2020 թվականին Հայաստանում կառուցվել է այնքան ճանապարհ, ինչքան Քոչարյանի կառավարման 10 տարիներին. Պապոյան

Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին կառուցված տնտեսության ամենաբնորոշ հետեւանքը 2009 թվականի շուրջ 15 տոկոս տնտեսական անկումն էր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը:

Կիրակի օրը Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե իրենք առաջարկում են «աշխատող երկրի» կոնցեպտ, որից երկիրը վերածելու են շինհրապարակի: Նա խոսել է ամեն տարի տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծելու մասին: Իսկ ներկա իշխանության տնտեսական քաղաքականությանն անդրադառնալով՝ ասել է, թե այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, արտաքին պարտքը, իսկ ներդրումները գրեթե զրոյացել են։

Թե որքանով են Քոչարյանի «խոստումները» իրականանալի եւ համապատասխան արդի տնտեսության մոդելներին, պարզել ենք Գեւորգ Պապոյանի հետ զրույցում:

- Պարոն Պապոյան, ինչպե՞ս կմեկնաբանեք երկիրը շինհրապարակի վերածելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:

- Հայաստանն արդեն իսկ վերածված է շինհրապարակի: Եթե նկատել եք, Երեւանում եւ այլ մարզերում հիմա շուրջբոլորը շինարարություն է, եւ հարյուրավոր նախագծեր կան, որոնք հիմա նախագծահաշվարկային տարբեր փուլերում են, ու դրանք հաստատվելուց հետո հարյուրավոր նոր շենքեր են կառուցվելու: Այստեղ կարեւոր է, որ այդ պրոցեսը տեղի է ունենում հետեւյալ կերպ. մարդկանց իրենց տներից չեն հանում, շպրտում դուրս եւ նոր շենքը դրա տեղը կառուցում: Ամեն ինչ տեղի է ունենում քաղաքակիրթ եւ օրինական ձեւով, որտեղ բոլորի շահերը պաշտպանված են:

- Ըստ ձեզ՝ հնարավո՞ր է ամեն տարի տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծել:

- Մենք դա արդեն իսկ անում ենք: 2018 թ. մարտ ամսվա համեմատ 2021 թ. մարտին աշխատատեղերն աճել են 85 հազար 500-ով: Այսինքն՝ 3 տարում 85 հազար 500 նոր աշխատատեղ է հարկային մարմինների կողմից արձանագրվել, ինչը 16 տոկոսով ավելի է 2018-ի մարտի համեմատ: Վճարված աշխատավարձը 38 մլրդ դրամով կամ շուրջ 40 տոկոսով 3 տարում աճել է: Ընդ որում, այս ընթացքում եղել է պատերազմ, կորոնավիրուս: Սրանք փաստացի ցուցանիշներ են: Ես չգիտեմ՝ ինչի մասին են իրենք խոսում, բայց մենք իրենց նշած ցուցանիշներից շատ ավելին ենք ապահովում:

- Քոչարյանի կառավարման 10 տարիներին այդպիսի պայմաններ ստեղծվե՞լ են: 

- Կորոնավիրուսի ժամանակ աշխարհի տնտեսությունը 2.5 անգամ ավելի մեծ անկում է ապրել, քան 2009 թվականին: Բայց Քոչարյանի կառուցած տնտեսությունը 2009-ի այդ փոքրիկ ճգնաժամի ժամանակ աշխարհում 2-րդ ամենամեծ անկումն է գրանցել (Ուկրաինայից հետո) գրեթե 15 տոկոսով: Սա պայմանավորված է նրանով, որ այն ժամանակ տնտեսական աճի տակ «շինարարական փուչիկ» կար, ինչպես բնորոշում էր Տիգրան Սարգսյանը, եւ ամեն ինչ շատ արագ պայթեց: Տնտեսության կառուցվածքում շինարարության ծավալը հասել էր գրեթե 30 տոկոսի: Ոչ ներառական տնտեսական աճի դեպքում, բնականաբար, ցանկացած արտաքին ճնշման ժամանակ տնտեսությունն ուղղակի փլուզվում է: Հետեւաբար խոսել այն ժամանակվա ինչ-որ հաջողությունների մասին, ես ուղղակի տեղին չէի համարի:  

Բայց այս ճգնաժամին, որը 2-ից 2.5 անգամ աշխարհի տնտեսության համար ավելի խոր եւ դաժան հետեւանքներ ուներ, Հայաստանի տնտեսությունը գրանցել է ընդամենը 7.5 տոկոս անկում, որն աշխարհում տարածված ցուցանիշ է: Բազմաթիվ երկրներ կան, որոնք շատ ավելի բարձր տնտեսական անկում են գրանցել:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Քոչարյանի այն հայտարարությունը, թե ձեր իշխանության օրոք աճել է աղքատությունը, արտաքին պարտքը, ներդրումները գրեթե զրոյացել են:

- Դրանք պոպուլիստական հայտարարություններ են. աղքատությունը չի աճել, սա փաստ է: Արտաքին պարտքի որոշակի աճ կա, բայց այն բոլոր ժամանակներում էլ աճել է, այդ թվում՝ իր ժամանակ: Ինչ վերաբերում է ներդրումներին, սրա հետ նույնպես համաձայն չեմ: Մենք 2019-ին ներդրումների աճ ենք ունեցել, իսկ 2020 թ. ընդհանրապես աշխարհի 95 տոկոսից ավելի երկրներում ներդրումները չեն աճել, անգամ պակասել են: Բայց մի կարեւոր բան ասեմ. պետությունը 2018-ից հետո ավելի քան 500 մլն դոլարի կուտակված պարտք է վերադարձրել բիզնեսին, որը գոյացել էր նաեւ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում: Սա ամենակարեւոր ցուցիչներից է, երբ պետությունը իր պարտավորությունը բիզնեսի հանդեպ կատարում է:

- Ըստ ձեզ՝ որքանո՞վ են համեմատելի ներկա իշխանության 3 տարվա եւ Քոչարյանի ղեկավարման 10 տարվա տնտեսական վիճակները:

- Համեմատության եզրեր չկան: Մի հասարակ օրինակ բերեմ՝ 1998-2008 թթ. Հայաստանում 570 կմ ասֆալտապատում է իրականացվել: Մեր իշխանության ժամանակ 2020 թվականին միայն այդքան ասֆալտապատում է իրականացվել: Այսինքն՝ 1 տարում՝ 2020 թվականի կորոնավիրուսի ժամանակ, Հայաստանում կառուցվել է այնքան ճանապարհ, ինչքան մի ամբողջ տասնամյակում:

- Որպես տնտեսագետ՝ ի՞նչ եք կարծում՝ հանրահավաքային հարթակից գիտելիքահեն եւ զարգացող տնտեսության մասին խոսքերը դարձյալ այնպիսի տնտեսական կառուցվածքների մասի՞ն են, որ հեշտությամբ փշրվում են, ինչպես, օրինակ, 2009-ին:

- Փաստացի այն տնտեսական համակարգը, որը ստեղծվել էր Քոչարյանի կառավարման տարիներին, ոչ միայն գիտելիքահեն չէր, այլեւ, ըստ էության, այնպիսին էր, որ մի թեթեւ ցնցման դեպքում ուղղակի ջարդուփշուր եղավ: Այդ հայտարարությունները նույն տեղն են տանում, ինչ նախկինում էր:

Շինարարության ծավալները հիմա էլ են շատ բարձր, բայց ի տարբերություն Քոչարյանի ժամանակահատվածի՝ այդ ծավալները տնտեսության մեջ փոքրացել են, որովհետեւ ամբողջական տնտեսությունն է աճել այդ ժամանակաշրջանի համեմատ:

Գիտելիքահեն տնտեսությունը համահունչ է աշխարհին: Ես մարտ ամսին գիտեի, որ կունենանք տնտեսական ակտիվության աճ, եւ այդպես էլ եղավ: Հիմա կանխատեսում եմ, որ ապրիլին կունենանք շատ բարձր՝ ընդհուպ երկնիշ տնտեսական աճ, եւ կարծում եմ՝ դա էլ տեղի կունենա: Երբ դու գիտելիքահեն տնտեսություն ես կառուցում, քո երկիրը աշխարհի տնտեսության տրամաբանությանը զուգահեռ առաջ է շարժվում, ինչպես հիմա է:

- Այսինքն՝ Քոչարյանը տնտեսությունը շինարարության եւ հանքարդյունաբերության հիման վրա՞ է պատկերացնում, ինչպես իր կառավարման ժամանակ:

- Ենթադրում եմ, որովհետեւ պատկերացումների շրջանակը կարծես թե չի փոխվել:

- Պարոն Պապոյան, ձեր կարծիքով՝ հանրությունը տնտեսական առումով ի՞նչ սպասելիքներ ունի:

- Մարդիկ ուզում են երկրում ապագա տեսնել, եւ մենք մեր նախընտրական ծրագրում այդ ապագայի մասին ենք խոսելու: Այդ ապագան կոնկրետ նկարագրելու ենք՝ կոնկրետ բովանդակությամբ, կոնկրետ ցուցանիշներով ու թվերով:

Տպել
3171 դիտում

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից