40 աստիճանի տակ վաճառվող մթերքը արդեն վտանգավոր է. ինչ լուծում է քննարկում քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ

Փողոցային առևտուր իրականացնողների ու քաղաքապետարանի՝ տարիներով շարունակվող պայքարը դեռևս չի ավարտվել: Չնայած վարչական շրջանների աշխատակիցների պարբերաբար զգուշացումներին, տուգանումներին՝ փողոցային առևտրով զբաղվող մարդիկ տարիների ընթացքում ավելանում են: Օրինակ՝ Երևանի Մաշտոցի պողոտայի ընդամենը մի հատվածում կարելի է հանդիպել փողոցային առևտրով զբաղվող 12 մարդու:

Պայքարը շարունակվում էր նաև երեկ, երբ Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները փողոցից հեռացնում էին Մաշտոցի պողոտայի երկայնքով առևտուր իրականացնող մարդկանց: Նրանք հավաքում էին առևտրականների մթերքներով լի և դատարկ արկղերը: Թվում էր՝ հարցը լուծված է, առևտրականները լացելով ու հուսահատ պետք է տուն գնային, բայց թաղապետարանի աշխատակիցների գնալուց 15 րոպե հետո Մաշտոցի պողոտան կրկին վերածվեց փողոցային առևտրի կենտրոնի:

Այսինքն՝ տարիներ շարունակ փողոցային առևտրով զբաղվող մարդկանց հետ քաղաքապետարանի պայքարը սա է. աշխատակիցները գալիս, հեռացնում են նրանց ավելի կոշտ կամ պակաս կոշտ մոտեցումներով, կարճ ժամանակ անց նրանք նորից վերադառնում են և սկսում փողոցում վաճառել իրենց ապրանքը:

Երևանի քաղաքապետարանից փորձեցինք հասկանալ՝ ի վերջո, քաղաքապետարանը մտածում կամ քննարկում է վերջնական տարբերակ այս պայքարին վերջ դնելու համար: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Քաղաքապետարանը հիմա որոշակի օրենքներում փոփոխության նախագիծ է մշակում, որը հնարավորություն կտա առևտրի և սպասարկումների վարչության աշխատակցին որպես տուգանքի վճարման երաշխիք առգրավել փողոցային ապօրինի առևտրի կետում վաճառվող ապրանքը, այն վերադարձնել այն դեպքում, երբ քաղաքացին կվճարի տուգանքը: Գործող օրենսդրությամբ վարչության աշխատակիցը տուգանում է փողոցային առևտրով զբաղվող անձանց, վերջինս չի վճարում, և հարցը դրանով փակվում է»,- ասաց նա: Այս տարբերակը, Կարապետյանի կարծիքով, կանխարգելիչ ազդեցություն կունենա փողոցային առևտրի դեմ պայքարում:

Իսկ եթե քաղաքացին այդ դեպքում այլեւս հետ չվերցնի ապրանքը, փոխարենը այլ ապրանք բերի և վաճառի, Կարապետյանը նշեց՝ ինքն իր ապրանքը կկորցնի, ապրանքը կորցնելով՝  կկորցնի նաև գումարը, դա անվերջ չի կարող շարունակվել: «Բայց եթե մեր քաղաքացիները պատրաստ են դրան, ուրեմն իրենք ապօրինի ապրանք կբերեն փողոցում վաճառելու և կկորցնեն: Մենք ակնկալիք ունենք, որ դա արդյունավետ կերպով կաշխատի և կօգնի լուծել խնդիրը»:

Փորձեցիք պարզել նաև՝ իսկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս հարցին որևէ կերպ միջամտո՞ւմ է, ի վերջո, փողոցում ապրանքը վաճառվում է 40 աստիճանի տակ: Տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեր զրույցում ասաց՝ խնդիրը ոչ մի կերպ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տիրույթում չէ: Տեսչական մարմինը չի ստուգում նաև փողոցում վաճառվող մթերքը. «Եթե ինչ-որ մեկը փողոցից գնած պանիրը բերի լաբորատորիա և խնդրի ստուգել, մենք չենք ստուգի, որովհետև ի սկզբանե ինքը արդեն վտանգավոր է, փողոցից է և խնդիր ունի: Այդ ամբողջ մթերքները, եթե փողոցում են վաճառվում, արդեն վտանգավոր են, մենք չենք ստուգում: ՍԱՏՄ-ն զբաղվում է միայն առևտրի իրացման և արտադրությունների հարցով, այսինքն՝ այն ամենը, ինչը վերահսկելի է և կապ չունի անհատի հետ: Փողոցում վաճառվող սննդամթերքը, հատկապես՝ կենդանական ծագման, արդեն վտանգավոր սննդամթերք է համարվում, անկախ նրանից, թե ինչ աստիճանի տակ է, էլ չեմ ասում՝ եթե դա ամռանն է, ապա որևէ սննդամթերք, որ վաճառվում է փողոցում, չի կարելի գնել»,- ասաց նա:

Ըստ մամուլի պատասխանատուի՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նաև ահազանգեր է ստանում՝ կապված փողոցից գնած մթերքների թունավորումների հետ, սակայն այս պարագայում ևս տեսչական մարմինը ինչ-որ գործողություն անելու լիազորություն չունի. «Զանգեր լինում են, ասում են՝ այս ինչ փողոցից այս ինչ մթերքն եմ գնել, և ինձ վատ եմ զգում: Մենք հիշեցնում ենք, որ իզուր եք գնել, եթե փողոցում է վաճառվում, դուք դրանից արդեն պետք է զգուշանայիք և չգնեիք, հիմա արդեն դիմեք բժիշկի և ստացեք որակյալ բուժօգնություն, որովհետև փողոցի վաճառողին գտնել, հասկանալ՝ ինչ մթերք է վաճառել, դա անհնար կլինի»,- եզրափակեց Հարությունյանը:

Տպել
2621 դիտում

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան