։ Թարմացնում ենք ազգային հավաքականի կազմը, օրինակ՝ Ռումինիայի հետ խաղում 20-ամյա և 21-ամյա ֆուտբոլիստներ իրենց նորամուտը նշեցին։ Անուններ չեմ տա։ Խնդիրն այն է, որ եթե 3-4 անուն տամ, 5-րդը կնեղանա, որ իր անունը չեմ տվել։

Իսպանացիներին հատկապես հետաքրքիր էր Հայաստանի հավաքականի իսպանախոս ֆուտբոլիստը․ Նորբերտո Բրիասկոյի մասին

Նորբերտո Բրիասկոն հանդես է գալիս արգենտինական «Ուրականում» և մեծ հաճույքով է միանում ազգային հավաքականին։ Ցեղասպանության պատճառով Արգենտինայում հայկական մեծ սփյուռք կա։

Երիտասարդ տաղանդներին գտնելու մասին

Բոլոր ակումբներում, որտեղ աշխատել եմ, գտել եմ տաղանդների։ Բոլոր տեղերում առաջին հերթին մարզադպրոցի տնօրենին եմ հանդիպել, որի ընթացքում պարզել եմ, թե ովքեր են ամենատաղանդավորներն ակադեմիայում։ Սովորաբար երեքշաբթի օրերին այդ տղաներին էի մարզում։ «Սևիլյայում», «Դեպորտիվոյում», «Ատլետիկում», «Լևանտեում»․․․ Երբեմն կարող է մարզվեինք «Սանչես Պիսխուանում» (Կապառոսի համար հարազատ «Սևիլյա» ակումբի մարզադաշտը), երբեմն՝ հին «Սան Մամեսում» (Բիլբաոյի «Ատլետիկի» մարզադաշտը)։ Նրանց ասում էի, որ կարող եք երկու-երեք տարի հետո այս հանդերձարաններում լինել, եթե հավատաք դրան։

Հայերենի և հայրենասիրության ուժի մասին

Հայերեն բառեր գրեթե չգիտեմ, շատ բարդ լեզու է։ Բայց փոխարենը ֆանտաստիկ թարգմանիչ ունեմ։ Ազգային հավաքականում խոսում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, բայց, անկեղծ ասած, ժեստերի լեզուն շատ դեպքերում ավելի շատ բան է ասում։ Լավ արդյունքներն ավելի են հեշտացնում շփումը։ Իրար հետ էմոցիոնալ պահեր ենք ապրել, արտասվել․․․ Մենք ուժեղ թիմ ենք։ Ֆուտբոլն այստեղ ոչ միայն խաղ է, այլև հոգեբանական, էմոցիոնալ և հայրենասիրական ուժ։ Ֆուտբոլիստները հնարավորություն ունեն ժպիտ պարգևել իրենց հայրենիքին։

Այն մասին, թե որն է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը վերականգնելու լավագույն մեթոդը․

Ֆուտբոլիստների ուժերը վերականգնելու համար միշտ էլ ավանդական մեթոդներ եմ կիրառել․ տարբեր վիտամիններ, կազմի ռոտացիա, համապատասխան մասնագետներ մարզչական շտաբում։ Բայց այստեղ ֆուտբոլիստների 95 տոկոսը պետք է անփոփոխ խաղա, շատ ընտրություն չկա։ Նրանք գիտեն այդ մասին և ապացուցում են, որ դրական էմոցիաների շնորհիվ վերականգնվելն ավելի հեշտ է, քանի բժշկության։ Յուրաքանչյուրի հետ առանձին զրուցել եմ, որպեսզի հասկանամ՝ ինչպես են իրենց զգում, ու նրանք ասում էին՝ «Միստեր, 100 տոկոսով պատրաստ եմ»։ Համոզված եմ, որ հետագայում, երբ նրանք միանում են իրենց ակումբներին, վարձահատույց են լինում դրա համար։

Արցախյան երկրորդ պատերազմի և հայ ժողովրդի ապրումների մասին

Ես այնտեղ էի, երբ պատերազմն ավարտվեց պարտությամբ, ժողովուրդն արտասվում էր։ Երիտասարդներն ուզում էին պաշտպանել իրենց երկիրը, դա ինձ շատ է հուզել։ Մենք դա օգտագործում էինք՝ խաղացողներին մոտիվացնելու համար։ Բարեբախտաբար, իմ խաղացողներից ոչ մեկին չէին տարել առաջնագիծ, թեև ազգային առաջնության և ցածր լիգաների ֆուտբոլիստներից ու մրցավարներից ոմանք մեկնել էին։ 

Կորոնավիրուսի և պատվաստման մասին

Կարծում եմ՝ շատ բաներ արդեն կարգավորվում են։ Քաղաքում անցուդարձ կա, ռեստորաններում ազատ տեղեր չեն լինում, երկիրը պատերազմից հետո փորձում է դուրս գալ տնտեսական ճգնաժամից։ Բոլորս զգուշավոր ենք, որպեսզի չվարակվենք։ Շրջապատում գրեթե բոլորը՝ դարպասապահների մարզիչը, ֆիզպատրաստության մարզիչը, ՀՖՖ նախագահն էլ կորոնավիրուսի դրական թեստ հանձնել են։ Ես՝ ոչ։ Արդեն պատվաստվել եմ ռուսական պատվաստանյութով։ Շուտով կստանամ երկրորդ դոզան։

Հունիսին կայանալիք Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումների մասին

Մեզ համար ընկերական հանդիպումներ գոյություն չունեն։ Մենք պետք է շարունակենք ճանաչում ձեռք բերել։ 

Եթե «Սանչես Պիսխուան»  մարզադաշտում տեղի ունենար Իսպանիա - Հայաստան հանդիպում

Կուզենայի, որ նման հանդիպում Դոհայում լիներ՝ Քաթարում։ Այ դա իսկական հիթ կլիներ (նկատի ունի այն, որ 2022թ․-ի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Քաթարում -խմբ․)

Ընտրական խմբում առաջին հորիզոնականի մասին

Երազկոտ մարդիկ երազում են։ Իսկ մենք պրոֆեսիոնալ ենք, մեր ոտքերը չպետք է կտրվեն հատակից։ Համոզված եմ, որ շատ բարդ է լինելու, բայց ճակատագրի բերումով դեռ շատ ամիսներ կան մինչև հաջորդ պաշտոնական հանդիպումները։ Ու մինչ այդ հայ ժողովուրդը կարող է վայելել առաջին հորիզոնականը։

Վերջին հաջողությունների գլխավոր հերոսը լինելու մասին

Հերո՞ս։ Դիմեք, ինչպես կցանկանաք, բայց մենք բոլորս ենք հերոս։ Հայ ժողովուրդը տարբեր պատճառներով երկար ժամանակ չէր ժպտացել, մենք նրան տվեցինք այդ հնարավորությունը։

Հավաքականի հաջորդ երկու պաշտոնական խաղերի մասին (Մակեդոնիայի դեմ՝ առանց երեք առաջատար խաղացողների և Գերմանիայի դեմ)

Կպայքարենք։ Ոչ ոք չի կարող խլել մեզնից մեր երազանքը։

Տպել
1519 դիտում

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի