Ադրբեջանցի բլոգերին կրկին սպառնում են, հետապնդում՝ հայկական մամուլին տված հարցազրույցի պատճառով

Ադրբեջանական հետապնդումներից, հալածանքներից ու շարունակական հարձակումներից ազատվելու հույսով երկրից փախած ու Ֆրանսիայի Նանտ քաղաքում ապաստանած ադրբեջանցի վիդեոբլոգեր Մուհամադ Միրզալին կրկին հայտնվել է հարձակումների թիրախում: Պատճառն այս անգամ հայկական մամուլին տված հարցազրույցն է՝ երկու ազգերի միջև խաղաղության անհրաժեշտության ու Ադրբեջանի իշխանությունների քայլերի մասին:

Հարցազրույցը եղել է մայիսի 31-ին, CivilNet գործակալությանը.  «Դուք հայ եք, ես` ադրբեջանցի, միգուցե ոմանք մեր երկրներում մեզ դավաճան կոչեն, բայց դա չէ կարևորը, այլ այն, որ մեր այս զրույցը արմատներ է գցում խաղաղության համար...ի վերջո, դեռ որքան ենք շարունակելու իրար սպանել, այս ամենին պետք է վերջ տրվի: Ի վերջո, դեռ ինչք՞ն մենք  պետք է սպանենք իրար»,-ասել էր հայտնի ակտիվիստն ու քաղգաղթականը:

Հարցազրույցի մեկ այլ հատվածում, համեմատելով Ադրբեջանի ներկայիս իշխանություններին Հայաստանի հետ, Միրզալին ասել էր, որ հայերը երջանիկ ազգ են, որովհետև ազատ են: Ըստ բլոգերի, Ադրբեջանը խաբում է ինքն իրեն՝ կածելով, թե հաղթել է պատերազմում:

Հարցազրույցը, ըստ էության, հիմնականում դրական արձագանքներ է ստացել ադրբեջանցիների շրջանում, սակայն այն, ըստ Միրզալիի, հունից հանել է բռնապետ Ալիևին:

2016-ին Միրզալին Ադրբեջանից մեկնել է Ֆրանսիա՝ փախչելով Ադրբեջանի իշխանությունների աճող ճնշումներից:

Նանտում արդեն, CivilNet- ի հարցազրույցից հետո մի շարք չարագուշակ սպառնալիքների պատճառով Միրզալին այժմ վախենում է սպանվելուց:

Հարցազրույցի հրապարակման հենց հաջորդ օրը Միրզալիի մեքենայի հետևի ապակին կոտրել են, հետևի նստատեղին  թղթի կտոր է եղել՝ վրան թուրքերենով գրված «սա քեզ՝ որպես նախազգուշացում» հաղորդագրությամբ:

Թուրքիան և Ադրբեջանը սերտ մշակութային և քաղաքական կապեր ունեն, և Անկարան Բաքվի հիմնական ռազմական աջակիցն էր անցյալ տարվա պատերազմի ընթացքում, որի արդյունքում զոհվեց ավելի քան 8000 մարդ երկու կողմերից :

Հաջորդ առավոտյան ՝ հունիսի 2-ին, Միրզալին հայտնել է, որ ինքը նկատել է «մի ադրբեջանցու, որը հեռախոսով խոսել է անմիջապես իր բնակարանի մոտ»՝ անմիջապես այն բանից հետո, երբ բլոգերի ծնողները դուրս են եկել տնից գնումների համար և ինքը մնացել է մենակ: Նա ասում է, որ տղամարդը լուսանկարել է իրեն, ապա «մոտեցել բնակարանի դռանը և փորձել ներս մտնել»:

Անծանոթը փախուստի է դիմել՝ մինչ ֆրանսիական ոստիկանության ժամանումը:

Միրզալին 2 թվիթ է տեղադրել դեպքերի վերաբերյալ ՝ գրելով. «Ես զգում եմ դա: Շուտով Ալիեւի ռեժիմը կսպանի ինձ: Եթե ես սպանվեմ, երկու կողմերն են մեղավոր:  Ալիևը, իհարկե, առաջին մեղավորն է, իսկ երկրորդ մեղավորը Ֆրանսիայի կառավարության  անտարբերությունն է»:

Հունիսի 3-ին ակտիվիստը նոր տեքստային հաղորդագրություն է ստացել: Դա ադրբեջաներեն է եղել և անհայտ համարից, գրված է եղել. «Դու պետք է քեզ նորմալ պահես, քանի դեռ ես այստեղ եմ»:

Վերջին սպառնալիքներից առաջ բլոգերն արդեն մի քանի անգամ հասցրել է իր մարմնի վրա զգալ ալիևյան կլանի բարկությունը: Երկու դաժան հարձակումներից հետո Միրզալին հրաշքով է փրկվել:

Նախորդ տարվա հոկտեմբերի վաղ առավոտյան Միրզալին առավոտյան նստել է իր մեքենան՝ առաքիչի իր աշխատանքը սկսելու համար:  Հանկարծ մի մարդ է հայտնվել մթության մեջ  ու փորձել  բացել մեքենայի կողպված դուռը: Դրանից հետո անծանոթը ատրճանակ է հանել և կրակել պատուհանից: Միրզալին վիրավորվել է ուսից:

Այս դեպքից ամիսներ անց ու բոլորովին վերջերս՝ այս տարվա մարտին, Միրզալին երկրորդ անգամ է փրկվել՝ Նանտի կենտրոնում ցերեկային ժամի հարձակումից: Ադրբեջանցի ակտիվիստը դանակահարվել է 16 տեղից ու  այնքան ծանր վնասվածքներ է ստացել, որ կորցրել է մոտ 3 լիտր արյուն և 6 ժամ վիրահատվել:  Հարձակում գործածաները փորձել են կտրել երիտասարդի լեզուն, ականջները, վերջինս պաշտպանվել է, ինչի հետևանքով կտրած վերքեր են եղել դեմքի ու ձեռքերի շրջանում էլ:

Լրագրողների պաշտպանության միջազհային կոմիտեն կոչ է արել մանրակրկիտ հետաքննել Ֆրանսիայի արեւմտյան Նանտ  քաղաքում ադրբեջանական ընդդիմադիր բլոգեր Միրզալիի վրա հարձակումը: Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի իշխանությունները ոչ միայն պետք է մեծ ուշադրություն դարձնեն հարձակման հետ կապված իրավիճակին, այլև ապահովեն, որ երկրում ապաստան գտած մյուս բլոգերներն ու լրագրողները խոսքի ազատության իրավունք ունենան:

Վիդեոբլոգերն ունի 268,000 բաժանորդ իր «Պատրաստված է Ադրբեջանում» YouTube-ի ալիքում, և նրա որոշ տեսանյութեր միլիոնավոր դիտումներ են հավաքել: Տեսանյութերը հաճախ սուր քննադատության են ենթարկում Ադրբեջանում իշխող Ալիևների ընտանիքը, հատկապես նախագահին և նրա կնոջը ՝ երկրի փոխնախագահին, և ընդգծում մեծ չափերի հասնող ենթադրյալ կոռուպցիան Կովկասի նավթով հարուստ երկրում:

2018-ին նա վարել է սոցիալական լրատվամիջոցների բողոքի արշավ «Խոսենք բռնապետի մասին» վերնագրով, որը ժամանակին համընկնում էր երկրի արտահերթ նախագահական ընտրությունների հետ: 2020 թվականի հոկտեմբերին բլոգերը հայտնեց մահափորձի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից սպառնալիքների մասին: Ավելի վաղ հաղորդվում էր Բաքվի կողմից նրա ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումների մասին:

Մամուլի ազատության տարեկան վարկանիշում Ադրբեջանը աշխարհի 180 երկրների թվում 168-րդն է: Նախագահ Իլհամ Ալիևը երկիրը ղեկավարում է 2003 թվականից, մինչ այդ նախագահը նրա հայրն էր, որը ղեկավարում էր հանրապետությունը անկախանալուց հետո 20 տարի շարունակ:

Ադրբեջանում վաղուց ի վեր բռնաճնշվում է ազատ խոսքը, տարատեսակ հաշվեհարդարների զոհ են դառնում բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ բարձրաձայնում են Ալիևների ընտանիքի չարագործությունների մասին: Ընդամենը ամիսներ առաջ, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հայտնաբերվել էր ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամադովի դին: Թե ինչ հանգամանքներում էր 25-ամյա երիտասարդը մահացել` մինչ օրս հստակ չէ, թուրքական դատախազությունում հարուցված քննությունը չի ավարտվել: 

Տպել
1512 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել