Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի քննարկվել Բայդեն-Էրդողան հանդիպման ժամանակ

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Բայդենն ու Էրդողանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չեն քննարկել:

Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահը:

«Փառք Աստծո, այդ հարցը չծագեց»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ հարցին, որոնք վիճաբանության աղբյուր են Անկարայի և Վաշինգտոնի միջև: Այս մասին տեղեկացնում է T24 լրատվական կայքը: Մինչդեռ մինչև Բրյուսել մեկնելը Էրդողանը վստահ հայտարարում էր, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լինելու է ԱՄՆ նախագահի հետ հանդիպման կարևոր թեմաներից մեկը:

«Մենք խորապես վշտացած ենք այդ հայտարարության համար: Հնարավոր չէ, որ այդ հարցը չբարձրացնենք հանդիպման ժամանակ»,- ասել էր Էրդողանը:

Հիշեցնենք՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում երեկ կայացել է Էրդողանի եւ Բայդենի դեմ առ դեմ հանդիպումը, որին ներկա են եղել միայն թարգմանիչները, տևել է 45 րոպե:

Այս հանդիպումը դարձյալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր, և բոլորը սպասում էին թեկուզ աննշան ջերմացման ՆԱՏՕ-ի երկու խոշոր զինված ուժերի լարված հարաբերություններում:

Կիրակի Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ներկայացրել էր մի շարք թեմաներ, որոնք ԱՄՆ նախագահը քննարկելու էր Էրդողանի հետ գագաթնաժողովում: Դրանք վերաբերում էին Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ի գնմանը, Լիբիայի և Սիրիայի հակամարտություններին, Աֆղանստանում համագործակցությանը և Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակին:

Էրդողանի համար կարևոր էր հանդիպման դրական իմիջը: Թուրք առաջնորդը ցանկանում է իր երկիրն ազատել ամերիկյան պատժամիջոցներից, որոնք ստացել է 2019-ին Ս-400 ՀՕՊ-երը գնելու համար և վստահեցնել Բայդենին, որ Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը:

Հանդիպումից հետո կայացել է ԱՄՆ և Թուրքիայի նախագահների մամուլի ասուլիսը, որին ներկա են եղել ԱՄՆ պաշտպանության նախարարն ու պետքարտուղարը:

Նախագահ Բայդենը Էրդողանի հետ հանդիպումը գնահատել է «արդյունավետ» և վերահաստատել, որ ԱՄՆ-ի նվիրվածությունը ՆԱՏՕ-ին դարձյալ «ժայռի պետ ամուր» է:

Տպել
1295 դիտում

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան