Երկրի հակառակ կողմը (2008-07-01)

23/01/2011 schedule12:02

Սկիզբը` նախորդ համարներում 27. գերեզմաններ-գերեզմաններ Վիկտորի հետ հյուրանոց վերադարձանք շատ ուշ, մեզ հուզող բոլոր հարցերը քննարկելուց հետո։ Չնայած ուշ ժամին, ես Ֆրեդի համար հաղորդագրություն թողեցի իր հյուրանոցում։ Հաջորդ օրը կեսօրին նա զանգեց, երեկոյան հանդիպեցինք։ Ֆրեդի վիճակը ծանրանում էր նաեւ նրանով, որ Կետի ընտանիքը պրեսբիտերական եկեղեցու հետեւորդ էր, պուրիտանների ներկայացուցիչ։ Բայց չնայած դրան, Կետի ծնողները Ֆրեդին թույլ էին տվել, որ վաղը կայանալիք հոգեհանգստի ընթացքում Ֆրեդը իրենց հետ նստի առաջին շարքում եւ ցավակցություններ ստանա։ Սա շատ սփոփում էր Ֆրեդին։ Հոգեհանգստի ժամանակ ես նստել էին երկրորդ շարքում` հենց Ֆրեդի թիկունքում։ Առաջին շարքում նստել էին Կետի հայրը` պարոն Սեմյուելը, մայրը` տիկին Ռիտան, եղբայրը` Ալանը, Ֆրեդը եւ էլի ինչ-որ ազգականներ։ Հոգեհանգիստը տեղի էր ունենում պրեսբիտերական եկեղեցու սրահում. ներկա էր մոտ երկու հարյուր հոգի։ Սկզբում աղոթեց, ապա դամբանական կարդաց երեցը, ընտանիքի կողմից դամբանական կարդաց Ալանը։ Ապա ներկաները մոտենում էին սգավորների առաջին շարքին, ցավակցում նրանց ու հեռանում։ Հուղարկավորությանը ներկա էին միայն մերձավոր ազգականները. Ֆրեդն ու ես` հայտնի հանգամանքների բերումով։ Ֆրեդը ասաց, որ երեկոյան սգո ընթրիք է լինելու։ Գերեզմանատնից մենք գնացինք մեր սգո հագուստը, որ վերցրել էինք վարձույթից, հանձնելու, ընթրիքին հարմար կոստյումներ վերցրեցինք ու մի քիչ շրջեցինք Էդինբուրգում, սուրճ ու շոտլանդական մուգ գարեջուր խմեցինք։ Խոսում էինք հոգեհանգստից, Կետի ծնողներից, Լոզանում տեղի ունեցած դեպքերից։ Իմ միտքը, սակայն, զբաղեցնում էր այն գերեզմանատունը, որտեղ ամփոփեցինք Կետի աճյունը. պուրիտանական այդ գերեզմանատունը ապշեցուցիչ կերպով գեղեցիկ էր, հոգեպարար` իր համեստությամբ ու ժուժկալությամբ։ Միանման, փոքր տապանաքարեր, նախագծված շարքեր, քայլուղիներ, կանաչ ու ծաղիկ. ահա եւ ամենը։ այս ամենից հարգանք էր ճառագում հանգուցյալների նկատմամբ. բայց սա նույնքան մեծ հարգանքի նշան է ապրողների նկատմամբ։ Ես հիշեցի հայաստանյան գերեզմանատները ու սարսափեցի։ Մի անգամ գերեզմանատներից մեկի վերակացուի հետ քայլում էի մարմարա-գրանիտա-ոսկեկուռ գերեզմանների արանքով, ու նա ինձ բացատրում էր, թե ովքեր են թաղված այդ օդիոզ գերեզմաններում։ Լավագույն մեռելները, իհարկե, թաղված են «լավագույն տեղերում», ու նրանց կմախքների վրա վեր են խոյանում արձաններ, արձաններ, արձաններ, որոնց կողքից անցնելիս ուզում ես ասել` բարեւ, ախպեր ջըն։ Գերեզմանի վերակացուն ինձ բացատրում էր, թե ով-ով է. - Սա նարկոման էր, պերեդազիռովկից մեռավ, սա կիլլեր էր, իրան էլ խփին, սա գայիշնիկ էր` գերեզմանի փողը 500 դրամանոցներով եմ վերցրել, սա նախարարի ախպեր է։ Կարճ ասած, ինչքան ճոխ է գերեզմանատունը, դրա տակ այնքան ճոխ պատմություններ կան,- իր փորձից հետեւություն էր անում վերակացուն, որը նաեւ անկեղծ խոստովանում էր, թե որ տեղը քանիսով է վաճառել։ Նրա պատմությունները լսելուց հետո հասկացա, որ շատ գերեզմաններ կառուցվում են ոչ թե հանգուցյալի նկատմամբ տածած հարգանքից, այլ հանրությանը, հարեւաններին, բարեկամներին զարմացնելու համար։ Եւ ամեն անգամ այդ գերեզմանների կողքով անցնողները պետք է անարգված զգան իրենց։ Բայց մենք մեզ անարգված չենք զգում, որովհետեւ գիտենք, որ հնարավորություն ունենալու դեպքում` մենք էլ կկառուցենք ճիշտ այդպիսի գերեզմաններ մեր սիրելի մեռելների համար, եւ ուրիշները այդ աներեւակայելի ռաբիզ կոթողները տեսնելիս կսկսեն սաստիկ հարգել մեզ։ Գնացեք եւ կանգնեք Հայաստանի ամենաաղքատ գերեզմանի գլխին եւ ուշադիր լինելու դեպքում կնկատեք նրանց խորքում թաղված թաքուն, անդիմադրելի մղումը դեպի գերեզմանային ճոխություն, դեպի գրանիտե եւ մարմարե կուռքեր, դեպի ոսկու փայլ, դեպի մեռելային խրախճանք։ Մենք ոչնչի, ոչնչի վրա այնքան հաճույքով փող չենք ծախսում, որքան գերեզմանների, եւ սրա տակ ավելին է թաքնված, քան սովորական ցուցամոլությունն ու ռաբիզությունը։ Միայն թե սրա անունը չդնենք ազգային մենթալիտետ, որովհետեւ սա ոչ մի կապ չունի մեր ազգայինի, մեր իսկական ազգայինի հետ։ Նա, ով գեթ մեկ անգամ եղել է Նորատուսի գերեզմանատանը, հին գերեզմանատանը, կհամաձայնի ասվածի հետ։ Իսկ Նորատուսի գերեզմանատունը ընդամենը վկայությունն է այն բանի, որ մենք իրոք ունեցել ենք ազգային, քրիստոնեական մշակույթ եւ ուրացել ենք այդ մշակույթը, եւ այն մեզ հետ կապ ունի այնքան, ինչքան Նոր Զելանդիայի հնաբնակների հետ։ Ապա թե` ոչ, ինչո՞ւ մեր ժամանակակից գերեզմանները նման չեն Նորատուսի գերեզմաններին. կամ ինչո՞ւ Նորատուսի։ Մտեք ցանկացած մի գյուղ, որտեղ նախասովետական գերեզմանատուն կա, եւ կտեսնեք, որ մենք էլ մեր մեռյալներին, հանգուցյալներին հարգելու ձեւը եւ կարգը իմացել ենք։ Իսկ հիմա մենք նրանց չենք կարող հարգել` առանց ուրիշներին անարգելու, առանց հենց իրենց անարգելու։ Վերջերս մի երիտասարդի գերեզման գրավեց իմ ուշադրությունը. նկատելի էր, որ այն կառուցողները ջանացել են ամեն ինչ անել` ապացուցելու համար, որ այդ գերեզմանոցում, չէ, ողջ աշխարհում ավելի կարեւոր մեռել չկա։ Հետաքրքրվեցի, թե ով է, պարզվեց` հանգուցյալին սպանել է եղբայրը իրենց ընդհանուր քրոջ հետ կապված ինչ-որ պատմության համար։ Հետո քույրը կիլլեր է վարձել եւ սպանել տվել մյուս եղբորը։ Ես այդ պատմությանը չհավատացի, բայց պատմողները հավատացնում էին, թե դա հարյուր տոկոսանոց իրականություն է։ Բայց էականը ոչ թե պատմության իրական կամ անիրական լինելն է, այլ այն, որ գերեզմանի կողքով անցնողը պարտադիր զարմանալու է նրա տեսքից եւ անպայման հետաքրքրվելու է հանգուցյալով։ Ու այդ պատմությունը, հնարովի թե իրական, պատմվելու է, հա պատմվելու` խանգարելով հանգուցյալի հանգիստը։ Ու նա` քրոջ սիրո ու եղբոր ցասման զոհը, չի հանգստանալու այնքան ժամանակ, քանի դեռ մոռացումից չի քանդվել նրա վրա կառուցված գրանիտե տաճարը... Մի անգամ ուր որ է զանգվածային անկարգություններ պիտի կազմակերպեի Երեւանի կենտրոնում։ Ամենաբանուկ խաչմերուկներից մեկի մուտքի մոտ հսկայական խցանում էր գոյացել, անշարժ խցանում։ Երբ համոզվեցի, որ ոչ մի թիզ առաջընթաց չկա, որոշեցի մեքենայից իջնել եւ տեսնել` ինչ է կատարվում։ Սեւ թեւկապներով երիտասարդներ հանդուգն կերպով կանգնել էին խաչմերուկների մուտքերին եւ արգելում էին երթեւեկությունը։ Մոտեցա նրանցից մեկին եւ հարցրի, թե ինչ է պատահել. պարզվեց` թաղում է։ Ո՞վ է հանգուցյալը` պետական գործի՞չ, մտավորակա՞ն, հասարակական դե՞մք. ոչ, իհարկե, հակառակ դեպքում կիմանայի։ Պարզվեց` հանգուցյալը մի Սրապիոն ձյա է։ Հանգուցյալը, սակայն, չէր շտապում լքել իր ապարտամենտները եւ թերեւս վերջին հրահանգներն էր տալիս թաղի ջահելությանը։ Մոտ 40 րոպեից Սրապիոն ձյան բարեհաճեց ժամանել, եւ նրան մատուցված էր հարգանքի վերջին տուրքը. հազարավոր քաղաքացիներ նրան ճամփու դրին մտքում արտասանած ամենավերջին հայհոյանքներով։ Դրանից երկու օր առաջ երթ պիտի անեինք «Ա1+»-ի հարցով, ու ողջ իրավապահ համակարգը վայնասուն էր բարձրացրել` տրանսպորտի աշխատանքը խաթարողները պետք է պատասխան տան օրենքի առաջ։ Մի անգամ աչքովս եմ տեսել, թե ինչպես էր Երեւանից դուրս եկող միջքաղաքային ճանապարհը փակվել երկու ժամով։ Ոստիկանությունը պնդում էր, որ նման բան չի եղել, ինչպես եւ Սրապիոն ձյայի դեպքում։ Բայց ամբողջ քաղաքը գիտեր. դա տեղի է ունեցել Ծիծակի թաղման պատճառով. «Ճոխ թաղում էր»,- խոսում էին մարդիկ։ Իշխանությունը ծանր կորուստ կրեց. Ծիծակը հայտնի ընտրակեղծարար էր, Սրապիոն ձյայի պես։ Ֆրեդը, իմ լռությունից ձանձրացած, թերթ էր կարդում, իսկ ես հիշում էի գավառական այն կանանց, ովքեր ամուսինների դագաղների գլխավերեւում նստած կաղկանձում են` երեսները ճանկռելով։ Ապա մարդկանց կուտակման պիկին ուշագնաց են լինում` իբր, ոտքերը օդում տարուբերելով...

Տպել
1158 դիտում

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)