Հպարտությունը վերաբերել է զինվորներին. Մակունցը Փաշինյանի՝ համացանցում տարածվող խոսքը կոնտեքստից կտրած է համարում

Խոսքը կոնտեքստից կտրվել էր. «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում այսպես մեկնաբանեցին երեկ Սպիտակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի արած մի հայտարարության վերաբերյալ մամուլում տարածված վերնագրերը:

Փաշինյանը Սպիտակում հայտարարել էր. «Այս ժողովուրդն այստեղ է, որովհետեւ գիտե՝ նրանց պետք չէ լսել ձեզ ու իմանալ՝ մենք դավաճա՞ն ենք, թե՞ չէ, նրանց պետք է մեր աչքերի մեջ նայել ու ամեն ինչ գիտեն: Եվ ես հպարտ եմ նրանով, այո՛, մենք պարտվել ենք, եւ այդ պատասխանատվությունը մերն է, բայց, ժողովո՛ւրդ, այդ պարտության միջով անցնելիս մենք պահպանել ենք ամենակարեւորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը: Մենք էսօր հայացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք»:

Ըստ ԶԼՄ-ների վերնագրերի եւ ԱԺ-ում հարցը բարձրացրած լրագրողի՝ վարչապետի պաշտոնակատարն ասել է. «Ես հպարտ եմ նրանով, այո՛, մենք պարտվել ենք, եւ այդ պատասխանատվությունը մերն է»: 

Մակունցն այս կապակցությամբ ասաց. «Ես կարծում եմ՝ դուք դիտել եք տեսանյութը, եւ մեր քաղաքացիները նույնպես դիտել են եւ հստակ տեսել, որ երկու հատվածը եւ երկու նախադասությունները վերաբերում են տարբեր կոնտեքստների: Հպարտությունը վերաբերել է նրան, որ մենք հպարտանում ենք մեր զինվորներով, որոնք, ի հեճուկս ամենադաժան պատերազմի, կարողացել են պահել Արցախը, թեկուզ՝ վիրավոր, եւ պահել ՀՀ սահմանները:

Ի դեպ, ես ուզում եմ նաեւ հավելյալ հիշեցնել, թե ինչպիսի դաժան պատերազմի միջով ենք անցնել, եւ ինչու է մեր սպաների արածը հպարտության արժանի, որովհետեւ այսօր այնպիսի առաջատար երկրներ, ինչպիսին է Գերմանիան, վերանայում է իր ռազմական քաղաքականությունը՝ հիմնվելով Ղարաբաղյան պատերազմի այդ դրսեւորումների վրա»:

Ըստ նրա՝ Փաշինյանի այդ խոսքերը փորձում են մանիպուլացնել այն քաղաքական շրջանակները, որոնց վերջին 3 տարիների եւ հատկապես վերջին 7 ամսվա քաղաքականությունն է դա:

Տպել
2482 դիտում

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ