Երևան
25 °C
Երեկ՝ մայիսի 24-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 07:20-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած, ծակած բազմակի վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի կին:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության աշխատակիցները: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արտաշատ քաղաքի բնակիչ 67-ամյա Անահիտ Հ.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում Անահիտ Հ.-ի հետ վիճաբանել է Արտաշատի բնակիչ 27-ամյա Աշոտ Հ.-ն, որը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անահիտ Հ.-ի մարմնի տարբեր մասերին:
Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Աշոտ Հ.-ին և բերման ենթարկել: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Կայքի տեղեկություններով՝ տուժածը հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախ թոքի վերին բլթի միջանցիկ վնասումով, սրտապարկի և սրտի ձախ նախասրտի վնասումով, հեմո-պնեվմոթորաքս, հեմոպերիկարդ, վերին վերջույթների և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած չթափանցող վերքեր, հեմոռագիկ և գիպովոլեմիկ շոկ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ:
Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Քննչական վարչություն է ներկայացվել նաև կասկածյալը, որը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է:
Կայքի տեղեկություններով՝ Անահիտ և Աշոտ Հ.-երը ազգականներն են:
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել
Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից
Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն
Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու
Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան
«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)
Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն
Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները
Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել
Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել
Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել
Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու
ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին
Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին
Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան
Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները
ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել
Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան
Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ
Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել
Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել
© 2024 Հայկական ժամանակ