Արամը սա էլ կհաղթահարի. արդեն ութ ամիս հիվանդանոցում գտնվող երիտասարդը արտերկրում բուժման կարիք ունի

Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած 20-ամյա Արամ Ասծատրյանն արդեն 8 ամիս է՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: 4 ամիս կոմայի մեջ մնալուց հետո Արամը գիտակցության է եկել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:

Հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր Շուկայում մարտի դաշտից վիրավոր ընկերներին դուրս բերելու ժամանակ հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից Արամը ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում: Հոկտեմբերի 30-ին նրան Ստեփանակերտից տեղափոխել են Երևան: Որդու վիրավոր լինելու մասին լուրը մայրն իմացել է հոկտեմբերի 30-ին, իսկ պատերազմի ընթացքում որդու հետ վերջին հեռախոսազրույցը դրանից օրեր առաջ է եղել:

«Պատերազմի ժամանակ ամեն օր Արամս զանգում էր, ասում էի՝ զգույշ կլինես, ասում էր՝ լավ, մամա ջան: Ես ու ամուսինս Ստեփանակերտում էինք, նկուղում էինք մնում: Հոկտեմբերի 28-ին չզանգեց, չնայած ասել էր՝ մամ, եթե չզանգեմ, ուրեմն կապը կտրվել ա, բայց ինքը չէր ասել, որ թեժ տեղում է պայքարում: Միշտ գաղտնապահ էր, մենակ ասում էր՝ լոխ լավ ա: Մյուս օրն էլ՝ 29-ին, էլ չզանգեց, գիշերը չքնեցի, վատ էի զգում ինձ, ասում էի՝ լավ, ինչի տղես չի զանգում, հաջորդ օրը ծանոթներիս զանգեցի, լուր եկավ, որ Արամս վիրավորվել է, տարել են Երևան»,- մեզ հետ զրույցում պատմեց նրա մայրը՝ Ռուզաննա Ասծատրյանը ու հավելեց. «Հրամանատարն է տեսել, որ Արամս շնչում է, իր հրամանատարը փորձել է մոտենալ, տեսնել՝ հարվածից հետո տղաները ողջ են, ցավոք բոլորը մահացած են եղել, բայց Արամս շնչել է»:

Առաջին օգնությունը Արամին ցուցաբերել են Ստեփանակերտում, հետո՝ սանավիացիայի միջոցով տեղափոխել Երևան: Երևանում նրան երկու անգամ վիրահատել են, գլխից բեկորներ են հանել, որոշ բեկորներ էլ բժիշկները չեն հեռացրել, ասել են՝ եթե հեռացնենք, կարող է բացասական հետևանք ունենալ իր համար: Մոր խոսքերով՝ չնայած նրան, որ Արամը գիտակից է, դեռևս անշարժ է ու չի խոսում: Իր խոսքերին տղան արձագանքում է, բայց մայրը կարծում է՝ իրեն չի հիշում:

«Որ ասում եմ՝ խմի՛ր, խմում է, կե՛ր, ուտում է: Կարծես լսում է մեզ: Որոշ բաներ ասում է, օրինակ՝ «հա» է ասում, բայց չգիտենք՝ գիտակցելով է ասում, թե ուղղակի ասում է: Իմ ասածներին արձագանքում է, բայց որ ասում եմ՝ Արամ, ես ո՞վ եմ, նայում է ու բան չի ասում, ասում եմ՝ ձեռքս բռնի, չի կարողանում: Մտածում եմ՝ ինձ էլ չի հիշում: Ապրիլի 16-ին իր ծննդյան օրն էր, քույրը եկավ, եղբայրը եկավ հիվանդանոց, տորթ էին բերել, որ նշեինք, բայց դա էլ չհասկացանք՝ ինքը հասկանում էր, որ իր ծննդյան օրն է, ես մեծ հույս ունեմ, որ գիտակցում էր»,- ասաց մայրը:

8 ամսվա բուժման ընթացքում բժիշկները ծնողներին ասել են՝ Արամի վիճակը կայուն է, հիմա պետք է, որ նրա օրգանիզմը պայքարի, որ ուղեղի աշխատանքը վերականգնվի: Անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Արամի գլխուղեղի բջիջները դեռևս չեն գործում: Մոր խոսքով՝ բժիշկներն ասում են՝ իրենք ամեն ինչ արել են, մնացածն Արամի ձեռքերում է. պատերազմում մեկ ամիս թշնամու դեմ պայքարած Արամը իր մեջ ուժ պետք է գտնի, որ այս փուլն էլ հաղթահարի:

«Ասում են՝ մենք մեր անելիքը արել ենք, հիմա իր ուղեղը պետք է վերականգնվի: Իր առողջական վիճակի վերաբերյալ բժիշկները վատը չեն տեսնում, բայց չգիտեն՝ ուղեղը ինչքանով կվերականգնվի: Գլխի երկու կողմերի ոսկորները չկան, փոսիկներ են: Չգիտեմ՝ ինքն է պայքարել, որ գիտակցության է եկել, բժիշկների շնորհիվ է եղել, բայց հույս ունեմ՝ տղաս կվերականգնվի»,- լավատեսությունը չի կորցնում մայրը:

Արամին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու հարցով ծնողները դիմել են նաև Հայաստանի պաշտպանության նախարարությանը, ներկայացրել որդու առողջական վիճակի մասին տվյալները, հիմա սպասում են պատասխանի: «Երեք ամիս ես ու ամուսինս վարձով էինք ապրում Երևանում, հետո դիմում գրեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ասացին՝ վիրավոր զինվոր ունեցող ընտանիքներին օգնում են, մեզ Ծարավ Աղբյուրում հանրակացարան տրամադրեցին, թաղապետարանից օգնություն էլ ենք ստացել»,- ասաց Ռուզաննա Ասծատրյանը:

Որդու առողջանալուն անհամբեր սպասող ընտանիքը օրեր առաջ դիմել է նաև Մոսկվայի «Три сестры» վերականգնողական բուժհաստատությանը: Ուղարկել են Արամի անալիզների պատասխանները, հետազոտության բոլոր փաստաթղթերը, այնտեղից դրական պատասխան են ստացել, ասել են՝ հինգ ամսում հնարավոր կլինի վերականգնել 20-ամյա երիտասարդի առողջությունը: Բուժումը, տեղափոխելը, վիրահատությունը միասին արժեն 5 միլիոն 250 հազար ռուբլի։ Ֆինանսական բավարար միջոցներ չունենալով՝ ընտանիքը հանրությունից օգնություն է խնդրում: Մայրն ասում է՝ չնայած դիմել են պաշտպանության նախարարությանը, բայց դեռ չգիտեն՝ իրենց դիմումին երբ կարձագանքեն: Իրենց որդուն մեկ օր շուտ առողջացած տեսնելու համար ընտանիքը կազմակերպել է հանգանակություն: Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարություններին ընտանիքը չնայած չի դիմել, բայց, մոր խոսքերով, վերականգնողական կենտրոնից և պաշտպանության բանակից պարբերաբար այցելում են Արամին և Արամի հետ նույն պալատում գտնվող զինվորներին, հետաքրքրվում նրանց առողջական վիճակի մասին:

Ասծատրյանների ընտանիքի հաշվեհամարներն են.

Ասծատրյան Հրահատ

24151012335903 - եվրո

24151012335901 - դոլար

АВВ

4722142001558120 - դրամ

4722142300002515 - ռուբլի

Ասծատրյան Ռուզաննա

Արցախբանկ

9051350200816054 - դրամ

Сбербанк

4276550087771104

Арминэ Граатовна Асцатрян

Մայրը վստահ է՝ «Մոշնին» (այդպես են նրան դիմում հարազատները, բարեկամներն ու ծանոթները -հեղ.) ուժեղ տղա է, եթե իր մեջ ուժ է գտել ու մեկ ամիս պայքարել թշնամու դեմ, հիմա նաև կհաղթահարի այս փուլը. «Իր մականունը Մոշնի է, 5 տարեկան էր, երբ մեծ քար ընկավ ոտքի վրա, բայց ինքը չլացեց, հարևաններից մեկի երեխան կողքին կանգնած էր, ասաց՝ վայ արա, դու ինչ մոշնի բալա ես, էդ ժամանակվանից իր անունը Մոշնի մնաց, շատերը չգիտեն, որ իսկական անունը Արամ է: Դրա համար ասում եմ՝ ինքը մոշնի է, սա էլ կհաղթահարի»:  

Հայտնի է, որ պետությունը պարտավորություն է ստանձնել այն զինծառայողների հանդեպ, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ, բյուջեի միջոցներով ուղարկել արտերկիր՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար:

Առողջապահության նախարարությունից մենք փորձեցինք պարզել՝ գերատեսչությունը ի՞նքն է գտնում դրա կարիքն ունեցող անձանց, թե՞ նրանք պետք է այդ նպատակով դիմեն:

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը պարզաբանեց. «Երբ զինծառայողը վնասվածքի պատճառով բուժման կարիք ունի արտերկրում, նրա ծնողները դիմում են գրում պաշտպանության նախարարությանը, ներկայացնում իրենց զավակի կամ հարազատի առողջական տվյալները: Նախարարությունը մեզ է ուղարկում նրանց դիմումը, և 15 օրվա ընթացքում հանձնաժողովը քննարկում է նրանց դիմումը: Որպեսզի նախարարությունը աջակցի նրանց արտերկրում բուժում ստանալու համար, մի քանի պայման կա. պետք է զինծառայողը փաստաթուղթ ներկայացնի, որ վնասվածքը ստացել է մարտական գործողությունների ընթացքում, վնասվածքը պետք է լինի կա՛մ որովայնի խոռոչի օրգանի, կա՛մ գանգուղեղի, կա՛մ ողնուղեղի և կա՛մ վնասվածքային անդամահատում: Անհրաժեշտ է նաև տեղեկանք, թե օտարերկրյա բուժհաստատությունը ինչ բուժում է առաջարկում, ու ինչքան գումար է պետք: Հանձնաժողովը քննարկում է դիմումը և տալիս է եզրակացություն»: 

Ըստ Աղաջանյանի, եթե եզրակացությունը լինում է նաեւ այն, որ զինծառայողը չի կարող տվյալ բուժօգնությունը ստանալ Հայաստանում, նշանակում է՝ նախարարությունը կաջակցի և կհոգա բոլոր ծախսերը, որ զինծառայողը բուժումը ստանա արտերկրում:

Անդրադառնալով Արամի հետ կապված խնդրին՝ նախարարության մասնագետը ասաց հետևյալը. «Ծնողները, եթե այդ հարցով դիմել են պաշտպանության նախարարությանը, ապա դիմումը նախարարությունը կուղարկի մեզ: Այս պահին չեմ կարող ասել՝ մենք դիմում ստացել ենք, թե ոչ: Բայց ծնողները, եթե դիմել են, անպայման օգնություն կստանան»:

Պատերազմից հետո հանձնաժողովը արդեն 4 դիմում է քննարկել, ևս մեկը ընթացքի մեջ է: Մի դեպք էլ մերժվել է, քանի որ մասնագետները եկել են այն եզրակացության, որ բուժումը Հայաստանում հնարավոր է:

Մերի Խաչատրյան

Տպել
10965 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել