Երկրի հակառակ կողմը (2008-07-02)

23/01/2011 schedule13:38

Սկիզբը` նախորդ համարներում 28. ուզում եմ իմանաք Վերջին մեկ ժամը ես ու Ֆրեդը լուռ նստած էինք սրճարանային սեղանի շուրջ. այս ընթացքում մի-մի սենդվիչ կերանք, որովհետեւ չէինք դիմանա մինչեւ ընթրիքը։ Սենդվիչը կերանք լուռ, հետո նստած էինք լուռ։ Ֆրեդը մեկ-մեկ վերցնում էր թերթը, մի քիչ կարդում ու մի կողմ դնում։ Ես ամփոփել էի հայաստանյան գերեզմանների մասին մտածումներս եւ միայն այդ ժամանակ նկատեցի, որ Ֆրեդը նույնպես մտատանջությունների մեջ է։ Ես նրան մի երկու հարց տվի` հասկանալու համար, թե ինչն է նրան տանջում. - Գուցե ես պետք է դամբանականո՞վ հանդես գայի, բայց ինձ ոչ ոք չառաջարկեց էլ,- հառաչեց նա։ Ֆրեդը շատ էր տանջվում այն մտքից, որ իր եւ Կետի հարազատների մեջ ինչ-որ չպարզաբանված հարցեր կան։ Նա բացատրվելու կարիք էր զգում, բայց չգիտեր` դա ինչպես անել։ Մենք մի քիչ խոսեցինք այդ մասին, ու ես Ֆրեդին խորհուրդ տվեցի դա անել հենց առաջիկա ընթրիքի ընթացքում` բաժակաճառի միջոցով։ Այս միտքը սկզբում այնքան էլ հաջող չթվաց Ֆրեդին, բայց ես նրան բացատրեցի դրա առավելությունները. նախ նման քայլի համար որեւէ մեկի հետ պայմանավորվելու կարիք չկա, եւ հետո` ասելիքի հասցեատիրոջը երկար-բարակ պետք չէ խոսակցության տրամադրել. ուղղակի վերցնում ես բաժակդ, վեր կենում եւ ասում ասելիքդ։ Ֆրեդը համաձայնվեց։ Սգո ընթրիքը տեղի ունեցավ ռեստորանային մի սրահում ընտանեկան միջավայրում. ներկա էր 20-25 հոգի։ Բոլորս նստեցինք մի մեծ քառակուսի սեղանի շուրջ։ Ես նստել էի Ֆրեդի եւ Կետրինի հեռավոր զարմիկի` Քվենտինի մեջտեղը։ Մենք արագ ծանոթացանք ու մի քանի բառ փոխանակեցինք։ Երեցը աղոթք ասաց, եւ ընթրիքը սկսվեց։ Սեղանի շուրջ մարդիկ զրուցում էին տարբեր բաների շուրջ։ Ես իմացա, որ Քվենտինը Փարիզում է ապրում եւ աշխատում, ես էլ ասացի, որ մտադիր եմ Էդինբուրգից Փարիզ մեկնել. կարճ ասած, Քվենտինի հետ խոսակցության նյութ գտնվեց։ Նա հարցրեց, թե վաղո՞ւց եմ ճանաչում Ֆրեդին, ես ասացի, որ Կետի մահվան օրն եմ ծանոթացել, ու կարճ պատմեցի, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Այդ պատմությունը հետաքրքիր թվաց Քվենտինին, եւ նա շատ հուզիչ համարեց իմ ներկայությունը Կետի թաղմանը. - Բոլորին թվում է, թե դուք Ֆրեդի հետ վաղուցվա ընկերներ եք,- ասաց նա։ Սա բնական է, որովհետեւ Ֆրեդը ինձ ներկայացրել էր որպես իր ընկեր։ Քվենտինը լուրջ մարդ էր երեւում. նա միջահասակ էր, ընդգծված շեկ, չափավոր երկար մազերով, կապույտ աչքերով։ Նկատելի էր, որ ամուր կազմվածք ունի։ Ես անգամ մտածեցի, թե մարզիկ է։ Բայց պարզվեց, որ Քվենտինը շատ լուրջ աշխատանքով է զբաղված. նա ծառայում է Ֆրանսիայի նախագահի թիկնազորում։ Այս` ինձ ու Ֆրեդի համար սենսացիոն բացահայտումը Քվենտինը արեց երեկոյան, երբ ինքն ու Կետի եղբայր Ալանը ինձ ու Ֆրեդին հրավիրեցին վիսկի խմելու։ Իսկ ընթրիքի ընթացքում ես չէի էլ կռահում այդ մասին։ Ինչեւէ, ես դիտավորյալ անընդհատ զրուցում էի Քվենտինի հետ` թողնելով, որ Ֆրեդը որոշում կայացնի իր անելիքի մասին եւ ժողովի մտքերը։ Եւ ահա, իմ ու Քվենտինի զրույցի թեժ պահին ես իմ աջ կողմում վճռականություն զգացի. Ֆրեդը ոտքի ելավ եւ խոսք ասելու թույլտվություն խնդրեց։ Բնականաբար, ոչ ոք չառարկեց. - Ես ուզում եմ դուք իմանաք` ես շատ եմ սիրել Կետրինին։ Մենք իրար հետ ապրեցինք տարիուկեսից մի փոքր ավելի, եւ դա իմ կյանքի ամենաերջանիկ շրջանն էր. թույլ տվեք ասել` դա երջանիկ ժամանակ էր նաեւ Կետրինի համար։ մենք ապրում էինք ինչպես երազում։ Ապագայի իմ բոլոր պլանները կապված էին Կետրինի ու փոքրիկի հետ. մենք հույս ունեինք, որ աղջիկ կծնվի, եւ մենք նրան Կետրին կանվանենք։ Կետը ինձ շատ է պատմել ձեր մասին, եւ նա շատ սիրում էր բոլորիդ։ Ես ինձ մեղավոր եմ զգում ձեր առաջ եւ ուզում եմ ներողամտություն հայցել. նաեւ շնորհակալ եմ ձեզնից իմ նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի, ինչպես նաեւ Կետրինի գոյության համար։ Սա էր Ֆրեդի խոսքը. բաժակաճառի ընթացքում նրա ձայնը երբեմն խզվում էր. նրա աչքերը թաց էին։ Թաց էին նաեւ Կետրինի ծնողների աչքերը։ Ֆրեդի խոսքից հետո սեղանի շուրջ լռություն տիրեց։ Քիչ անց Կետրինի հայրը` պարոն Սեմյուելը, այնուամենայնիվ, խոսեց. - Գիտե՞ք, Ֆրեդ,- ծանրաշունչ սկսեց նա,- մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ հիմա 21-րդ դարն է, եւ Կետը, ինչպես նաեւ դուք լիովին ի վիճակի էինք ձեր կյանքը տնօրինել ըստ ձեր որոշումների եւ զգացմունքների։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք ձեզ որեւէ բանում չենք մեղադրում, չենք մեղադրում նաեւ Կետին. մենք ուղղակի սգում ենք։ Ինձ թվաց, թե այս խոսքից հետո Ֆրեդի սրտից քար ընկավ, եւ ես լսեցի այդ քարի թրխկոցը։ Ընթրիքի ընթացքում որեւէ այլ նշանակալի բան տեղի չունեցավ, բացի այն, որ ես ու Քվենտինը մի լավ զրուցեցինք։ Ընթրիքից հետո, ինչպես ասացի, Ալանն ու Քվենտինը ինձ ու Ֆրեդին հրավիրեցին գնալ մի տեղ` վիսկի խմելու։ Մենք համաձայնեցինք։ Վիսկիի սեղանի շուրջ Քվենտինը ինձ հարցրեց, թե ինչով եմ զբաղվում. ես ասացի` մի քիչ լրագրությամբ, մի քիչ քաղաքականությամբ ու հիմա էլ շուրջերկրյա ճանապարհորդություն եմ անում` գրելու, լավ նյութ գրելու հույսով։ Այստեղ Ալանը ասաց, որ Քվենտինն էլ կապ ունի քաղաքականության հետ. դա ինձ ու Ֆրեդին շատ զարմացրեց։ Մենք սկսեցինք հարցուփորձ անել Քվենտինին, ու նա, թերեւս զգալով, որ Ալանը իրեն կմատնի, խոստովանեց, որ ծառայում է Ֆրանսիայի նախագահի թիկնազորում։ Քվենտինի ընտանիքը արդեն մի քանի սերունդ բնակվում էր Ֆրանսիայում, բայց չէր կորցրել կապը Շոտլանդիայի հետ։ Իմանալով Քվենտինի գործի բնույթի մասին` ես հասկացա, որ կա՛մ պետք է նրան պատմեմ իմ պատմությունը, կա՛մ գործ չպիտի ունենամ նրա հետ։ Ի վերջո որոշեցի պատմել, ու Ֆրեդն էլ ինձ օգնեց որոշում կայացնել (Լոզանում ես նրան պատմել էի ամեն ինչ)։ Ես թղթի վրա գրեցի ու Քվենտինին տվեցի իմ իսկական անուն-ազգանունը եւ հորդորեցի ինտերնետից ստանալ իրեն անհրաժեշտ ողջ ինֆորմացիան։ Քվենտինի արձագանքը շատ զուսպ էր. նա, իհարկե, ակնհայտորեն մտահոգվեց։ մենք բավական ուշ ժամի բաժանվեցինք եւ պայմանավորվեցինք հաջորդ օրը զրույցը շարունակել Կետրինենց տանը, ուր պիտի գնայինք ճաշելու։ Այդ ճաշից հետո Քվենտինն ասաց, որ իմ մասին անհրաժեշտ ինֆորմացիան ունի, եւ որ մխիթարական է, որ ես չեմ փնտրվում Ինտերպոլի կողմից։ Նա ասաց, որ ճաշից հետո մեկնելու է Փարիզ, ու երբ ես այնտեղ հասնեմ, կարող եմ զանգել իրեն։ Ես ասացի, որ իրենից մի ակնկալիք ունեմ` Կուբայի եւ Ճապոնիայի վիզա ձեռք բերել։ Քվենտինը ոչինչ չխոստացավ։

Տպել
869 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը