Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում ներառված բազմատեսակ զբաղվածության տեր մարդկանց թվում կան նաեւ մշակույթի տարբեր գործիչներ: Նրանց մի մասը հանրությանը բավականին հայտնի են, մի մասը՝ ոչ:

«Հայկական ժամանակը» առանձնացրել է ընտություններին մասնակցող ռեկորդային շատ կուսակցությունների (23) ու դաշինքների (4) ցուցակներում ընդգրկված մշակույթի գործիչներին:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակում ընդգրկված են հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, ռեժիսոր, «Չէին սպասում» հաղորդաշարի հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, նկարիչ Տիգրան Բաղդասարյանը:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում է «Սահակյանց անիմացիոն ստուդիա» ՍՊԸ համահիմնադիր Դավիթ Սահակյանցը:

Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ներառված են մշակույթի երկու գործիչներ՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Ժասմեն Ասրյանը եւ ռեժիսոր, սցենարիստ Վարսենիկ Եղոյանը: 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում ներառված են ՀՀ ազգային կինոկենտրոնի կինոգետ Սաթիկ Ստեփանյանը եւ Նկարիչների միության անդամ, նկարիչ Արման Հովսեփյանը: «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը:

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակում է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: 

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ցուցակում է ՀՀ նկարիչների միության անդամ, նկարիչ Մուշեղ Գրիգորյանը:

«5165 Ազգային պահպանողական շարժում» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Կարին Տոնոյանը, ցուցակում երկրորդը կուսակցության անդամ, երգիչ Մրոն է (Արսեն Գրիգորյան): Ցուցակում ընդգրկված են նաեւ Մատենադարանի ավագ նկարիչ Արտավազդ Այվազյանը, Հայաստանի պետական ազգային ակադեմական երգչախմբի երգչուհի Կարինե Եզեկայնը: 

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտ Արա Սահակյանը, ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Արմեն Թորոսյանը: «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Սուրեն Սահակյանը:

«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախընտրական ցուցակում ներառված է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա երկրոդ համարի ներքո է: «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» ղեկավարում է Տիգրան Խզմալյանը, որն ինքն էլ մշակույթի գործիչ է՝ ռեժիսոր, սցենարիստ: 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը գլխավորում է Խաչիկ Ասրյանը: Մշակույթի գործիչներից ցուցակում է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժիշտ Լեւոն Հարությունյանը:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գլխավորած «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ցուցակում ներառված է նկարչուհի Մարգարիտա Հարությունյանը: 

«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի ցուցակում մշակույթի որորտի ներկայացուցիչներից ընդգրկված է Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասան, Հայ կառուցողական կուսակցության անդամ Ստեփան Շահինյանը: Ցուցակը գլխավորում է Միքայել Հայրապետյանը՝ «Պահպանողական» կուսակցությունից:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության ցուցակում է ներառված Երեւանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայի երաժիշտ Աիդա Բատիկյանը: 

«Վերելք» կուսակցությունը գլխավորում է՝ «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի ռազմական գժով փոխտնօրեն Ալեքսյան Մինասյանը: «Վերելքի» ցուցակում ներառված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ջութակահար Գայանե Մինասյանը:

Տպել
7307 դիտում

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան