Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատի մարզում. երկու քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ

 

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատի մարզում. երկու քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ։

Դատախազությունը մանամասներ է ներկայացրել․

ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ, նախնական համաձայնության գալով, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, ընտրական ցուցակներում ընդգրկված  մի քանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 9-ից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և խոստացել են տրամադրել 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: 

Դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվող նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձ ընտրակաշռք տալու կասկածանքով  ձերբակալվել է մեկ անձ:

Առերևույթ ընտրակաշառքի երկրորդ դեպքն արձանագրվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղում:

Մասնավորապես, Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Արարատի մարզի Նորամարգ գյուղում 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին ընտրակաշառք տալու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմում, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի տարածքում գումարի տեսքով բաժանում են ընտրակաշառք՝ անձամբ բնակիչներին այցելությունների կամ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև որոշակի առումով կաշառքի շուրջ համաձայնություններ են ձեռք բերում բջջային հեռախոսակապի միջոցով:

Դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում և Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով  հարուցվել են  քրեական գործեր:  

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ Ն.Մ.-ն Վ.Հ.-ի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրապայքարին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար մարդկանց «հավաքագրելու» շուրջ, նրանից ստացել մոտ 540.000 ՀՀ դրամ գումար, որը բաժանել են իրենց մտերիմ շուրջ 36 անձի` որպես ընտրակաշառք` դաշինքի օգտին քվերկելու համար՝ յուրաքանչյուր անձին տալով 15.000 ՀՀ դրամ: Կատարել է ստացողների ցուցակագրում, որը տվել է Վ.Հ.-ին:

2021թ. հունիսի 19-ին Վ. Հ.-ն ձերբակալվել է, սակայն ավելի ուշ դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ:

Քրեական գործով ենթադրյալ ընտրակաշառք տալու կասկածանքով ներգրավվել է 2, իսկ ստանալու կասկածանքով՝ 6 անձ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործը քննչական ենթակայության կարգով ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցվել է ՀՀ ՀՔԾ-ին՝ նախաքննությունը շարունակելու համար: 

Երկու քրեական գործեի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նաև այլ անձանց ներգրավվածությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:   

Տպել
1115 դիտում

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է