Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ շինծու գործով դատավարությունը

Բաքվում շարունակվում է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ դատավարությունը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Շինծու գործի շրջանակում Մկրտչյանն ու Խոսրովյանը մեղադրվում են տարիներ առաջ իբր կատարած հանցանքների մեջ՝  ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին: ըստ հործի, ռազմահերիները 1994 և 2020 թթ. եղել են Լեռնային Ղարաբաղում, իսկ նախորդ պատերազմի ժամանակ կտտանքների են ենթարկել ադրբեջանցի ռազմագերիների: 

Քրեական գործը գտնվում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի վարույթում: 

52-ամյա Լյուդվիգ Մկրտչի Մկրտչյանն ու 54-ամյա Ալյոշա Արամայիսի Խոսրովյանը գերեվարվել են ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերին: 

Գործում որպես «տուժող» ներառվել է 12 ադրբեջանցի: 

Հետաքննության արդյունքում իբրև թե պարզվել է, որ Հայաստանի քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանը «խոշտանգել է Ադրբեջանի քաղաքացու, որը 1991 թ. հուլիսի 12-ին պատանդ է վերցվել և շուրջ 17 օր ապօրինաբար պահվել Խոջալուի անտառում»:

Սահմանվել է, որ Մկրտչյանը տարբեր ժամանակներում ծեծել և խոշտանգել է գերեվարված 11 ադրբեջանցիների Խոջավենդի (Մարտունու) և Աղդարեի (Մարտակերտ) շրջանների տարածքում՝ Շուշիի բանտում և Երևան քաղաքում, ինչպես նաև գնդակահարել է Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի:

Մկրտչյանը բերման է ենթարկվել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆիզուլիի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից: Ավելի վաղ Բաքվում հայտարարել էին, որ Լյուդվիգ Մկրտչյանը կալանավորվել է 4 ամսով:

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել են նաև ՀՀ քաղաքացի Ալյոշա Խոսրովյանի՝ իբր հանցավոր գործողությունները: Հրապարակումներում նշվում է, որ Լյուդվիգ Մկրտչյանի հետ միասին նա դաժանորեն և անմարդկայնորեն է վերաբերվել ադրբեջանցիներին և խոշտանգել նրանց:

Խոսրովյանը, սակայն, ի տարբերություն Մկրտչյանի, ոչ թե 11, այլ 5 ադրբեջանցի գերիների հետ է դաժան վարվել։ Նրանցից մեկին էլ, ըստ Ադրբեջանի դատախազության՝ Խոսրովյանը, ստիպել է շինարարական ծանր աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առանձնատան կառուցման ընթացքում։

Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել է Արցախի մեկ այլ ուղղությունից, դարձյալ՝ հոկտեմբերին, սակայն Ադրբեջանի դատախազությունը գտել է, որ նրանք երկուսով են 90-ականներին խոշտանգել ադրբեջանցի գերիներին ու մեղավոր են հավասարապես:

Գործով ցուցմունքներ են տվել մի շարք անձինք, սակայն չի նշվում՝ ովքեր և ինչ են խոսել, ինչպես նաև հայտնի չեն քննության մանրամասները:

Տպել
7740 դիտում

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել