Ժողովրդի կամքի արտահայտման ոտնահարման ցանկացած փորձ արժանանալու է ամենախիստ արձագանքի. Լիլիթ Մակունց

Ինչո՞ւ ենք գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և ինչու«Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի ընտրության քվեարկությանը եղավ ձեռնպահ:

Այս և այլ հարցերին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ելույթի իր խոսքում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև երկրում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը քաղաքական մեծամասնությունը գտել է հենց ընտրությունների տեսքով: Ընդ որում այն պարագայում, երբ քաղաքական դաշտում մեծամասնությունը գտնում է, որ դրա կարիքը չկա»:

Խոսում եք ընդդիմության նկատմամբ քաղաքական ճնշումներից, նկատի ունեմ «Լուսավոր Հայաստանին». մի փորձեք հալածյալի կերպար ստանձնել, որովհետև արժեքային մակարդակում դա դեմ է մեր սկզբունքներին: Եվ չունենք ոչ դա անելու ցանկություն, ոչ նպատակ»,-ասաց Մակունցը:

Ըստ Լիլիթ Մակունցի, խորհրդարանի արձակումն առիթ է, որ շնորհակալություն հայտնի խորհրդարանական ընդդիմությանը, չնայած այն հանգամանքին, որ ունեցել են բովանդակային տարաձայնություններ՝ նույն խնդրի լուծումը գտնելու համար:

Շնորհակալություն նաև  «Իմ քայլը» խմբակցությանը, որովհետև հատկապես վերջին ամիսներին՝ պատերազմից հետո, խմբակցությունը քաջ գիտակցել է այն պատասխանատվությունը, որը կրել է երկրում կայունություն ապահովելու և երկիրն անցնցում պահելու, կամք է դրսևորել հարթ, բայց դժվարություններով այսօրվա հանգրվանին հասցնելու համար:

«Սա հեշտ չի եղել, հաշվի առնելով այն ահռելի ճնշումները, որոնք եղել են թիմի նկատմամբ հավաքական առումով, և անհատապես յուրաքանչյուր պատգամավորի նկատմամբ»,-շեշտեղ խմբակցության ղեկավարը:

Շնորհակալության ամենամեծ բաժինը ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին հասավ:

«Որովհետև այս ընթացքում որտեղ պետք է քննադատել եք, որտեղ պետք է՝ սատարել եք, որտեղ սխալվել ենք, փորձել եք ուղղել մեր սխալները, որովհետև հավատացել եք, որ եթե մեզ քննադատեք, մենք ականջալուր ենք լինելու դրանց, որ եթե ուղղեք՝ մենք կուղղվենք:

Այո, գուցե սխալվել ենք, կամ թերացել որոշ դեպքերում ինպես բոլոր իշխանությունները, բայց մենք մեզ պատվիրակված գլխավոր հանձնառությունը կատարել ենք: Դուք մեզ պահ եք տվել ամենաթանկը՝ ձեր իշխանությունը, որ մենք թույլ չենք տվել ֆիզիկական, բարոյական, ինչպես նաև կյանքի սպառնալիքի ներքո խլել ձեզանից:

Եվ այսօր ենք ձեզ պատկանող իշխանությունը ձեզ ենք վերադարձնում: Որպես ժողովրդի մանդատը կրող քաղականա մեծամասնություն, մենք հաստատակամ ենք ՀՀ-ում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ, օրինակարգ ընտրություններ, և ժողովրդի կամքի արտահայտման ոտնահարման ցանկացած փորձ ու դրսևորում ընտրությունների ընթացքում վստահաբար արժանանալու է ամենախիստ համարժեք արձագանքի»,-ելույթը եզրափակեց Լիլիթ Մակունցը:

Տպել
1059 դիտում

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում