Տեղամասերում ընտրողների թվի ակտիվ լինելը և «Հայաստան» դաշինքի քվեների շատ լինելը տրամաբանորեն բացատրելի չեն. Իոաննիսյան

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց ընտրությունների օրը և հաշվարկի ընթացքում եղած մի շարք ընտրախախտումներ:

Մասնավորապես՝ Իոաննիսյանը հիշեցրեց, որ քվեների հաշվարկի ժամանակ մի շարք համայնքներում եղել էին էլեկտրաէներեգիայի անջատման դեպքեր:

«Արագածոտնում, Արմավիրում, Տավուշում, Լոռիում և Շիրակում եղել են հոսանքազրկումներ: Մենք փորձել ենք վերլուծել և հասկանալ, թե հոսանքազրկված տեղամասերում և տարածաշրջաններում տարբերվո՞ւմ են երեք հիմնական քաղաքական ուժերի քվեները, թե՞ ոչ»:

Իոաննիսյանի դիտարկմամբ՝ հոսանքազրկված տեղամասերում էական տարբերություններ ՔՊ-ի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների քվեներում չեն գրանցվել:

«Այսինքն՝ չկան այնպիսի տարբերություններ, որոնք կարող են հանգեցնել մտքի, որ այդ տեղամասերում հաշվարկի ընթացքում եղել են էական կեղծիքներ»:

Խոսելով ընտրատեղամասերում կուտակումների մասին՝ Իոաննիսյանը նշեց, որ այդպիսի դեպքեր հիմնականում եղել են վաղ առավոտյան. «Դեպքերն արձանագրվել են ոչ բոլոր տեղամասերում: Մենք մեզ հարց էինք տալիս՝ արդյոք հայ ազգն այդքան վա՞ղ է արթնանում, ինչո՞ւ են առավոտյան 8-ին այսքան շատ մարդիկ եկել, ընդ որում, ինչ-որ սպեցիֆիկ տարածքներում: Դրան որպես հնարավոր բացատրություն մտածում էինք, որ ընտրողներին պարտադրել են շուտ գնալ ընտրության, որպեսզի մինչև քվեարկության ավարտը շատ ժամանակ ունենան մյուս ընտրողներին բերելու համար»:

Դիտորդական կազմակերպության ներկայացուցիչն ընդգծեց, որ այդ մասով իրենք արել են վերլուծություն:

«Ինչպես գիտեք, ԿԸՀ-ն երեք ժամը մեկ ամփոփում էր մասնակցության տոկոսը: Մենք նայել ենք այդ տվյալները և տեսել, որ առավոտյան ժամերին մասնակցել է ընտրողների ցուցակի 12,2 տոկոսը: Այն տեղամասերում, որտեղ մասնակցել է ավելի մեծ տոկոսը, ավելի բարձր են արձանագրվել «Հայաստան» դաշինքի ձայները, իսկ ավելի ցածր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները: Եվ հակառակը, այն ընտրատեղամասերում, որտեղ քիչ է եղել առավոտյան մասնակցությունը, ՔՊ-ի ձայներն են շատ, «Հայաստան»-ինը՝ քիչ: Սա թեև ուղղակի ապացույց չէ, դատարանում չի կարող օգտագործվել, բայց առնվազն վկայություն է, որ առավոտյան կուտակումները հավանաբար հենց «Հայաստան» դաշինքի ընտրողներն էին, որոնց վարքը ստանդարտ չէր»:

Իոաննիսյանը համեմատության համար ներկայացրեց նաև այլ ժամային հատվածներում ընտրողների արած քվեների արդյունքները.

«Ժամը 11:00-ից 14:00-ն կուտակումներ և նման երևույթներ չեն եղել: Ժամը 14:00-ից 17:00-ը նույնպես մեծ տարբերություններ չկան: Երեկոյան՝ 17:00-ից 20:00-ն, կրկին ամեն բան նորմալ է: Սովորաբար այսպիսի պատկեր դիտվում է ընտրողների վրա ապօրինի ազդեցությունների, ընտրակաշառքի բաժանման հետևանքով: Նման գործողությունների դիմող անձինք հենց առավոտյան են ընտրողներին բերում ընտրատեղամասեր, որպեսզի մինչև 20:00-ն հասցնեն բոլորին բերել քվեարկության: Տեղամասերում ընտրողների թվի ակտիվ լինելը և «Հայաստան» դաշինքի քվեների շատ լինելը հենց առավոտյան ժամերին տրամաբանորեն բացատրելի չեն»:

Իոաննիսյանը նկատեց՝ առավոտյան կուտակումների դեպքեր քիչ են եղել գյուղական համայնքներում, շատ՝ քաղաքներում:

Տպել
3157 դիտում

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան