Մոուրինյուն նորից կդառնա Մխիթարյանի մարզիչը, եթե Հենրիխը ամռանը չհեռանա «Ռոմայից»

Իտալական «Ռոման» մայիսի 4-ին երկու հայտարարություն տարածեց՝ մարզչական փոփոխությունների վերաբերյալ։

Նախ հայտարարվեց, որ թիմի պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Այնուհետև հայտնի դարձավ, որ իտալական ակումբը գլխավորելու է մեկ այլ պորտուգալացի մարզիչ՝ հանրահայտ Ժոզե Մոուրինյուն։ Վերջինս նախկինում մարզել է պորտուգալական «Պորտուն», անգլիական «Չելսին» (երկու անգամ), իտալական «Ինտերը», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»։ «Պորտուն» և «Ինտերը» Մոուրինյուի գլխավորությամբ նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր։ Բացի այդ, նրա գլխավորած թիմերը տարբեր տարիների դարձել են Պորտուգալիայի, Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի չեմպիոններ։

Հիշեցնենք, որ «Ռոմայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռոմայի» կազմում մասնակցել է Իտալիայի առաջնության 30 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդ որում, բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները Մխիթարյանը կատարել է մինչև մարտի 7-ը, երբ վնասվածք ստացավ ու չկարողացավ հանդես գալ մոտ մեկ ամիս։ «Ռոման» ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է 7-րդ տեղը, ընդ որում, չի կարողանում հաղթել վերջին 4 հանդիպումներում։ Բացի այդ, թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, որի առաջին խաղում 2-6 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հենց վերջին անհաջողությունների պատճառով էլ ակումբի ղեկավարությունը որոշել է մրցաշրջանից հետո դադարեցնել համագործակցությունը Ֆոնսեկայի հետ։

Մխիթարյանը նախկինում արդեն հանդես է եկել Մոուրինյուի գլխավորությամբ։ 2016-2018թթ․-ին նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», որն այդ ժամանակ մարզում էր հենց Մոուրինյուն։ 2016/17 մրցաշրջանում Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում նվաճել է Եվրոպայի լիգայի և Անգլիական լիգայի գավաթները, ընդ որում, Եվրոպայի լիգայի «Այաքսի» հետ եզրափակիչ խաղում դարձել է գոլի հեղինակ։ Սակայն 2017/18 մրցաշրջանում ֆուտբոլիստի և մարզչի հարաբերությունները լարված էին․ Մոուրինյուն ոչ միշտ էր ընդգրկում Մխիթարյանին հիմնական կազմում, ինչի հետևանքով էլ Հենրիխը մրցաշրջանի կեսից տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։ Մարզչի հետ լարված հարաբերությունների մասին հետագա հարցազրույցներում պատմել է նաև ինքը ֆուտբոլիստը։

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Մխիթարյանն ու Մոուրինյուն նորից կհամագործակցե՞ն իրար հետ, թե՞ ոչ։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, և կողմերը դեռ նոր համաձայնագիր չեն կնքել։ Ընդ որում, «Ռոման» դեմ չէ շարունակել համագործակցությունը, սակայն ֆուտբոլիստը դեռ չի շտապում որոշում կայացնել։ Խոսակցություններ կան նաև, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական առաջատար ակումբներից մեկը՝ Թուրինի «Յուվենտուսը»։

Տպել
1198 դիտում

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին