Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը. քննարկվող թեմաները հայտնի են

Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը, որի հիմնական թեման համաճարակի դեմ պայքարն ու դրանից հետո երկրների վերականգնումն է: Թեմաներից են նաև ԵՄ քաղաքացիների իմունիզացումը, պատվաստումների վկայագրերը և դրան զուգահեռ ամառային արձակուրդի ժամանակահատվածի պատշաճ կազմակերպումը, ինչպես նաև վիրուսի նոր շտամների վտանգը:

ԵՄ-ին անհրաժեշտ է ընդհանուր մոտեցում ճանապարհորդության կանոնակարգերի նկատմամբ`կանխելու համար ավելի վարակիչ Delta շտամի տարածումը: Այս մասին գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև Թուրքիայի և Բելառուսի հետ հարաբերությունները:

Euronews-ը գրում է, որ այս գագաթնաժողովի քննարկման թեմաներից է նաև միգրացիայի խնդիրը, որի շրջանակում կքննարկվի Թուրքիային նոր ֆինանսական միջոցների տրամադրումը:  ԵՄ առաջնորդներն ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն շարունակել վճարել Թուրքիային՝  փախստականներին ընդունելու և Հունաստանից անօրինական ներգաղթյալներին հետ ընդունելու համար: Բրյուսելը նաև Անկարային մասնակցություն է խոստանում նորացված մաքսային միությանը: Թուրքիայի տարածքում կա 3 միլիոն օտարերկրացի, որոնք ցանկանում են հասնել Եվրոպա:

ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների աշխատանքային ընթրիքի ժամանակ կառաջարկվի այլ թեմաների ընդարձակ ցանկ: Միության անդամներն ավելի մանրամասն կքննարկեն Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները: Վերջին տարիներին տեղի է ունենում Ռուսաստանի մերձեցում Թուրքիայի հետ, որը, հակառակ Բրյուսելի դժգոհության, նրանից գնել է С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր: ԵՄ ղեկավարությունն այդքան էլ հավանություն չի տալիս ռազմական  բնույթի քննարկումների համար նախագահներ Էրդողանի և Պուտինի հանդիպումներին:

Ֆորումի մեկ այլ թեման, որը հայտնի դարձավ նախօրեին, Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական քննարկումն է`հիմնված Մոսկվայի վերաբերյալ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի ներկայացրած զեկույցի վրա: Հայտնի է, որ գագաթնաժողովից առաջ Գերմանիայի ղեկավարությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր ԵՄ բոլոր ղեկավարներ ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների կազմակերպում: Եվ եթե Ֆրանսիան և Ավստրիան արդեն աջակցել են այս գաղափարին, ապա Բալթյան մի շարք երկրներ դեմ են արտահայտվել, իսկ Նիդերլանդները թերահավատորեն է տրամադրված:  Մերկելը և Մակրոնն առաջարկել են Ղրիմի միացումից հետո առաջին անգամ Պուտինին հրավիրել ԵՄ գագաթնաժողով:

«Ինչպես տեսանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրինակով, հակամարտությունները լավագույնս լուծվում են միմյանց հետ խոսելով: Այսպիսով, մենք ունենք ամբողջական օրակարգ: Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին»,-ասել է Գերմանիի Կանցլեր Անգելա Մերկելը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ իրենք չեն կարող համակերպվել Ռուսաստանի հետ երկխոսության բացակայության հետ:

«Մենք պետք է պաշտպանենք եվրոպական երկրների շահերը և դա անենք ամենայն ճշգրտությամբ: Բայց այս, երկխոսությունը կարևոր է ամբողջ եվրոպական մայրցամաքի կայունության համար: Ի վերջո, մենք վերջերս ականատես եղանք Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի կառուցվածքային քննարկմանը»,-ասել է Մակրոնը:

Financial Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին օրերին Մերկելը այս թեմայով բանակցություններ է վարել եվրոպական երկրների հետ. Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ժամանել են  Բեռլին՝ այս հարցի շուրջ քննարկման:  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ըստ թերթի աղբյուրների, նույնպես Գերմանիայի մայրաքաղաքում բանակցություններ էր վարում կառավարության հետ:

Ռուսաստան-ԵՄ վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 28-ին Բրյուսելում. 1990-ականների կեսերից դրանք անցկացվում էին գրեթե ամեն տարի, հաճախ տարին երկու անգամ, Ռուսաստանում և Եվրամիության տարածքում: Երկրորդ գագաթնաժողովը, որը նախատեսված էր 2014 թ., չեղյալ է հայտարարվել, և ԵՄ անդամ երկրները որոշել են չանցկացնել կանոնավոր երկկողմ գագաթնաժողովներ, ինչը կապված էր Ղրիմ թերակղզու` ՌԴ կազմում ներառման հետ:

Ինչպես գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը գագաթնաժողովին եվրոպական առաջնորդներին ուղղված հրավերում,, Ռուսաստանի հետ հարաբերությունները կքննարկվեն վերջերս Եվրահանձնաժողովի և Բորելի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա համապարփակ մոտեցման վերաբերյալ տեղի ունեցած ռազմավարական բանավեճերի համատեքստում:

Եվրոպական առաջնորդների կողմից Բորելին հանձնարարվել էր պատրաստել զեկույցը մայիսին կայացած նախորդ գագաթնաժողովում: Փաստաթուղթը խոսում է եվրոպա-ռուսական հարաբերություններում «բացասական պարույրի» մասին, որի համար պատասխանատու է Մոսկվան: Այս կապակցությամբ Բորելը առաջարկել է Ռուսաստանի նկատմամբ կիրառել նոր ռազմավարություն, որը համատեղելու է երեք սկզբունք` հեռավորություն, ճնշում և երկխոսություն Եվրամիության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Մասնավորապես, Մոսկվայի հետ երկխոսությունն առաջարկվում է անցկացնել առողջապահության, կլիմայի, Իրանի միջուկային ծրագրի, ահաբեկչության դեմ պայքարի, Մերձավոր Արևելքի, Աֆղանստանի և Արկտիկայի զարգացման վերաբերյալ: Բացի այդ, առաջարկվում է ակտիվորեն կապեր հաստատել Ռուսաստանի ժողովուրդների և Եվրամիության երկրների միջև, որի կապակցությամբ Բորելը առաջարկել է «ավելի առատաձեռն վիզային քաղաքականություն» վարել Ռուսաստանի քաղաքացիների, հատկապես ուսանողների նկատմամբ: Միևնույն ժամանակ, առաջարկվում է կառավարության հետ շփումներն ավելի տեխնիկական դարձնել:

Բացի այդ, ԵՄ դիվանագիտության ղեկավարն առաջարկում է շարունակել քննարկել ուկրաինական կարգավորման խնդիրը, կիբերհարձակումները, ապատեղեկատվությունը: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն ցանկանում է նաև «սահմանափակել ռեսուրսները», որոնք Ռուսաստանի կառավարությունն օգտագործում է «արտաքին քաղաքականություն վարելու համար»:

Տպել
1300 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել