Հունիսի 20-ի ընտրություններով և դրա արդյունքներով որոշվելու է 2010, 2020, 2030 թվականներին ծնվածների ճակատագիրը. Մակունց

Ես գիտեմ, որ դժվար է աղմուկի մեջ հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ, ով է ազնիվ, ով՝ անազնիվ, ով է մտածում պետության մասին, ով՝ ունեցվածքը պաշտպանելու:

Այս մասին քիչ առաջ, Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում:

Նրա խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ես գիտեմ, որ ապատեղեկատվությունն այնքան շատ է որ երբեմն դուք էլ կարիք ունեք շատ հարցերի պարզաբանման:

Մենք իհարկե անսխալական չենք, բայց դա չի նշանակում, որ ոմանք մեզ կարող են մեղադրել մեղքերի մեջ, որոնք մենք չենք գործել:

Ձեզ չեն ներում մեր կողքըը կանգնելու համար, մեզ չեն ներում ՀՀ քաղաքացու կողքին կանգնելու, նրանց վերևից չնայելու համար: Մեզ և ձեզ չեն ներում իրենց ներմուծած բարքերը մերժելու համար, փողը կուռք չդարձնելու համար: Մեզ չեն ներում՝ իրենց նման չլինելու համար:

Մենք գիտենք՝ որքան բարդ է ձեզ համար այս ճանապարհը մեզ հետ անցնելը, բայց ժողովրդավարությունն է այն ուղին, որը տանում է դեպի ինքնիշխանություն:

Հունիսի 20-ի ընտրություններով և դրա արդյունքներով որոշվելու է 2010, 2020 և 2030 թվականներին ծնվածների ճակատագիրը:

Համեմատության համար ասեմ, որ ես 7 տարեկան էի, երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, 11 տարեկան էի, երբ կնքվեց զինադադար, 13 տարեկան էի, երբ Հայաստանում սկսեցին կեղծվել ընտրությունները: 14 տարեկան էի, երբ Արցախը դուրս բերվեց բանակցային գործընթացից, 15 տարեկան էի, երբ Մեղրին փորձեցին սարքել սակակրկության առարկա, 15 տարեկան էի, երբ եղավ Հոկտեմբերի 27-ը, 37 տարեկան էի, երբ կրեցի այդ ժամանակ վարած քաղաքականության հետևանքներըը ոչ միայն իմ թիմակիցների, այլ իմ հայրենակիցների հետ միասին:

Հիմա շատ կարևոր է գիտակցելը, որ այստեղ և հիմա ապրողները որոշելու են, թե ինչ է լինելու ոչ միայն վաղը, այլև 10, 20, 30 տարի անց: Կարևորէ, որ հետագայում այս սերունդը չկրի մեր կատարած որոշումների պատասխանատվությունը ինչպես ես և 7, 8, 10 տարեկան իմ սերնդակիցները կրել ենք այն իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքում, ընտրակաշառք բաժանողների ու ստացողների քայլերի արդյունքում:

Որպեսզի մենք որպես պետություն ժառանգենք սերունդներին հզոր երկիր, քաղաքակիրթ պետությունների շարքին դասվող անկախ ու ինքնիշխան պետություն, պետք է գիտակցենք, որ խաղաղությունն ու անվտանգությունը հակադիր բևեռներում չեն, այլ նույնական են իրենց բոլոր բևեռներով՝ թե՛ պրոֆեսիոնալ բանակով, թե՛ ժողովրդավարությամբ, թե՛ տնտեսության, գիտության ու կրթության, առողջապահության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ:

Համոզված եմ, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին արձանագրելու է, որ Հայաստանում ապագա կա՛»:

Տպել
1190 դիտում

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վենցյանը, Աշոտյանը, Միհարն Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել