Երևանի Գինու Օրեր 2021. թվերի միջոցով բացատրում ենք, թե ինչու չի կարելի բաց թողնել այս տարվա Երևանի գինու օրերը

04/06/2021 schedule16:25

Երևանի գինու օրերը կանցկացվեն 5-րդ անգամ, կտևեն 2 օր՝ հունիսի 4-ին և 5-ին։

Փառատոնի կազմակերպիչները ներկայացնում են այն որպես 2 կարևորագույն ինդուստիրաների՝ տուրիզմի և գինեգործության շփման հարթակ, որն ունի մեկ նպատակ՝ տնտեսության զարգացում։ Փառատոնին կմասնակցի 3 բարեգործական ընկերություն, որոնց արտադրանքի (Հադրութի գինի և տեղում պատրաստվող ժենգյալով հաց) վաճառքից ստացված եկամուտը կուղղվի պատերազմից տուժած զինվորների և զոհվածների կանանց աջակցությանը։ Փառատոնը կընդլայնի իր մակերեսը և կներառի հատվածներ 3 փողոցներից՝ Մոսկովյան, Թումանյան, Սարյան։ Ընդհանուր երկարությունը կկազմի 600 մետր։ Սնունդն ու գինիները կներկայացվեն 97 տաղավարներում։

Փառատոնին իր արտադրանքը կներկայացնի գինեգործական 41 ընկերություն (նախորդ փառատոնի 25-ի փոխարեն)։ Հյուրերը հնարավորություն կունենան փորձարկելու ընդհանուր առմամբ 281 տեսակ գինի, այդ թվում՝ 113 կարմիր, 91 սպիտակ, 30 վարդագույն, 18 փրփրուն, 38 մրգային: Դրանցից 15-ը կներկայացվեն առաջին անգամ: Բացի գինուց, կլինի նաև սնունդ (քանի որ սոված փորին չարժե խմել), ընդհանուր առմամբ՝ 30 կետ։ Փողոցում կտեղադրվի 2 բեմ, որոնցից մեկը նվիրված կլինի Առնո Բաբաջանյանի 100-ամյակին (ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիան), մյուսից կհնչեն երևանյան երգեր՝ բենդերի կատարմամբ։

Երևանի Գինու Օրերի կազմակերպիչներն են երկու կին՝ Մերի Բադալյանն ու Նունե Մանուկյանը։ Հիմնական աշխատակազմում կա ևս հինգ կին, իսկ կազմակերպչական աշխատանքներում ներգրավված է նաև շուրջ 100 կամավոր։ «Գինին վայելելու փաթեթը», որը ներառում է գինու գավաթ և համտեսի 10 կտրոն, արժե 5000 դրամ։ Ամեն տաղավարում հնարավորություն կլինի գնելու առանձին գինիներ՝ հավելյալ գնով։

Գինու օրերի անհպում վճարման գործընկերն է Իդրամը, որն առաջարկում է 5% քեշբեք՝ փառատոնի տոմսը հավելվածով նախօրոք գնելու դեպքում։ Այսպիսով, Իդրամը շարունակում է կարևոր միջոցառումներին իր տեխնոլոգիական աջակցությունը․ երկու տարում Իդրամի շուրջ մեկ միլիոն օգտատերերը (ամսական ակտիվ օգտատերերը 300 հազարն են) հավելվածով գնել են ավելի քան 20 միջոցառման շուրջ 15,000 տոմս։ Հաշվի առնելով, որ քովիդը դեռ վերջնականապես հաղթահարված չէ, պետք է հիշել, որ Իդրամն այսպիսով բացառում է հերթերի գոյացումն ու մանրէաշատ կանխիկի հետ առնչությունը՝ շնորհիվ 5000-ից ավելի վաճառակետերի և 650-ից ավելի առցանց խանութների, որտեղ հնարավոր է վճարել Իդրամով։

Ավելին, Գինու օրերի երկրորդ օրվա երեկոյան Motor Yerevan տարածքում տեղի կունենա Իդրամի աջակցությամբ տեղի ունեցող ևս մի իվենթ՝ Polocorp-ի համերգը, որը կարելի է դիտարկել որպես Երևանի գինու օրերի աֆթերփարթին։ Նմանատիպ միջոցառումներին մասնակցելով՝ Իդրամը փորձում է ստեղծել վճարման նոր մշակույթ՝ առաջարկելով արագ, հարմար, ժամանակակից և անվտանգ անհպում վճարումների լուծումներ:

Տպել
1829 դիտում

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից