Երկրի հակառակ կողմը (2008-11-29)

20/01/2011 schedule22:09

Սկիզբը` նախորդ համարներում 81. Հայաստանի բույրերը Ինչո՞ւ է աշունը այսքան թախծոտ Հայաստանում։ Ասում են` աշունը ամենուր է թախծոտ։ Բայց ես ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա։ Իսկ Հայաստանում թախիծը բույր ունի, եւ այդ բույրը մեզ հասնում է ամենուր, ամենուր։ Սա փոխաբերություն չէ, սա իրականություն է. մլլացող խաշամից է թախիծը բուրում։ Մի ժամանակ ինձ թվում էր, թե միայն գյուղերի վրա է կախված թախիծի այդ բույրը, որտեղ մարդիկ կրակի են տալիս իրենց ծառերը մերկացրած խաշամը։ Խաշամը դժվար է այրվում, եւ որպես կանոն` կարճ բռնկումից հետո սկսում է մլլալ ու թախիծի բույրով ներկում մթնոլորտը։ Մի ժամանակ գիտեի, թե այսպես միայն գյուղերում է. բայց ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում, Հայաստանը, ողջ Հայաստանը պատվում է մլլացող խաշամի բույրով, թախիծի բույրով։ Հիմա աշուն է, եւ եթե դուք Հայաստանում եք, երեկոյան աղջամուղջին դուրս եկեք պատշգամբ կամ բակ, եւ ձեր մարմինը կլցվի թախիծի բույրով, մլլացող խաշամի բույրով։ Բայց չէ, դա մլլացող խաշամի բույրը չէ, դա թախիծի բույրն է, որ արթնանում է ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում։ Թե չէ` ո՞վ է խաշամ այրում Երեւանի կենտրոնում։ Կամ գուցե խաշամը ինքը մլլո՞ւմ է աշնանային թախիծից։ Մլլացող խաշամը թախիծի բույր ունի։ Սա աշնան բույրն է` Հայաստանի աշնան բույրը։ Հայաստանն ինքը բույր ունի, ավելի ճիշտ` բույրեր։ Երեք մեծ բույրերի համադրում է Հայաստանը, եւ փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս կարող ես ասել` հասա՞ր Հայաստան, թե ՞ դեռ ոչ։ Հայաստանը ճանաչելի կդառնա իր բույրով։ Այդ երեքից մեկը մլլացող խաշամի բույրն է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող։ Սա Հայաստանում ապրող մարդկանց, մեր հոգիների բույրն է։ Սա չի նշանակում, թե Հայաստանում մարդիկ մելամաղձոտ են։ Ուղղակի այստեղ հոգիները, մարդկանց հոգիները հազարամյակներով մլլում են խաշամի նման` երկինքը պատելով թախիծի բույրով։ Եւ ծուխի հետ տարածվող այդ բույրը ջերմության ու եռանդի է վերածվում, միայն երբ բռնկվում է խաշամը։ Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում, երբ բռնկվում է խաշամը։ Հնարավոր չէ մարել այդ կրակը։ Խաշամը երկար, շատ երկար կարող է մլլալ, անասելի երկար։ Բայց երբեմն վերջնականորեն բռնկվելու համար նրան քամի է հարկավոր, մի թեթեւ քամի։ Իսկ մինչ այդ` խաշամը մլլում է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող, եւ թախիծի տարածվող այդ բույրը վկայությունն է այն բանի, որ կրակ կա նրա մեջ, կենդանի է նրա խորքում կրակը։ Եւ այդ կրակի բորբոքումն է, որ մթնոլորտը մաքրում է թախիծի բույրից... Դա, ուրեմն, Հայաստանի առաջին բույրն է` մլլացող խաշամի բույրը։ Հաջորդը` խորովածի բույրն է, որ դարձյալ երեկոյան աղջամուղջին կարելի է զգալ Հայաստանի ցանկացած անկյունում` բնակելի, թե անմարդաբնակ։ Այս բույրով առնականությունը հայտարարում է իր գոյության մասին, գծում է իր սահմանները։ Այսպես բուրում ենք մենք, այսպես բուրում են մեր հայրերն ու որդիները, այդպես բուրում է մեր առնականությունը, մեր խիզախությունը, մեր ուղղամտությունն ու քաջությունը։ Այսպես բուրում են Հայաստանի տղամարդիկ... Հաջորդը` ամենանուրբն ու սիրելին` լավաշի բույրն է, թարմ լավաշի, թոնրատնից դուրս չբերված ու թոնրի մեջ հասունացող լավաշի բույրը։ Սա Հայաստանի կանանց բույրն է. արբունքի ու կանացիության, մայրության ու կանացի սիրո բոլոր դրսեւորումների բույրը։ Այսպես բուրում են մեր մայրերը` մեր հայրերի սիրած կանայք, այսպես բուրում են մեր սիրելի կանայք։ Այսպես բուրում են նաեւ մեր դուստրերը, որ մեր կանանց ու մայրերի պես զավակներ են ծնելու խաշամի պես թախծոտ ու բռնկուն մեր երկրի համար։ Հայաստանում, գիտե՞ք, սերն էլ բույր ունի. սերը բուրում է թարմ լավաշի մեջ փաթաթած տաք խորովածի պես... *** Մենք շարունակում էինք մեր ճամփան Զուրաբի «Pajero» ջիփով։ Ես նստել էի ետեւի նստատեղին, գլուխս ետ գցել ու փակել աչքերս։ Չէի ուզում քնել, չէի ուզում տեսնել Հայաստանը. ես ուզում էի զգալ նրա բույրերը։ Երկինքը լիքն էր խորովածի եւ մլլացող խաշամի բույրով. թախիծը վարակիչ է, առնականությունը` ցուցամոլ։ Լավաշի բույրը ինքնամփոփ ու խոհուն է, հայ կանանց նման. ես չէի կարողանում մթնոլորտում որսալ նրան։ - Լավաշ եմ ուզում,- ի վերջո աչքերս բացելով ասացի ես։ - Հիմա մի տեղ կկանգնենք, կվերցնենք,- հանգիստ ասաց Իմաստուն Ծերուկը։ - Չէ, իսկական լավաշ եմ ուզում, թոնրի լավաշ, տնական լավաշ` հենց նոր թխած։ Իմաստուն Ծերուկը տարակուսած հայացքով նայեց ինձ. - Որտեղից քեզ համար նոր թխած լավաշ ճարեմ էս չոլում,- իր կարծիքով հռետորական հարց հնչեցրեց նա։ - Արեք` ինչ ասեմ, եւ խնդիր չի լինի,- հակադարձեցի ես։ - Ասա, լսում ենք,- սրտնեղեց Ծերուկը։ - Երբ մայրուղուց գյուղ երեւա, կասեք։ - Լիքը գյուղեր անցանք,- ասաց Զուրաբը։ - Դրանք հաշիվ չեն,- նրան հանգստացրի ես։ Ի վերջո, հեռվում ցոլցլացին հերթական գյուղի լույսերը. բայց այն ինձ շատ փոքր թվաց։ Ճանապարհը շարունակում էինք։ Ես ակնդետ նայում էի հեռուներին` փորձելով կռահել, թե որտեղ կարող եմ գտնել այն, ինչ փնտրում եմ։ Ահա եւ տեսա ճամփեզրին փռված հսկայական այդ գյուղը եւ Զուրաբին խնդրեցի մտնել այնտեղ։ Մտանք։ Խնդրեցի ուղղակի մեքենան վարել գյուղի նեղ փողոցներով։ Ծերուկին էլ խնդրեցի առայժմ որեւէ մեկին որեւէ բան չհարցնել։ Փոխարենը` մի փոքր ավելի իջեցրի իմ դռան ապակին, քիթս մոտեցրի ապակու ճեղքին. լավաշը պետք է գտնեի բույրով, միմիայն բույրով։ Ծերուկը համոզված էր, որ անգամ հարցնելով չենք կարողանա գտնել իմ ուզած լավաշը, որովհետեւ ժամը շատ է ուշ լավաշ թխելու համար։ Բայց ես հավատում էի, որ հաջողություն կունենանք, որովհետեւ մի թոնիր վառելով` գյուղի կեսը լավաշ է թխում` մինչեւ ուշ գիշեր։ Գյուղի օդում իսկապես կախված էր լավաշի բույրը, եւ ինձ թվաց, թե դեռ մայրուղում զգացել եմ այն, եւ այդ պատճառով ընտրել հատկապես այս գյուղը։ Ես գտել էի այն գյուղը, որտեղ այդ օրը լավաշ են թխել, բայց ինձ պետք էր այն տունը, որտեղ այդ պահին են լավաշ թխում։ Մեքենան դանդաղ ընթանում էր ծուռումուռ ցանկապատների արանքներով` դարուփոսերից այսուայնկողմ ճոճվելով. - Նապրավը, Զուրաբ, նապրավը,- գրեթե մեքենայորեն ահազանգեցի ես` տաք լավաշի հոտը օդում որսալով։ Զուրաբը թեքվեց դեպի նեղ նրբանցք. ես շարունակում էի հետեւել լավաշի բույրին։ Ի վերջո, այն դարձավ անորոշ` պարուրած լինելով չորսբոլորը։ Զուրաբին խնդրեցի կանգնեցնել մեքենան, ապա Իմաստուն Ծերուկին ասացի, որ եկել է իր գործելու ժամանակը, քանի որ ինքս չեմ կարող իջնել` փնտրտուքը հետիոտն շարունակելու։ Զուրաբի հետ նրանք իջան մեքենայից։ Նրբանցքի երկու կողմերում մի քանի դարպասներ կային. ներս մտան հենց առաջինով։ Քիչ անց դուրս եկան այնտեղից` երրորդ անձի ուղեկցությամբ։ Դա ակնհայտորեն տանտերն էր, ու նրանց շարժուձեւերից հասկացա, որ լավաշը թխվում էր ամենեւին ոչ այդ տանը, եւ ընկերներիս նոր ուղեկիցը գիտեր, թե դա որ տանն է տեղի ունենում։ Եռյակը իմ հսկող հայացքի ներքո հատեց հարեւան դարպասներից մեկի շեմը. նրանք անհետացան տեսադաշտից, եւ ես գիտեի, որ իրենց հետ լավաշ կբերեն` թոնրատնից դեռեւս դուրս չբերված լավաշ։ Նրանց այցը, սակայն, երկարում էր, եւ ես սկսում էի անհանգստանալ։ Ի վերջո, դարպասից դուրս եկան ինչ-որ մարդիկ, հետո նրանք դարձան մարդկանց բավական մեծ խումբ, որի մեջ հատկապես երկուսը ակտիվ հրաժեշտ էին տալիս մնացածներին` այնպիսի շարժուձեւերով, որ ասում էին` անհրաժեշտություն չկա մինչեւ ավտոմեքենա ճանապարհել։ Զուրաբն ու Ծերուկը գալիս էին ժպտադեմ, առաքելությունն իրականացրածի վստահությամբ։ Ծերուկը ձեռքին ծալած լավաշներ էր բռնել, իսկ Զուրաբի ձեռքին մի կտոր պանիր կար. - Հոյակապ մարդիկ էին,- ասաց Ծերուկը։ - Գոնե փողը վերցնեին,- մեքենան նստելով` դժգոհեց Զուրաբը։ Մեքենան արդեն պայթում էր լավաշի բույրից. - Այս լավաշը գին չունի, Զուրաբ ջան, այն հնարավոր չէ գնահատել,- ասացի ես։ Նա ինձ պարզեց պոլիէթիլենի մեջ փաթաթած պանիրը, ես այն դրեցի բեռնախցիկում եւ Իմաստուն Ծերուկի ձեռքից խլեցի լավաշները։ Դրանք տեղավորեցի հենց կողքիս փռած թերթերի վրա, ապա զգուշորեն առանձնացրի երեք լավաշ` մեկը տվեցի Զուրաբին, մյուսը` Իմաստուն Ծերուկին, երրորդը պահեցի ինձ։ Դեմքս թաղեցի լավաշի մեջ. այն բուրում էր զգլխիչ բույրով։ Ես կլանում էի, շնչում էի նրա բույրը, շոշափում էի այն, թաղված էի նրա կանչող նրբության մեջ։ Լավաշը մեղմորեն եւ անշտապ հալվում էր բերանիս մեջ, ես վայելում էի նրա ջերմությունը, հագենում էի նրանով։ Ես երջանիկ էի, դա իմ երջանկության բույրն էր, դա իմ երջանկության համն էր, դա շոշափելի էր դարձնում երջանկության իմ զգացողությունը։ *** Ճանապարհը հոգնեցրել էր բոլորիս, եւ այս ընթացքում առաջին անգամ հետաքրքրվեցի, թե ուր ենք գնում։ Ծերուկը ասաց միայն, որ դա ապահով տեղ է։ Ի վերջո, հայաստանյան չափանիշներով ահագին երկար ճանապարհորդությունից հետո կանգ առանք այդ ապահով տեղում։ Ծերուկը ինքը բացեց դուռը` ապահով տեղի դուռը, եւ վառեց լույսը։ Մենք շտապեցինք փռվել հենց մուտքից երեւացող բազմոցին ու բազկաթոռներին։ Ոչինչ չէինք խոսում։ Որոշ ժամանակ անց Ծերուկը սենյակից դուրս եկավ, ապա վերադարձավ` մեզ տեղյակ պահելու, որ կարող ենք նաեւ լոգանք ընդունել։ Ոչ ես, ոչ Զուրաբը առանձնապես չարձագանքեցինք, չնայած երեւի նա էլ իմ նման դեմ չէր լինի, եթե ինչ-որ մեկը հաներ իր շորերը, եւ իրեն տաներ, դներ տաք ջրով լեցուն լոգարանի մեջ... Իսկ Իմաստուն Ծերուկը նաեւ կատակ անելու ուժ ուներ. - Հեռուստացույցը միացնե՞մ, ուզո՞ւմ ես «Հայլուր» նայել։ Ես այս կատակին միայն թույլ ժպիտով պատասխանելու ուժ ունեցա։ Ի վերջո, երբ մենք արդեն ննջում էինք, Ծերուկը հրահանգեց հասնել անկողիններին ու նորմալ պառկել քնելու։ - Առավոտյան ես ու Զուրաբը Թիֆլիս ենք գնալու,- ի վերջո ասաց նա։ - Ինչու՞,- զարմացա ես։ - Ես` մեքենաս բերելու, Զուրաբը` քեզնից ազատվելու,- պատասխանեց Ծերուկը։ - Շորերս չմոռանաս,- խնդրեցի ես։ Երբ առավոտյան արթնացա, մենակ էի արդեն. Զուրաբն ու Ծերուկը մեկնել էին Թիֆլիս։ Սուրճ պատրաստեցի, թեթեւ երաժշտություն միացրի եւ, սովորությանս համաձայն, մոտեցա գրապահարանին ու երկար շարքերի միջից հանեցի առաջին պատահած գիրքը. Հոմերոսի «Ոդիսականն» էր։

Տպել
667 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը