Երկրի հակառակ կողմը (2008-07-08)

25/01/2011 schedule20:32

Սկիզբը` նախորդ համարներում 29. Հայացք առաստաղին Իմ ով լինելու գաղտնիքը Քվենտինին բացելուց առաջ ես չէի հասցրել մի կարգին կշռադատել` արժե՞ արդյոք դա անել։ Եւ հիմա, երբ Քվենտինը վերադարձել էր Փարիզ` պահպանելու համար Ֆրանսիայի նախագահին, ես չգիտեի` կպահպանի՞ արդյոք նա իմ գաղտնիքը։ Եւ ուրեմն, ինձ տանջում էին տարակույսները` ճի՞շտ վարվեցի արդյոք։ Երբ իմացա, որ Քվենտինը Ֆրանսիայի ղեկավարի թիկնազորի ծառայող է, ինձ համար ակնհայտ դարձավ, որ նա չի կարող ինձ նման անծանոթի հայտնվելը իր կողքին անուշադրության մատնել։ Նա կսկսեր քչփորել, եւ ես շատ արագ հիմար պատմության մեջ կընկնեի. մենք իրար հետ խմել էինք, ահագին մտերմացել եւ Ֆրեդի հայացքից ու ակնարկներից հասկացա, որ ինքն էլ բացահայտման կողմնակից է։ Բայց եթե անգամ Քվենտինը չգնահատեր իմ անկեղծությունը, դրանից ինձ որեւէ լուրջ բան չէր սպառնում. մի քանի ամսվա բանտարկություն կեղծ անձնագրի համար եւ ընդամենը, եւ գուցե նրանք ինձ հանձնեին ՀՀ իշխանություններին. սա ողբերգություն չէր լինի, ողբերգություն կլիներ այն, որ ես Հայաստան վերադառնայի ոչ թե երկրի հակառակ կողմից, այլ Փարիզ-Երեւան տխմար ռեյսով։ Իսկ եթե Քվենտինը, այնուամենայնիվ, օգներ ինձ, Կուբայի եւ Ճապոնիայի վիզաներ դասավորեր, ես իսկապես կկատարեի շուրջերկրյա ճանապարհորդություն. Ռուսաստանի վիզա ես արդեն ունեի եւ որոշել էի, որ պետք է դեպի հակառակ կողմ ճամփորդեմ Կուբայով ու Ճապոնիայով. ահաբեկչության դեմ պայքարի վրա խելքը գցած ԱՄՆ մտնելու փորձ անգամ չարժեր անել, այն էլ` սերբական անձնագրով։ Օլիմպիական խաղերի նախապատրաստվող Չինաստանի մասին նույնպես չարժեր մտածել։ Ուստի որոշել էի Հայաստան վերադառնալ Կուբա-Ճապոնիա-Ռուսաստան-Վրաստան երթուղիով։ Բայց եթե Քվենտինը ինձ չօգներ, այս ծրագիրը դժվար կլիներ իրագործել, այնպես որ` նրա առաջ իմ գաղտնազերծումը ավելի շատ հաշվենկատ քայլ դուրս եկավ, չնայած այն ի սկզբանե էմոցիոնալ որոշման էր նման։ Թերեւս նաեւ Քվենտինի ջինջ հայացքն էր ինձ վստահություն ներշնչել եւ հիմա իրականում իմ անհանգստությունը կապված չէր նրանից ինձ սպառնացող վտանգի հետ, մի քիչ ծանրութեթեւ անելուց հետո հասկացա, որ Քվենտինը չի վնասի ինձ, բայց արդյո՞ք նա ինձ կօգնի, չէ՞ որ դրա համար ինքն իրեն որոշակի ռիսկի պիտի ենթարկի։ Այն գիտակցումը, որ Քվենտինից ոչ մի վտանգ չի սպառնում, ինձ հանգստացրեց։ Ես մի քիչ պառկեցի հյուրանոցի իմ համարում, ապա զանգեցի Ֆրեդին. նա էլ հյուրանոցում էր։ Որոշեցինք միասին ճաշել, ես առաջարկեցի հրավիրել նաեւ Վիկտորին։ Ֆրեդը համաձայնեց։ Հավաքեցի Վիկտորի սենյակի հեռախոսահամարը. պատասխանող չկար. ես հաղորդագրություն թողեցի։ Ապա նորից փռվեցի մահճակալիս ու հեռուստացույց միացրի, այս անգամ` «BBC»։ Մի քիչ լուրեր լսեցի, ապա որոշեցի զանգել Մարկոյին։ Փնտրեցի գտա նրա համարները, որ գրել էի Բելգրադի մի տեսարան պատկերող բացիկի վրա։ - Բարեւ, ճամփորդ ախպեր,- հենց խոսելաոճից ինձ ճանաչելով` ասաց Մարկոն եւ շարունակեց,- քանի՞ կռուգ ես արել երկրագնդի շուրջ։ - Առայժմ Եվրոպայի արգելքն եմ փորձում հաղթահարել,- ասացի ես։ - Վայ կոխեմ ես քո Եվրոպան,- Եվրոպայի անունը լսելով` վրա պրծավ Մարկոն,- ինչո՞ւ չես մաքրվում էդ գ-անոցից։ Նրա ձայնի մեջ մի ինչ-որ նորաբորբոք ջղայնություն կար։ - Եթե գործերը լավ գնան, մի շաբաթից կմաքրվեմ։ Քո գործերը ո՞նց են, մի տեսակ լարված ես,- հարցրի ես։ - Գորիլլային արդարացրել են էդ պիդըռները, ես դրանց մերը։ - Ի՞նչ Գորիլլա, Մարկո, ո՞վ է արդարացրել։ - Քո էդ շինած Հաագայի դատարանը, ո՞վ։ - Իսկ ո՞վ է էդ Գորիլլան։ - Ալբանացի դաշտային հրամանատար, տեռորիստ ու մարդասպան. Կոսովոյում էլ պաշտոնյա է։ - Բայց գուցե նա իսկապե՞ս անմեղ է, եթե արդարացրել են... - Էդ ինչե՞ր ես խոսում. եթե նա անկեղծ է, ուրեմն ես Հովհաննես Պողոս 2-րդն եմ։ Մարկոն հազիվ էր զսպում իր կատաղությունը. նա պատմեց, որ այդ Գորիլլա մականունով անձի հետ իրենք բազմիցս հանդիպել են ռազմի դաշտում, բայց էականն այն է, որ այդ Գորիլլան նույնպիսի հաշվեհարդարներ է տեսել Կոսովոյի խաղաղ սերբերի, ինչպես իրենք ալբանացիների հետ։ Թվում է, թե իրեն համարժեք անձի արդարացումը պետք է ուրախացներ Մարկոյին. ճիշտ է, այդ անձը թշնամի էր, բայց զուտ տեսականորեն նրա արդարացումը նման հնարավորություն էր ստեղծում նաեւ Մարկոյի համար։ Վերջինս, սակայն, համաձայն չէր իմ այս դիտարկմանը եւ այն որակեց որպես տուֆտա մեկնաբանություն. - Դու, ի՞նչ է, միամի՞տ ես. Գորիլլան Կոսովոյում վարչապետ էր։ Ու քանի որ բոզ գրինգոներն ու եվրոպիդըռները որոշել էին Կոսովոյին անկախություն տալ, մտածեցին, որ լավ չի լինի անկախություն տալ տեռորիստ վարչապետ ունեցողներին։ Մյուս կողմից էլ` Գորիլլան իրենց պետք էր։ Մտածեցին` ի՞նչ անեն ու Գործարք կնքեցին։ Նրանք Գորիլլային որպես տեռորիստ տարան Հաագայի դատարան (ավելի ճիշտ` չտարան, նա ինքը գնաց, որովհետեւ գիտեր, թե ինչու է գնում), որպես հրեշտակ բաց թողեցին այնտեղից։ Նրա արդարացումն ու Կոսովոյի անկախության շուխուրը համընկան իրար հետ։ Իսկ դու հեքիաթներ ես պատմում,- հանդիմանեց ինձ Մարկոն։ Նրա վերլուծությունը ինձ ցնցեց։ Ճիշտ է, ես Կոսովոյի անկախացման պրոցեսին համակրանքով էի վերաբերվում` հույս ունենալով, որ դա դրական կազդի Ղարաբաղի անկախացման հեռանկարի վրա, բայց Մարկոյի հետ զրույցները ինձ հանգեցրին այն եզրակացության, որ միջազգային քաղաքականության սկզբունքները, որոնք հռչակվում եւ արտասանվում են այն մարդկանց կողմից, ում Մարկոն անվանում է եվրոպիդըռներ եւ բոզ գրինգոներ, իրականում ծխածածկույթի դեր ունեն եւ կոչված են քողարկել իրական խաղը։ Իսկ այս խաղերում հաղթելու համար` ժողովուրդները պետք է ընդամենը լավ խաղան, հասկանան խաղի իմաստն ու բովանդակությունը։ Ինչ վերաբերում է Կոսովոյի ալբանացիներին, նրանք ոչ թե լավ խաղացին, այլ պարզապես նրանց հակառակորդների առաջնորդ Միլոշեւիչը այնքան վատ խաղացող էր, այնքան պրիմիտիվ էակ, որ հակառակորդներին, Սերբիայի հակառակորդներին պարտվելու ոչ մի շանս չթողեց։ Մարկոյի ու իմ խոսակցությունը ծանր ստացվեց։ Մենք իրար բարեմաղթանքներ ասացինք, ու ես խոստացա առաջիկայում էլի զանգել։ Նա ասաց, որ մի ամիս այս հեռախոսահամարներով չեմ կարող իրեն գտնել։ Որոշ ժամանակ անց լուրերով լսեցի, որ ինչ-որ անհայտ անձինք փորձել են մուտք գործել Կոսովոյի վարչապետի առանձնատուն. գիշերային այդ օպերացիան, սակայն, տապալվել էր։ Հարձակվողները հեռացել էին անաղմուկ եւ ձեռնունայն։

Տպել
3232 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը